Աշոտյանը որոշել է այլևս չլռել կրթության ոլորտում կոռուպցիայի մասին

Աշոտյանը որոշել է այլևս չլռել  կրթության ոլորտում կոռուպցիայի մասին

PanARMENIAN.Net - 2010թ. ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի երկամյա հայեցակարգ է ընդունել, որի շրջանակներում կիրականացվի 16 միջոցառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այդ մասին կրթության ոլորտում կոռուպցիայի խնդիրներին նվիրված խորհրդաժողովում, որի կազմակերպիչներն են ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը և ԵԱՀԿ-ի ու USAID-ի երևանյան գրասենյակները, հայտարարել է կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, կոռուպցիան կրթության ոլորտում գոյություն ունի և նախարարությունը մտադիր չէ լռել դրա մասին: Նա նշել է մի շարք գործոններ, որոնք կոռուպցիայի պատճառ են հանդիսանում, այդ թվում՝ ոլորտի անբավարար ֆինանսավորումը, բանակից տարկետման համակարգը, կրթության ցածր որակն ու իրավական դաշտը: «Անհրաժեշտ է հակակոռուպցիոն ծրագիր մշակել յուրաքանչյուր բուհի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ ծրագրի շրջանակներում բուհերի ռեկտորները պետք է հաշվետվություններ ներկայացնեն:

Իր հերթին ԱՄՆ USAID գործակալության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ջաթինդեր Չիման նշել է, որ USAID-ին մտադիր է նպաստել կոռուպցիայի նվազեցմանը ոչ միայն կրթության ոլորտում, այլ նաև այլ ոլորտներում: Ըստ նրա, կրթության ցածր որակը վնասում է երկրի զարգացմանը:

Իր հերթին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կրթության ոլորտում ակտիվ պետք է լինեն ինչպես կառավարությունն, այնպես էլ ուսանողները: Ըստ նրա, հանրություն-կառավարություն երկխոսությունը պետք է ամրապնդվի՝ վստահություն հայտնելով, որ այդ դեպքում միայն հնարավոր կլինի լուրջ արդյունքի հասնել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---