Սերգո Կարապետյանը ծառատունկ է կազմակերպել Նորքի հեռուստաաշտարակի մոտ

Սերգո Կարապետյանը ծառատունկ է կազմակերպել Նորքի հեռուստաաշտարակի մոտ

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Նորքի հեռուստաաշտարակի մերձակայքում մայիս 14 – ին կազմակերպվել է ծառատունկ, որին Սերգո Կարապետյանի գլխավորությամբ ակտիվորեն մասնակցել են նախարարության և «Հայանտառ» ՊՈԱԿ – ի աշխատակիցները, Հայաստանի պետական ագրարային համալսարանի և Զինվորական ակադեմիայի ուսանողները: Ծառատունկը նվիրված էր ՄԱԿ – ի կողմից հայտարարված անտառների պահպանության տարվան: Շաբաօրյա ծառատունկի ժամանակ տնկվել է շուրջ 1500 ծառ, իրականացվել են նաև ոռոգման և խնամքի աշխատանքներ` խոտհունձ, քարհավաք և այլն:

Լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրել է, որ Երևանի անտառտնտեսության տարածքներում անտառապատման աշխատանքները շարունակական են լինելու:2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Էրեբունու տարածքում կկառուցվի ոռոգման համակարգ,կիրականացվի 51 հա - ի անտառապատում, տարածքը կցանկապատվի:

2004 թվականից սկսած Երևանի անտառային ֆոնդում իրականացվել են անտառապատման մեծածավալ աշխատանքներ ցանկապատում, կառուցվել է պոմպակայան և ոռոգման համակարգ:Անցած տարիներին վերականգնվել են 208 հա ծառահատված տարածքներ, որից 50 հա Նորքի սարալանջում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---