Մյունխենը կարող է նախավերջին կանգառ դառնալ ղարաբաղյան կարգավորման որոշիչ փուլից առաջ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այդքան երկարաձգվում է նաեւ այն պատճառով, որ դրան չափազանց շատ երկրներ են միջամտում

Մի տեսակ խորհրդանշական բան կա նրանում, որ պետությունների ղեկավարների կարեւոր, կարելի է նույնիսկ ասել ճակատագրական հանդիպումները տեղի են ունենում «վատ» համբավ ունեցող քաղաքներում: Ստացվում է, որ ի սկզբանե հանդիպումը կամ դատապարտված է ձախողման, կամ էլ վատագույն դեպքում կավարտի կողմերից մեկի պարտությամբ: Բացառություն չէ, ցավոք, նաեւ Մյունխենը, որտեղ նոյեմբերի 22-ին կկայանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում կոչված ելքի որոնման ճանապարհին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:

PanARMENIAN.Net - Ասել, որ Մյունխենը վատ համբավ ունի, նշանակում է դեռեւս ոչինչ չասել: Սկսած 1923-ից, երբ այստեղ իր վերելքը սկսեց Ադոլֆ Հիտլերը եւ ավարտած 1938-ով, երբ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Գերմանիային հանձնեցին Չեխիայի Սուդետյան մարզը` դրանով իսկ սկիզբ դնելով Երկրորդ աշխարհամարտին, Մյունխենը հասարակ անուն է դարձել: Նախագահներից ո՞վ կկիսի Չեխիայի նախագահ Բենեշի ճակատագիրը եւ արդյոք իսկապես այդպես է լինելու: Սակայն մենք շտապում ենք եւ ավելի հավանական է, որ այս անգամ էլ ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունենա: Սարգսյանն ու Ալիեւն առանց Ստեփանակերտի չեն կարողանալու պայմանավորվել, արդյո՞ք միջնորդները, համաշխարհային տերությունները, G8-ը եւ ղարաբաղյան հակամարտության լուծման կամ վերջնական սառեցման հարցում շահագրգիռ մնացած բոլոր կողմերը մինչեւ հիմա դա չեն հասկացել: Ճիշտ է, եթե չստացվի պայմանավորվել, ապա ոչ մի Ստեփանակերտ չի օգնի, միգուցե նույնիսկ կխանգարի:

Ինչ էլ որ ասեն Բաքվի, ինչպես եւ հայկական քաղաքական գործիչներն ու քաղաքագետները, առայժմ չարժե որեւէ բան ակնկալել: Իսկական ճեղքում կարող էր տեղի ունենալ Ռամբույում, բայց... չստացվեց. ակնհայտ էր, որ համաձայնագիրը «լավ չէր մշակված»: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այդքան երկարաձգվում է նաեւ այն պատճառով, որ դրան չափազանց շատ երկրներ են միջամտում: Դատեք ինքներդ` համանախագահները, Իրանը, Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը: Ընդ որում, թե ինչ համաձայնագիր պետք է ստորագրվի, ոչ ոք չգիտի` ներառյալ բանակցությունների անմիջական մասնակիցները` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Նույն իրավիճակն էր նաեւ 1938-ին, երբ Չեխիայի նախագահին փաստի առաջ կանգնեցրին: Ինչպես մենք արդեն նշել ենք, առայժմ հայտնի չէ, թե ով կհաղթի առաջիկա հաշտության պայմանագրից: Կապիտ ասած` ում շահերը տերությունները կգերադասեն զոհաբերել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Հայաստանը որոշակի, իհարկե ոչ շատ մեծ հույսեր է տածում, որ Մոսկվան հենց այնպես չի հանձնի Երեւանը, հակառակ դեպքում ինչու պետք է Թուրքիայի հետ սահմանի վրա իր զորքերը պահի: Միանշանակ չարժե հույս դնել ԱՄՆ կամ Եվրոպայի վրա` ի դեմս Ֆրանսիայի, բայց այստեղ եւս կարող են տարբերակներ լինել: Ամեն դեպքում իսկական պատերազմը կսկսվի հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանը ստիպված լինի պաշտպանել իր շահերը Հարավային Կովկասում: Եւ հենց այդ ժամանակ նա խիստ կարիք կունենա Հայաստանի: Հիշենք պատմությունը. 11-րդ Կարմիր բանակը Հայաստան մտավ Ադրբեջանից: Եթե Մոսկվային պետք լինի, կարող է հակառակը ստացվել, բայց դա այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ՌԴ-ին զորավարժությունների համար: Եւ դարձյալ ամեն ինչ կախված է լինելու առաջին հայացքից ոչինչ չնշանակող մի շարք մանրամասներից: Բայց հենց դրանք են հանգեցնում կամ պատերազմի, կամ հաշտության պայմանագրի ստորագրման: Երրորդ տարբերակ չի լինում: Ամենայն հավանականությամբ, նախագահներին մի քիչ էլ ժամանակ կտան սակարկելու համար, իսկ հետո, Ալիեւի խոսքով, միջնորդների համբերությունը կհատնի, եւ նրանք պարզապես կստիպեն ստորագրել ենթադրվող փաստաթուղթը:

Եւ վերջինը: Արդեն ավանդույթ է դարձել, որ նախքան բարձր մակարդակով հանդիպումը պաշտոնական Բաքուն բարձրաձայն ռազմատենչ հայտարարություններ է կատարում, որոնք, ինչպես միշտ, իրականում դատարկաբանություն են: Ուժեղանում է լրատվամիջոցներում հակահայկական քարոզչությունը, թեեւ այն առանց այդ էլ բավական է: Դժվար թե այդ ամենը հաշվարկված է միայն ներքին օգտագործման համար: Եւ, ինչպես միշտ, այդ օդային տատանումները ոչնչի չեն հանգեցնում: Իսկ այ եթե Իլհամ Ալիեւի եւ նրա ԱԳ փոխնախարարի հայտարարություններն իսկապես բովանդակություն ստանան, նշանակում է պատերազմը կամ խաղաղությունը հեռու չեն:

Նոյեմբերի 22-ին նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց իր իրավարարական որոշումը Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ, որը, ճիշտ է, չվավերացվեց ԱՄՆ Սենատի կողմից: Դե արի ու այդքանից հետո մի հավատա զուգադիպություններին...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---