2011 թ. առաջին երեք ամսում Հայաստան է այցելել Իրանի շուրջ 31 700 քաղաքացի

2011 թ. առաջին երեք ամսում Հայաստան է այցելել Իրանի շուրջ 31 700 քաղաքացի

PanARMENIAN.Net - 2011 թ. առաջին երեք ամսում Հայաստան է այցելել Իրանի շուրջ 31 700 քաղաքացի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Ըստ նրա, միայն մարտին երկիր է այցելել Իրանի շուրջ 25 հազար քաղաքացի, որոնցից 18 հազարը՝ Նովրուզի օրերին: Նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ պարսիկ զբոսաշրջիկների քանակը զգալիորեն աճել է: Այդ համատեքստում Ապրեսյանը հայտնել է, որ 2010թ. առաջին երեք ամիսներին Հայաստան էր այցելել 28 000 պարսիկ զբոսաշրջիկ, որոնցից 21 հազարը երկիր էին այցելել մարտին:

Ընդ որում նա նշել է, որ վարչությունն այս տարի հարցում է անցկացրել պարսիկ զբոսաշրջիկների շրջանում, նպատակ ունենալով պարզել՝ արդյո՞ք նրանք գոհ են ծառայությունների մակարդակից: Ըստ նրա, հիմնականում հարցման մասնկիցները միջինից բարձր են գնահատել ծառայությունների մակարդակը: Նա նշել է նաև, որ 101 հարցվածներից 72-ը ցանկություն են հայտնել կրկին այցելել Հայաստան: «Չնայած նրան, որ իրանական զբոսաշրջիկները գոհ են մեր ծառայություններից, մենք դեռ անելիք ունենք այդ ասպարեզում»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---