Չնայած միգրացիայի ծավալների աճին՝ Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է 12 օգոստոսի 2011 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մշտական բնակչության թիվը 2011 թվականի հուլիսի դրությամբ կազմել է 3.266.400 մարդ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նա նշեց, որ տարեսկզբի համեմատ ցուցանիշն աճել է 3800-ով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ`11.800-ով: Այս տարվա 6 ամիսների ընթացքում ոստիկանության անձնագրային բաժնում հաշվառման է կանգնել 16.238 մարդ, իսկ 17.831-ը դուրս է եկել հաշվառումից: Հետևաբար միգրացիայի մնացորդը բացասական է` -1593 մարդ, որը, սակայն, քիչ է տարբերվում նախորդ տարվա ցուցանիշից` -1546: Բանախոսը ներկայացրեց նաև ուղևորափոխադրումների ծավալները, ըստ որի 6 ամսվա ընթացքում գրանցվել է դեպի Հայաստան սահմանահատման 754371 դեպք, իսկ Հայաստանից դուրս` 821644 դեպք: Հաշվեկշիռը կազմում ` -67273 մարդ: Հանրապետությունից դեպի դուրս միայն ՀՀ քաղաքացիների հաշվառմամբ գրանցվել է սահմանահատման 368753 դեպք, դեպի ներս` 458098: Հաշվեկշիռը 2011 թ. առաջին 6 ամիսների կտրվածքով կազմել է -89345: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին |