Հայաստանի նախագահը անձամբ է ծանոթացել Կոմիտասի անվան այգու պանթեոնի բարեկարգման աշխատաքներին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ մայիսի 21-ին այցելեց Կոմիտասի անվան այգու պանթեnն, որտեղ իրականացվում են բարեկարգման աշխատաքներ:

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի խոսքով` բարեկարգման աշխատանքները արդեն մեկնարկել են և նպատակն է ամբողջովին վերակառուցել պանթեոնի սալահատակը և անցուղիները:

«Որոշ արձաններ և գերեզմանաքարեր ամբողջովին խարխլված են, և տեխնիկական աշխատաներերից հետո արդեն կսկսվեն վերականգնման աշխատանքները: Այգին պետք է ամբողջությամբ կանաչապատվի: Նաև պետք է կատարվի տարածքի սանիտարական մաքրում» ,-շեշտել է նա:

Վերակառուցման ծախսերը իրականացվում են Երևանի քաղաքապետարանի միջոցներով, և առաջիկա 2 ամսում այս տարվա համար նախատեսված աշխատանքները կավարտվեն: Իսկ վերակառուցումը շարունակական բնույթ է կրելու, և ամեն տարի պանթեոնում բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու: «Կստեղծվի ժամանանկակաից ոռոգման ցանց, և անվտանգության աշխատակիցները շուրջօրյա հսկողություն կիրականացնեն պանթեոնում»,- ավելացրել է Արեյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---