Ավելի քան 20 գյուղ Արագածոտնի մարզում տուժել են կարկուտի հետևանքով 5 մայիսի 2011 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին՝ժամը 18.00-ից 19.20-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով Արագածոտնի մարզի Ագարակ, Աղձք, Օրգով, Ուջան, Մաստարա, Կարմրաշեն, Ակունք, Շղարշիկ, Եղնիկ, Իռինդ, Կաթնաղբյուր, Վերին Սասնաշեն, Մեծաձոր, Օթևան, Լեռնարոտ, Ագարակավան, Ավան, Ոսկեվազ, Ոսկեվան, Կոշ և Փարպի գյուղերում վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները: Կարկտահարված տարածքները` բացառությամբ Ագարակ, Աղձք և Փարպի գյուղերի, ՛՛ՄԵՎԱՆԾ՛՛ ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 4 – ի երեկոյան եղել է Արագածոտնի մարզում: Նախարարը տեղում ծանոթացել է մարզի որոշ տարածքներում տեղացած կարկուտի հետևանքով առաջացած իրավիճակին, շրջել Ուջան, Ագարակ, Ոսկեվազ, Կոշ գյուղերում, եղել ռադիոլոկացիոն կենտրոնում: Ներկայում հաշվարկվում է մայիսի 4 – ին, ժամը 18:30 – ի սահմաններում Արագածոտնի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասի չափը, հաղորդում են նախարարությունից: Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը ԿԲ. Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7%-ի միջակայքում 12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում |