Շուրջ երկու տարի հետո Հանրապետության հրապարակում վեր կխոյանա հսկա տուֆակերտ աշտարակ

Շուրջ երկու տարի հետո Հանրապետության հրապարակում վեր կխոյանա հսկա տուֆակերտ աշտարակ

PanARMENIAN.Net - Շուրջ երկու տարի հետո Հանրապետության հրապարակում վեր կխոյանա 50 մետր բարձրությամբ եւ շուրջ 30 մետր տրամագծով հսկա տուֆակերտ աշտարակը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքէջից: “Մայրաքաղաքի թամանյանական նախագծի այս կարեւոր բաղադրիչին անդրադառնալու խնդիրը դրված էր դեռեւս Հայաստանի երկրորդ Հանրապետության առաջին օրերից, բայց միայն այսօր էայն իրականություն դառնալու ճանապարհին”,- նշված է հաղորդագրության մեջ:

Հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գնահատմամբ, կառուցվելիք աշտարակը լրջորեն կփոխի Հանրապետության հրապարակի դեմքը, ավարտուն տեսքի կբերի կառավարության շենքի նախագիծն ըստ սկզբնական էսքիզների եւ լուրջ ազդեցություն կունենա հարավային՝ դեպի կայարան տանող Տիգրան Մեծի պողոտայի վրա։ Նրա խոսքով, թմբուկը գլխավոր առանցք կդառնա հարավային այս պողոտային կատմամբ։ Աշտարակը կլինի Տիգրան Մեծ փողոցի առանցքի վրա, նույն ուղղության վրա են նաեւ Օպերայի շենքն ու Կասկադը:

Համաձայն տեղեկատվության, ծրագրվում է շինարարությունը մեծ թափով սկսել արդեն 3 ամսից։ Նախագծի նախահաշվայինարժեքը շուրջ 10 միլիոն դոլար է, այդ միջոցները կտրամադրվեն այն ներդրողների կողմից, ովքեր արդարադատության նախարարության այրված շենքի տեղում կառուցելու են վարչական ու բնակելի նոր համալիր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---