Մեքենան ընկել է Դեբեդ գետը, ինչի արդյունքում ուղևորներից երկուսը մինչ այժմ չեն հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Մայիսի 15-իօն 06.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում՝ դեռևս չպարզված հանգամանքներում Դեբեդ գետն (Դեբետ և Դսեղ գյուղերի միջանկյալ հատված) ավտոմեքենա է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:

Որոնողական աշխատանքների արդյունքում Եղեգնուտ գյուղի հարակից հատվածում հայտնաբերվել է ՛՛ԳԱԶ-3110՛՛ մակնիշի ավտոմեքենա` գետի մեջ շրջված վիճակում:

Դեպքի վայրում պարզվել է, որ ՛՛ԳԱԶ-3110՛՛ մակնիշի 65 ԼՍ 650 պետհամարանիշի ավտոմեքենայում բացի վարորդ, Ալավերդի քաղաքի բնակիչ,1961թ.-ին ծնված Արսեն Կիրակոսյանից գտնվել են ևս չորս ուղևոր:

Փրկարարների ուժերով գետից դուրս են բերվել ՛՛ԳԱԶ-3110՛՛ մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ, Ալավերդի քաղաքի բնակիչներ,1968թ.-ին ծնված Մարատ Շախկոյանի եվ 1961թ.-ն ծնված Արմեն Ասրյանի դիակները: Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել ՛՛ԳԱԶ-3110՛՛ մակնիշի ավտոմեքենան:

Իրականացված որոնողական աշխատանքները ավարտվել են անարդյունք` ավտոմեքենայի ուղևորներ Ալավերդի քաղաքի բնակիչներ,1957թ.-ն ծնված Վահան Երիցյանը և 1966թ.-ին ծնված Հարություն Երզնկյանը չեն հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունից, որոնողական աշխատանքները շարունակվում են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---