Հայաստանի փաստարկները Թուրքիայի հետ դարավոր վեճում պետք է ավելի գործուն լինենԹուրքիան այժմ արագացված տեմպերով ոչնչացնում է հայ ճարտարապետության հուշարձանները կամ, ինչն ավելի վատ է, յուրացնում է դրանք` ներկայացնելով որպես իրենը Նույնիսկ ամենաթեժ նորությունն երեք օրից ավելի չի պահպանում իր «թարմությունը»: Պայթյուններով ուղեկցվող ընտրություններն Իրաքում դուրս մղեցին համաշխարհային ԶԼՄ-ների վերնագրերից Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը: Հայերն, ինչպես միշտ, հայտնվեցին կեղծ «ճշմարտությունների» եւ պատրանքների ճիրաններում: Երբեմն նույնիսկ թվում է, որ որոշ հողերի հանդեպ հայ ժողովրդի հավակնությունների իրավասության բոլոր «տեսական հիմնավորումները» երկու պատճառ ունեն: Առաջինը, ցավոք, հերթական անիրական գաղափարի հեղինակի ինքնագովազդն է, երկրորդը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ժողովրդին հետագայում եւս անիրազեկ պահելու մղումը: Եվ մեկը, եւ մյուսը հանցավոր է ժողովրդի հանդեպ: 9 մարտի 2010 PanARMENIAN.Net - Սկսենք Սեւրի պայմանագրից, որն ըստ միջազգային իրավունքի բոլոր կանոնների անվավեր է համարվում, քանի որ ժամանակին չի վավերացվել Օսմանյան կայսրության կողմից եւ ավելի ուշ փոխարինվել է Լոզանի պայմանագրով, որը ստորագրել է ժամանակակից Թուրքական Հանրապետությունը: Եվ ասել, որ Թուրքիան «վախենում է» Սեւրի պայմանագրից, առնվազն, սխալ կլինի: Իսկ ընդհանրապես նույնիսկ ծիծաղելի է, երբ պատմաբանները պնդում են, թե պետք է կատարվեն Սեւրի պայմանագրի դրությները, որոնք չկան: Ընդհանրապես պետք է խոստովանել, որ ցանկալին իրականի տեղ ներկայացնելը վերջրես Հայաստանում գնալով մեծ ծավալներ է ստանում: Նույնը վերաբերում է նաեւ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշմանը: Այստեղ հարցը ոչ թե վաղեմության ժամկետի բացակայության կամ մեկ այլ բանի մեջ է, ուղղակի, հենվելով գոյություն չունեցող պայմանագրերի եւ որոշումների վրա, Հայաստանն անհնարինն է պահանջում: Իսկ չէ որ ամեն ինչ շատ պարզ է` այն բանի ապացույցները, որ Օսմանյան կայսրության տարածքում Ցեղասպանություն է կատարվել, որին շուրջ 2 մլն մարդ է զոհ գնացել, գտնվում են աշխարհի բոլոր հնարավոր արխիվներում, այդ թվում նաեւ թուրքական: Հենց դա պետք է հիմք ծառայի պահանջների համար: Միանգամայն ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւին հավանություն տված կոնգրեսականները, ամենից քիչ մտածում էին Սեւրի կամ արբիտրաժային որոշման մասին: Ի դեպ, Սփյուռքն իր պահանջներում երբեք հղում չի անում գոյություն չունեցող պայմանագրերի վրա... Ի դեպ, դրված նպատակին հասնելու համար բոլոր միջոցներն են լավ, նույնիսկ մտածածին: Բանը նրանում է, որ Հայաստանի փաստարկները Թուրքիայի հետ դարավոր վեճում պետք է ավելի գործուն լինեն: Դրանք պետք է այնպիսի փաստարկներ լինեն, որոնք հակառակ կողմը չի կարողանա հերքել: Սակայն հարկ է նշել, որ Թուրքիան այժմ արագացված տեմպերով ոչնչացնում է հայ ճարտարապետության հուշարձանները կամ, ինչն ավելի վատ է, յուրացնում է դրանք` ներկայացնելով որպես իրենը: Դա արվում է ոչ միայն հայկական եւ հունական հուշարձանների դեպքում, այլ նաեւ` հրեական հուշարձանների հետ: Այդպես, նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարեց, թե «Ալ Աքսա մեջիթը, Պատրիարքների քարանձավը Խեվրոնում եւ Ռաքելի գերեզմանը Բեյթ-Լեհեմում (Բեթղեհեմ) երբեք չեն եղել եւ չեն լինի հրեական ժառանգության օբյեկտներ: Նրանք պատկանել են, պատկանում են եւ պատկանելու են իսլամին»: Էրդողանի տրամաբանությունը հեշտ է հասկանալ` Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում է եղել, իսկ Իսրայել պետություն այն ժամանակ գոյություն չի ունեցել: Շարքային ընթերցողն, առավել եւս Մերձավոր Արեւելքում, չի հստակեցնի, թե հատկապես ում ժառանգությունն է դա, եթե հաշվի առնենք աշխարհում բարձրացած հակասեմիտիզմի ալիքը, որը չի նվազում Գազայի հատվածում «Ձուլածո արճիճ» գործողությունից հետո, ուղղակի կհավատա Թուրքիայի վարչապետին: Նույնը տեղի է ունենում նաեւ հունական անտիկ ժառանգության հետ, որին հավակնում է Անկարան, քանի որ Տրոյան այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում: Դե իսկ հայկական հուշարձանների մասին էլ չենք խոսում: «Անի քաղաքն իր ծաղկմանն է հասել թագավոր Սմբատ Բագրատունու օրոք», գրված է ուղեցույցում: Իսկ թե ո՞վ է Բագրատունին, բնականաբար, ոչ մի խոսք: Նույնը վերաբերում է նաեւ Վանի ամրոցին, որտեղ տեղացի դպրոցականները միանգամայն լրջորեն հավաստիացնում են զբոսաշրջիկներին, որ ամրոցը գրավել է Աթաթուրքը Ուրարտուի հետ պատերազմում... Ինչ վերաբերում է պայմանագրերին, բանաձեւերին եւ ամեն տեսակի բաց նամակներին, ապա պետք է նշել, որ դրանք ոչ մի արդյունք չեն կարող տալ: Ինչպես արդեն բազմիցս ասվել է, իրավունքն ուժեղինն է`, իսկ Հայաստանն, ինչպես եղել է թույլ եւ գերտերություններից կախում ունեցող երկիր, այդպիսին էլ մնացել է, որքան էլ դա տխուր լինի: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |