Փոխադարձ ռեւերանսների ժամանակն անցել է

Հրապարակված մադրիդյան սկզբունքները, հասկանալի է, ոչ մի նախագահ չի ստորագրի, քանի որ դրան լավագույն դեպքում անմիջապես կհաջորդի նրա պաշտոնանկությունը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում կարծես եկել է որոշումներ կայացնելու ժամանակը: Դատելով ամեն ինչից, փոխադարձ ռեւերանսների ժամանակն անցել է եւ եկել է մտրակի ժամանակը: Իսկ ժամանակը քիչ է, աշնանը նախագահներն ի վերջո պետք է ստորագրեն մադրիդյան սկզբունքները, ուզեն թե չուզեն:

PanARMENIAN.Net - Ըստ Արեւմուտքի տրամաբանության, սկզբունքների հրապարակումից անցած երկու ամիսը միանգամայն բավարար է, որպեսզի երկու երկրների հասարակությունները պատրաստ լինեն նրան, թե ինչ է իրենց սպասում: Ճիտ է, ինչպես միշտ, գլխավոր կողմի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը ոչ ոք չի պատրաստվում հարցնել եւ հենց դա էլ այդ ողջ կառուցվածքը խոցելի է դարձնում: Նախօրեին նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ գործընթացի բոլոր մասնակիցների համար` ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ , դեսպան Յուրի Մերզլյակովը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն փոխում են իրենց միջնորդներին: Ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն մնում է իր պաշտոնում, քանի որ նա միակը այնպիսի հայտարարություններ չի արել, որոնցից հետո ստիպված լիներ հրաժարվել, ամեն ինչ գցելով «թարգմանության անճշտությունների վրա»: Ավելին, Ֆասիեն իրենը պնդելու ունակ դիվանագետի տպավորություն է թողնում: Հենց այդպիսինն էլ հարկավոր է այս պահին, եւ հավանաբար, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համապատասխան գործընկերներ կընտրեն նրա համար: Տպավորություն է ստեղծվում, որ եկել է ձեռքեր ոլորելու ժամանակը: Ընդ որում զուր է Ալիեւը հույսը դրել իր ածխաջրածնային հարստությունների վրա, դրանք չեն փրկի իր երկրին տերությունների ճնշումից: Սակայն թե ինչ կստացվի արդյունքում այնքան էլ հասկանալի չէ: Բոլորովին անհասկանալի է թե ինչի վրա է հույսը դրել Հայաստանը, քանի որ նա ոչինչ չունի: Սակայն եթե հաշվի առնենք հաճախակի դարձած արեւմտյան դիվանագետների, զինվորականների ու ուղղակի պաշտոնյաների այցերը, ապա ստացվում է, որ Երեւանը հանգամանքների ինչ-որ երջանիկ դասավորության դեպքում կկարողանա «կարգավորումից» դուրս գալ նվազագույն կորուստներով: Հիշեցնենք, որ մի քանի տարի անընդմեջ նույն ակտիվությամբ Երեւան էին ժամանում ՌԴ ներկայացուցիչները նախագահ Դ.Մեդվեդեւի գլխավորությամբ: Ինչ-որ բան փոխվել է եւ գուցե դրա բացատրությունը կարելի է գտնել Օբամա-Մեդվեդեւ հանդիպման մեջ, որից հետո ակտիվացավ ղարաբաղյան գործընթացը: Հնարավոր է, որ նախագահներն իրոք կոնկրետ համաձայնության են եկել Ղարաբաղի վերաբերյալ, բնականաբար, իրազեկելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին, որի արդյունքը եղավ Ակվիլայի հայտարարությունը:

Ըստ իս, համանախագահների փոփոխությունը եւս մեկ նպատակ է հետապնդում` Մեթյու Բրայզան ու Յուրի Մերզլյակովը «երկար մնացին» իրենց պաշտոններում եւ յուրաքանչյուրն արդեն ունի իր համակրանքները հակամարտող կողմերի հանդեպի,. ինչը չես ասի Ֆասիեի մասին: Ի դեպ, ամերիկացի համանախագահները գրեթե միշտ սատարում են Բաքվի դիրքորոշմանը, կապված լինելով նրա հետ էներգետիկ շահերով: Բավական է հիշել Սթիվեն Մաննին, որը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի նախաձեռնողներից մեկն էր: Բրայզան ներկայացնում է Nabucco-ի շահերը: Ռուս դիվանագետների համակարնքի մասին ավելի դժվար է դատել, քանի որ նրանք ելնում են երբեմն ոչ ոքին անհասկանալի գերադասություններից,որոնք երբեմն անտեղի են լինում, մեղմ ասած: Թեեւ հավանաբար, ռուս դիվանագիտության ավանդույթները հենց դա են պահանջում ` անել այն, ինչ ոչ ոք չէր սպասում, եւ «Գազպրոմի» վերջին գործարքը Բաքվի հետ դա է հաստատում: Սակայն դա էական չէ: Բանը միջնորնդերի մեջ է` թե որքանով իրենք կարող են կատարել իրենց առաքելությունը, եթե այն իրոք էայնպիսին է, ինչ մենք ենք կարծում:

Սակայն կարող է նաեւ այլ բան լինել: Ինչպես հայտնի է Մինսկի կոնֆերանսում 12 երկիր է ընդգրկված եւ հնարավոր է համանախագահող երկրների փոփոխություն: Դրան իհարկե դժվար է հավատալ, սակայն ենթադրենք, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն հրաժարվում են միջնորդությունից տապալված առաքելության պատճառով եւ նրանց տեղը զբաղեցնում են այն երկրները, որ ավելի լավ դա կանեն: Բնականաբար, այդ երկրների ետեւում կլինեն Մոսկվան ու Վաշինգտոնը: Տերություններին թվում է, թե իրենք կարող են մի կողմ գնալ, եթե հանկարծ նոր պատերազմ սկսվի Ղարաբաղում: Այդպես կարող է մտածել կամ շատ պարզամիտ մարդը, կամ ամեն ինչ հաշվարկածը: Մեկ բան է խոսել ռազմական լուծման անընդունելիության մասին, այլ բան է` «խաղաղության պարտադրել»: Իսկ հենց դրանով են զբաղված ցավոք համանախագահները: Հրապարակված մադրիդյան սկզբունքները, հասկանալի է, ոչ մի նախագահ չի ստորագրի, քանի որ դրան լավագույն դեպքում անմիջապես կհաջորդի նրա պաշտոնանկությունը: Հայաստանն դա արդեն անցել է 1998թ. եւ երկրորդ անգամ դա կարող է վատ վերջաբան ունենալ: Ադրբեջանը խուսափեց այդ սցենարից Հեյդար Ալիեւի շնորհիվ: Սակայն նրա որդուն չի հաջողվի պահպանել իշխանությունը:

Ինչպես էլ զարգանան իրադարձությունները, առաջիկայում մեզ փոփոխություններ են սպասում տարածաշրջանում, որոնց մասին խոսվում է տարեսկզբից: Պարզ է, որ հակամարտության կողմերից ոչ մեկին դա լավ բան չի բերի: ԱՄՆ փոխնախագահի այցը Վրաստան տարածաշրջանում հավասարակշռությունը փրկելու վերջին հույսն է, սակայն, հավանաբար, ոչ այնքան հաջող: Միակը, ինչ մխիթարում է` Ֆրանսիան չի համաձայնվի Թուրքիայի մասնակցությանը կարգավորմանը, որքան էլ պնդեն ԱՄՆ-ն ու ՌԴ-ն: Իսկ որ կպնդեն, նույնսիկ որ կստիպեն, կասկած չկա: Պատահական չէ, որ Թուրքիայի ԱԳՆ գրեթե մարած գործունեությունը ակտիվացավ Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո;

Կրակովում հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ միջնորդները մտադիր են նախագահներին ներկայացնել նորացված սկզբունքները: Շուտով մեզ կներկայացնեն հակամարտության կարգավորման նոր պլանը, որը մեծ հաշվով գոյություն չունի: Կա միայն ԱՄՆ-ի ու ՌԴ-ի, իսկ վերջերս նաեւ ԵՄ-ի տարածաշրջանում ամրապնդվելու ցանկությունը: Նման շանսից չօգտվելն ուղղակի մեղք է: Իսկ ինչ վերաբերում է բնակչությանը, ապա այն միշտ իրազեկվում է վերջին պահին, երբ արդեն ոչինչ հնարավոր չէ անել կամ պետք է պատերազմել: Երրորդ ուղի չկա:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---