Ապրիլի 1-ին Սիսիանում և Գորիսում կվերաբացվեն «Զբաղվածության պետական ծառայության» երեք կենտրոններ

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը եվ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար դոկտոր Ջատինդեր Չիման կմասնակցեն «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (ԶՊԾԳ) վերանորոգված երեք տարածքային կենտրոնների վերաբացման հանդիսավոր արարողություններին Սիսիանում եվ Գորիսում:

Կենտրոնները հիմնովին վերանորոգվել ու կահավորվել են ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան կենսաթոշակային եվ աշխատաշուկայի բարեփոխումների (ԿԱԲԾ) ծրագրի շրջանակներում եվ հանդիսանում են զբաղվածության մոդելային կենտրոններ, որոնք աշխատաշուկային ակտիվ ծրագրեր են մատուցելու աշխատանք փնտրողներին եվ գործատուներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---