Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հաշվետու է եղել 2010թ. գործունեության համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հաշվետու է եղել 2010թ. գործունեության համար

PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Հոգաբարձուների խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2010թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, հաստատվել է հիմնադրամի 2010թ. հաշվետվությունը: Օրակարգի մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել հիմնադրամի ֆինանսական ու հասարակայնության հետ կապերի ծառայությունների ստեղծման առաջարկին:

Նիստում արված առաջարկություններին համապատասխան խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2011թ. հաստիքացուցակն ու բյուջեն, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---