Nabucco-ի քաղաքական եւ տնտեսական երթուղիները

Գլխավորն այն մինչեւ Թուրքիա հասցնել է, եւ այստեղ կա երկու տարբերակ. առաջինը` Թուրքմենստանից Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով, երկրորդը` Իրանից Հայաստանի տարածքով:

Հուլիսի 13-ին Անկարայում վերջապես ստորագրվել էր Nabucco գազատարի իրականացումը սկսլեու մասին համաձայնագիրը, ինչն անմիջապես բազմաթիվ մեկնաբանությունների եւ բոլոր շահագրգռված կողմերի կանխատեսումների տեղիք տվեց: Բնական է, որ նախագծի իրականացման առնչությամբ ամենամռայլ կանխատեսումները հնչել եւ հնչում են Ռուսաստանից: Դե պարզ է, գազատարի գործարկման դեպքում Մոսկվան զրկվում է Եվրոպայի եւ Կովկասի վրա ճնշում գործադրելու շատ եւ շատ կարեւոր լծակից, ինչը նրան բնավ դուր չի գալիս: Մեծամասամբ ճիպոտով գործելուն սովոր ռուսական իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի Nabucco-ն չգործարկվի:

PanARMENIAN.Net - Հարկ է նշել, որ Ռուսաստանն այդ նպատակով որոշ լծակներ ունի. ամբողջությամբ գնելով ադրբեջանական գազը, Մոսկվան կարծում է, որ որոշ առումով լուծել է խնդիրը`որպես քաղցրաբլիթ Բաքվին խոստանալով ղարաբաղյան հակամարտության «կարգավորում»: Պատահական չէ, որ հենց այդ օրերին են հրապարակվել մադրիդյան սկզբունքները, որոնց պարունակությունը, ըստ էության «գաղտնիք» էր համարվում: Սակայն հազիվ թե Ադրբեջանը լրջորեն կարող է հավատալ, որ Բաքվին ձեռնատու որոշում կընդունվի: Իմիջիայլոց որոշում կայացնողը Ռուսաստանը չի լինի, ինչքան էլ վերջինս ցանկանա, քանի որ միջնորդ խաղաղարարի դերն ակնհայտորեն նրա համար չէ: Հայաստանի համար նույն քաղցրաբլիթն է պահված, միայն վերապահումներով եւ պայմաններով:

Մոսկվան մոռանում է ամենակարեւորի մասին. Իրանի մեկուսացումը հավերժ չէ, տարածաշրջանում փոփոխությունները շատ արագ են կատարվում, եւ ով կարող է պնդել, որ վաղը կամ մյուս օրը Իրանը մուտք չի ունենա գազատարին: Մուտք կունենա այն պարզ պատճառով, որ ադրբեջանական գազը, եթե նույնիսկ ամբողջությամբ հատկացվի Nabucco-ին, միեւնույն է, բավարար չէ: Հարկավոր է Թուրքմենստանի կամ Իրանի գազը: Գազի հանքավայրերով աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող Իրանն առանց դժվարության կլցնի Nabucco-ն: Ինչ վերաբերում է թուրքմենական գազին, ապա Թեհրանն այն պարզապես կարող է գնել եւ մատակարարել Չինաստանին ու Հեռավոր Արեւելքի երկրներին. ե'ւ ավելի արագ է, եւ ավելի էժան:

Փաստորեն ներկայումս ամեն ինչ հանգում է գազատարի երթուղու ընտրությանը: Գլխավորը մինչեւ Թուրքիա այն հասցնելն է, եւ այստեղ կա երկու տարբերակ. առաջինը` Թուրքմենստանից Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով, երկրորդը` Իրանից Հայաստանի տարածքով: Առաջին երթուղին քաղաքականատնտեսական է, երկրորդը` զուտ տնտեսականը շահավետ է: Ստացվում է այն նույն պատմությունը, իչպես եղավ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի հետ. տնտեսապես շահավետ էր այն կառուցել Հայաստանի տարածքով, սակայն Բաքուն, Թուրքիայի եւ Վրաստանի միջոցով, արեց ամեն ինչ տվյալ նախագծի իրականացումը թույլ չտալու համար: Սակայն Nabucco-ի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է: Նախ եւ առաջ, այն ավելի երկար է, ուստի եւ ավելի թանկ: Երկրորդը` այն շատ անհրաժեշտ է Եվրոպային, որպեսզի, վերջապես, հրաժարվի ռուսական գազի մատակարարումներից: Եւ այն անհրաժեշտ է տարածաշրջանին, այդ նույն նպատակներով: Ռուսաստանը, բոլոր դեպքերում, չի կարող վերահսկել գազատարը, որ երկրի տարածքով էլ որ այն անցկացվի, քանզի հարկավոր կլինի հասցնել փականը փակել միանգամից երկու երկրում, իսկ դա դեռ ոչ մեկին չի հաջողվել: Առավել եւս, չի հաջողվի Մոսկվային: Ճիշտ է, նա կփորձի արգելակել շինարարության ընթացքը, պայմանները թելադրել, ընդ որում, այդ ամենը կանի Հայաստանի միջոցով, որն Արեւմուտքում համարվում է Հարավային Կովկասի գլխավոր ռուսամետ երկիրը: Եւ նորից խաղի վեջ է մտնում Իրանի գործոնը: Երեք կովկասյան հանրապետությունների հետ կարելի է ինչ-որ ձեւով պայմանավորվել, սակայն տարածաշրջանային տերության դերին հավակնող Իրանը, տվյալ դեպքում իր քաղաքականությունը կվարի: Առայժմ ԱՄՆ-ն ասում է, որ Nabucco-ն կարելի է լցնել ռուսական գազով, բայց ոչ իրանական: Բայց դա ասվում է հիմա, իսկ ինչպես մենք արդեն նշել ենք, հնարավոր է նա այլ լուծում: Իրանում նախագահական ընտրություններից հետո զտումներ են սկսվում ամենաբարձր մակարդակով, եւ արդեն պաշտոնաթող է եղել իրանական միջուկային ծրագրի ղեկավար Գոլյամրեզ Աղազադեն, ով աջակցում էր երկրի գլխավոր ընդդիմադիրին` Միր Հոսեյն Մուսավիին: Դեռ ավելին, եթե Եվրոպան հարկադրված լինի գազի մատակարարումների հարցում ընտրություն կատարել Իրանի եւ Ռուսաստանի միջեւ, ապա նա, ամենայն հավանականությամբ կընտրի Իրանը` չնայած «այաթոլլաների անհանդուրժողականությանը», Թեհրանի հետ միշտ կարելի է պայմանավորվել: Ճիշտ է Մոսկվայի հետ նույնպես կարելի է, սակայն դա բավականին թանկ է: Հնարավոր է Իրանի եւ Իրաքի հետ, որը նույնպես պատրաստ է իր լուման ներդնել Nabucco-ում, պայմանավորվածություն ձեռքբերելը նույնքան դժվար է, սակայն նրանց կողմից այդպիսի շանտաժ ակնհայտորեն չի լինի: Թեեւ ինչ իմանաս, միգուցե եւ լինի: Սակայն բոլոր դեպքերում Արեւմուտքում մյուս հավասար պայմանների դեպքում նախապատվությունը կտրվի նպատակահարմարությանը, այլ ոչ րոպեական քաղաքական կամ տնտեսական շահերին:

Իսկ ահա ինչ վերաբերում է ենթադրյալ ճյուղերին, ապա այստեղ, ցավոք, դեռեւս գրեթե ոչինչ կախված չէ Ռուսաստանից, ավելի ճիշտ նրա ուժից իր տարածաշրջանային խնդիրների լուծման համար: Nabucco-ն կարող է դառնալ այն կետը, որից արդեն ետադարձ ճանապարհ չկա, որից հետո Մոսկվային արդեն դժվար կլինի վերահսկել իրավիճակը ոչ միայն Կովկասի հակամարտությունների իրավիճակը, այլ նաեւ ընդհանրապես հարաբերությունները կարծես թե բարեկամ երկրների հետ` Իրանի, Ադրբեջանի ու Հայաստանի: Վրաստանն, անշուշտ, հաշիվ չէ, հարաբերությունները նրա հետ դեռեւս երկար փչացած կմնան: Մեծ հաշվով, նախագծից շահում է դեռեւս միայն Թուրքիան որպես հիմնական տարանցիկ երկիր: Հայաստանը կարող է ինչ-որ բան շահել միայն այն դեպքում, եթե դառնա երկրորդ տարանցիկ երկիրը: Սակայն դրա համար իրոք լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ են հարկավոր:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---