13  20.02.12 - Ակտիվիստները գրավել են Մաշտոցի այգու շին.հրապարակը

Մաշտոցի պողոտայի այգում ակտիվիստները ներս չեն թողել կրպակների համար հիմնակմախքով և ապակիներով մեքենաները

Մաշտոցի պողոտայի այգում ակտիվիստները ներս չեն թողել կրպակների համար հիմնակմախքով և ապակիներով մեքենաները

PanARMENIAN.Net - Մաշտոցի պողոտայի այգում ակտիվիստները շարունակում են խոչընդոտել շինարարությանը: Այդպես, ակտիվիստները ներս չեն թողել կրպակների համար հիմնակմախքով և ապակիներով մեքենաները: Ինչպես հաղորդել է PanARMEIAN.Net-ի թղթակիցը, մեքենաները ստիպված են եղել հեռանալ շինհրապարակից:

Փետրվարի 20-ին հայ բնապահպան-ակտիվիստները, որոնք հանդես են գալիս Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ, հավաքվեցին Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց` պահանջելով դադարեցնել շինարարությունն ու հանդիպում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նրանց այդ պահանջը մերժվեց, և ակտիվիստները վերադարձան Մաշտոցի այգի` դիրքեր զբաղեցնելով շինհրապարակում: Ակտիվիստները կոտրել են ցանկապատն ու մտել կրպակների մեջ:

Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը դիմել է ցուցարարներին. «ՀՀ Ոստիկանությունը, առաջնորդվելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով, պարտավոր է օրինական շինարարության պահպանման համար համապատասխան միջոցներ ձեռնարկել, ինչպես նաև ապահովել ակցիայի մասնակիցների խաղաղ ցույցի իրավունքը: Բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է գիտակցել, որ շինարարական աշխատանքներին խոչընդոտելը հակասում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքին»:

Իրադրությունը ներկա պահին բավականին լարված է, ակտիվիստները չեն պատրաստվում լքել Մաշտոցի այգու շինհրապարակը:

36  24 ժամ Մաշտոցի այգում. ակտիվիստներն ընդդեմ կրպակների
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---