Քաղաքապետը ցավ է ապրում երևանյան փողոցներում մարմնավաճառներ տեսնելիս

PanARMENIAN.Net - Երևանյան փողոցները մարմնավաճառներից մաքրելը Երևանի քաղաքապետարանի գործառույթների մեջ չի մտնում: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

Քաղաքապետը նշել է, որ ցավ է ապրում նման երևույթների համար: «Եթե 10-15 տարի առաջ ինձ ասեին, որ Երևանում նման վիճակ է լինելու, ես չէի հավատա: Սակայն, դա քաղաքապետարանի գործառույթը չէ, մենք մեր գործառույթն ենք կատարում։ Դա գուցե ոստիկանության կամ այլ կառույցի խնդիր է»,- ասել է քաղաքապետը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---