Հայաստանի ՍԴ-ը զգալիորեն նվազեցրել է մանեւրելու դաշտը թուրքական կողմի համար

Երեւանը նույնպես կարող է օգտվել միջազգային իրավունքից եւ ուղղակի դենոնսացիայի ենթարկել Արձանագրությունները, հղում անելով մյուս կողմի Արձանագրությունները վավերացնելու ցանկության պակասի վրա

Հայաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ)Արձանագրությունների համապատասխանելիությունների վերաբերյալ որոշումը զգալիորեն նվազեցրել է մանեվրեւու դաշտը թուրքական կողմի համար: Փաստորեն եթե թուրքական խորհրդարանը չվավերացնի Արձանագրությունները, Անկարան կկանգնի արտաքին քաղաքական խոշոր խնդրի առաջ:

PanARMENIAN.Net - Իսկ դա ներքաղաքական խնդիրների հետ մեկ տեղ, մասնավորապես քրդերի խնդրի վերաբերյալ, դժվար թե կօգնի Զարգացման եւ արդարության կուսակցությանը եւ վարչապետ Էրդողանին Թուրքիայի մասին խոսել, որպես մի երկրի, որը հարեւանների հետ չունի ոչ մի խնդիր: Եվ ավելին, որը խաղաղության մեջ ապրում է իր ազգային փոքրամասնությունների հետ: Բացի այդ ամենից, տվյալ դասավորության դեպքում Թուրքիայի ԵՄ-ն անդամակցելու հարցը հետաձգվում է: Չնայած դարան, որ երկրի քաղաքական ուժերի եւ բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ են հարաբերությունների կարգավորմանը այն ձեւով, որը ներկայացվում է Արձանագրություններում, պետք է այնուամենայնիվ նշել, որ Հայաստանը ժամանակ ունի պատասխան քայլերի ստանալու համար: Ավելին, Հայաստանի խորհրդարանը առաջինը վավերացնելով Արձանագրությունները կարող է արագացնել գործընթացը, դնելով Անկարային անհարմար վիճակի մեջ: Երեւանը նույնպես կարող է օգտվել միջազգային իրավունքից եւ ուղղակի դենոնսացիայի ենթարկել Արձանագրությունները, հղում անելով մյուս կողմի Արձանագրությունները վավերացնելու ցանկության պակասի վրա: Եվ պայմանավորվածությունների ձախողման համար լիովին մեղավոր կլինի թուրքական կողմը, որը մեկ կողմից դեռ մնում է ադրբեջանական շահերի պատանդը, իսկ մյուս կողմից պետք է պաշտպանի իր շահերը: Բացի այդ նա պետք է իր բոլոր քայլերը համապատասխանեցնի ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ: Դրա հետ մեկ տեղ ադրբեջանական ԶԼՄ-ները արդեն հաղորդում են, որ Մոսկվա իր այցից հետո Թուրքիայի վարչապետը կայցելի Հայաստան: «Թուրքիայի վարչապետի ծրագրերում դեռ չկա Հայաստան այցելելու մտադրություն», - հայտարարել է Թուրքիայի վարչապետի վարչակազմի արտասահմանյան մամուլի մամլո ծառայության համակարգող Ահմեդ Դուրանը: Իրոք, դեռ իմաստ չունի Էրդողանի այցը Երեւան, ճիշտ է, եթե Մոսկվայում որոշ պայմանավորվածություններ չեն ձեռք բերված: Այդ պայմանավորվածությունը կարող է վերաբերվել միայն Կարսի պայմանագրին, քանի որ Ղարաբաղի հակամարտության եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցերի վերաբերյալ Երեւանի հետ ընդհանրապես հնարավոր չէ պայմանավորվել: Անկարան գործում է« խնդրում ենք առավելագույնը» սկզբունքով, որպեսզի ստանա ինչ որ բան եւ դա Կարսի պայմանագիրն է, համաձայն որի Հայաստանը կճանաչի Թուրքիայի սահմանը:

Էրդողանի ձախողված այցը Վաշինգտոն, զգուշավոր դարձրեց Անկարային, եւ հիմա, Մոսկվա իր այցի ընթացքում Թուրքիայի վարչապետը ավելի զգուշավոր կլինի Հայաստանին վերաբերվող իր գնահատականների մեջ: Եվ դա այն պատճառով չէ, որ ՌԴ-ը լավ է վերաբերվում Հայաստանին, դա բխում է հենց Թուրքիայի շահերից: Դա եւ էներգանախագծերն են, եւ ապրանքաշրջանառության ծավալների աճն է, եւ ճանապարհն է դեպի թուրքական ասիական աշխարհ: Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհը Մոսկվայով է անցնում: Էրդողանը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի թեթեւացնի այդ բարդ խնդրի իրականացումը: Սակայն միանգամից ասենք, որ այդ խնդրի իրականացումը ռեալ չէ տեսանելի ապագայում, սակայն դա չի նշանակում, որ պետք չէ դրան ձգտել:

Ինչ վերաբերվում է Արձանագրությունների շուրջ հետագա իրադարձությունների զարգացմանը, ապա հաշվի առնելով երկու կողմերի գործողությունները կարելի է անել որոշ կանխատեսումներ: Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսվել է Ցյուրիխում, ապա Թուրքիան ուղղակի պարտավոր է վավերացնել Արձանագրությունները ապրիլ ամսին: Հակառակ դեպքում նրան նախատինք է սպասում ԱՄՆ-ի, ԵՄ-ն եւ ՌԴ-ն կողմից, ինչը հազիվ թե բարձրացնի Թուրքիայի հեղինակությունը, մասնավորապես եթե հիշենք նախորդ տարվա Դավոսում Էրդողանի արարքը: Հայաստանը, ինչպես արդեն ասվել է կնստի եւ կսպասի, իսկ այդ դիրքորոշումը վատագույներից չէ: Դժբախտաբար Երեւանը որեւէ բան չի կարող ձոեռնարկել, սակայն, Անկարան չպետք է մոռանա հայկական Սփյուռքի մասին, եւ պետք է ավելի քիչ ուշադրություն դարձնի Բաքվի ասածներին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---