Չկատարված ակնկալիքների տարի

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, եթե այդպիսին ընդհանրապես հնարավոր է, եզակի դեպք կլիներ համաշխարհային պրակտիկայում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման մասին արձանագրությունների հրապարակումից հետո անցած մեկ տարում Հայկական աշխարհում տեղի ունեցան փոփոխություններ, որոնք հետագայում ևս կարող են լուրջ աղդեցություն ունենալ ապագայում գործընթացների զարգացման վրա, եթե դա ընդհանրապես հնարավոր է: Մեկ տարում հստակ դարձավ միայն մեկ բան` Հայաստանը չի պատրաստվում որևէ մեկին հաճոյանալու համար ոտնահարել իր ազգային արժեքներն ու անվտանգությունը, նույնիսկ չնայած միջազգային հանրության երաշխիքներին:

PanARMENIAN.Net - Հենց այդ երաշխիքներն էլ բավականին լուրջ մտավախություններ են առաջացնում, քանի որ հենց որ հայ ժողովրդին որոշակի ազատություններ ու իրավունքներ են խոստանում, դրան հաջորդում են ջարդերը: Ճիշտ է, 21-րդ դարում իրադարձությունների նման զարգացումն արդեն շատ խնդրահարույց է, սակայն ով ասաց, որ ազգը կարելի է ոչնչացնել միայն յաթաղանի միջոցով: Այժմ գոյություն ունեն ավելի քաղաքակիրթ մեթոդներ` լիակատար մեկուսացում, շրջափակում, պատերազմ, վերջապես: Թուրքիան այսօր Օսմանյան կայսրությունը չէ, թեև մտածողությունը նույնն է մնացել` հայը թշնամի է և չպետք է գոյություն ունենա: Եթե մինչև վերջ ազնիվ լինենք, ապա հայերի մեծ մասը նմանատիպ տեսակետ ունի Թուրքիայի հանդեպ: Սակայն այս ամենն, անշուշտ, չէր կարող ուղղակի ներգործություն ունենալ Արձանագրությունների վավերացման մասին պայմանավորվածության ձախողման վրա: Եվ բանը նույնիսկ Բաքվի դիրքորոշումը չէ կամ Թուրքիայում 2011 թվականին կայանալիք համազգային ընտրությունները, և նույնիսկ ոչ էլ հանրաքվեն, որի դրական ելքի դեպքում իսլամիստները շատ ավելի մեծ իշխանություն կստանան, քան ունեն, և, ամենակարևորը, կկարողանան վերահսկել բանակը: Վերջինիս դժվար է հավատալ և չի բացառվում, որ կազմակերպության անդամներն իրոք ցանկանում էին հերթական ռազմական հեղաշրջում անել, սակայն իսլամիստները կանխեցին նրանց: Սակայն վերադառնանք չարաբաստիկ Արձանագրություններին, որոնք իրոք ապագա չունեին և երկու կողմերի բոլոր վերապահումները կոչված էին հասկացնելու նախագծի նախաձեռնողներին, առաջին հերթին ԱՄՆ-ին, որ իրենց նախաձեռնությունն անհեռանկար է: Գլխավոր խոչընդոտն, իհարկե, Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Պարզ է, որ այդ հարցը ոչ ոք չի լուծի այնպես, ինչպես դա կցանկանար Օբաման` այսինքն ասել, որ ինչ-որ բան այո եղել է, չանվանելով իրերն իրենց անուններով: Մեկ այլ կարևոր հանգամանք է հայկական Սփյուռքը, որը, հիանալի իմանալով թե ինչ ասել է թուրք, երբեք թույլ չի տա ցանկացած նախագահի համաձայնվել սահմանի բացմանը: Եվ հետո բաց սահմանը հարկավոր է Հայաստանի բնակչության որոշակի մասին միայն, որը բիզնես ունի հարևանների հետ: Այդ մարդկանց միայն մեկ բան է հուզում` ավելորդ կոպեկ աշխատել և այլևս ոչինչ…

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, եթե այդպիսին ընդհանրապես հնարավոր է, եզակի դեպք կլիներ համաշխարհային պրակտիկայում: Այս առնչությամբ նշենք, որ ոչ մի զուհագեռներ, որոնց այդքան սիրում են հղում կատարել դիվանագետները, չկան և լինել չեն կարող, առավել ևս, եթե որպես արժանի օրինակ ընդունենք ֆրանս-գերմանական հարաբերությունների կարգավորումը: Վերջապես, Ֆրանսիան ու Գերմանիան քաղաքակիրթ եվրոպական երկրներ են և նրանց միջև չկար այն համատարած ատելությունը, որը մինչ օրս կա հայերի ու թուրքերի միջև: Ի վերջո, հարկավոր է իրերն իրենց անուններով անվանել` երկու ժողովրդների միջև արյունը չափազանց շատ է, որպեսզի հնարավոր լինի մի քանի տարում լուծել բոլոր հարցերն ու խաղաղ գոյակցել: Դա հնարավոր կլինի միայն մեկ դեպքում, կրկնեմ մեկ անգամ ևս` եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և վերանայի իր արտաքին քաղաքականությունը հայկական Սփյուռքի հարցում: Իսկ եթե դա անհնար է, ապա Արձանագրությունների վավերացումը ևս հետաձգվում է անորոշ ժամանակով և կմնա սեղանի հեռավոր դարակում, որը կարող է բացվել միայն սերնդափոխությունից հետո` ոչ շուտ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---