«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն բողոքում է Երևանյան դելֆինարիումի դեմ 7 հուլիսի 2011 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին «Թռչնասերների կենտրոն» և «Էկոդար» ՀԿ-ներն երևանյան դելֆինարիումի տարածքում կազմակերպել էր բողոքի ակցիա: Այն լուսաբանող լրագրողների թիվը գերակշռում էր մասնակիցների թվին: Ակցիան նվիրվեց անազատության մեջ գտնվող դելֆինների համաշխարհային շաբաթվան: ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը պետք է օրինակ վերցնի Կոստա Ռիկայից, Թուրքիայից և այլ երկրներից, որտեղ դեֆինարիումներ չկան: «Դելֆինները պետք է ապրեն աղի միջավայրում, ոչ թե քլորացված ջրում: Այն վնասում է կենդանիների մաշկը, տեսողությունը, փչանում են ատամները: Երևանում դելֆիններն ապրում են հենց այդ պայմաններում», ասաց Ադամյանը: Բացի դրանից, Ադամյանի խոսքերով, դելֆինարիումի տնօրինությունը չի թույլատրում նրանց մոնիթորինգ անցկացնել և ծանոթանալ դելֆինների առողջական վիճակին: Այս առիթով ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել դելֆինարիումի տնօրինության դեմ և սպասում է պատասխանի: Իր հերթին դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը լրագրողներին հավաստիացրեց, որ իրենց մոտ բոլոր նորմերը պահպանվում են և կան համապատասխան փաստաթղթեր, սակայն չցուցադրեց դրանք, պատճառաբանելով, թե լրագրողներին առանձին կհրավիրի և ցույց կտա: Բացի դրանից, տնօրենի խոսքերով, ՀԿ-ն ոչ մի մոնիթորինգի առաջարկով նրանց չի դիմել: Թոհուբոհին միացան նաև դելֆինարիումի մարզիչները, ովքեր կենդանիների «առողջական լավ վիճակը» ապացուցելու համար լրագրողներին ցուցադրեցին բոլոր 4 դելֆինների ատամները և շարժումներին հակադարձելու ունակությունը: Մարզիչներն ասացին, որ յուրաքանչյուր դելֆինի համար անհրաժետ է 250 տոննա ջուր, իսկ իրենք 4 դելֆիններին ապահովում են 1.250 տոննա ջրով: Բողոքին ներկա էր նաև տարածքի բնակիչ Համլետ Ավոյանը, ով ողջունեց դելֆինարիումի կառուցումը, որովհետև վերջապես Կոմիտասի անվան այգու տարածքը բարեկարգվել է և ավելի անվտանգ է դարձել: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը |