Իրանը ինքնաբավարար երկիր է և հայ համայնքի իրավունքները ոտնահարելու կարիք չունի

Իրանի հետ` չնայած Արևմուտքի համար «անհարմար» նախագահի և միջուկային ծրագրի, ցանկալի չի ընդհարվելը: Նավթի և գազի պաշարներով Իրանը զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը:

Հայաստանի համար Իրանը ավելին է, քան հարևան` այն որոշ չափով արդեն բարեկամ երկիր է դարձել: Վերջին 20 տարիների ընթացքում Իրանը, եթե ոչ հավատարիմ, ապա կանխատեսելի գործընկեր է եղել: Եւ այս պարագայում բոլորովին կարևոր չէ ոչ քաղաքական համակարգը, ոչ էլ կրոնական պատկանելիությունը: Ի տարբերություն Վրաստանի, Իրանը Հայաստանի հանդեպ չեզոք քաղաքականություն է վարել և վարում, իսկ որոշ հարցերում պարզապես արդարացի:

PanARMENIAN.Net - Այստեղ պետք է հաշվի առնել մեկ փաստ. տարածաշրջանում հակամարտության առանցք և անկայունության աղբյուր եղել և մնում է Ադրբեջանը: Այս երկրի պահանջները ուղղված են տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում և Թուրքիային: Ճիշտ է, Ադրբեջանի պահանջները վերջինիս հանդեպ զուտ բարոյական բնույթ են կրում. օգնության մշտական պահանջները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու հարցում Անքարային անհարմար դրության մեջ են դրել:

Հայաստանի և Իրանի հարաբերությունները գործում են հայտնի ասացվածքի սկզբունքով. թշնամուս թշնամին իմ ընկերն է: Իրավիճակը, անկեղծ ասած, այնքան էլ լավ չէ, բայց դա ավելի լավ է, քան ոչինչ: Սակայն, պետք է նշել, որ Թեհրանը արդեն մի քանի տարի շարունակ փորձում է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացին: Բնականաբար, ոչինչ չի ստացվի: Թեհերանին թույլ չեն տա բանակցային գործընթացին մասնակցել, վախենալով, որ իրավիրակը կվերածվի Հայաստան- Ադրբեջան- Իրան հարաբերությունների պարզաբանմանը: Հնարավոր չէ ժխել այն փաստը, որ Իրանը որոշ չափով է մերժված երկիր է և Թեհրանի բոլոր նախաձեռնությունները մերժվում են միջազգային հանրության կողմից: Նրանք զարմանալիորեն հետևողական են և վճռական միջուկային ծրագիրը իր տրամաբանական ավարտին հասցնելու հարցում: Չնայած դրա` միջազգային հանրության վերաբերմունքը Իրանի հանդեպ ընտրովի է, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են էմբարգոյի կիրառմանը և համագործակցությանը: Ինչպես հայտնի է, մի շարք ամերիկյան ընկերություններ հաջողությամբ համագործակցում է Իրանի հետ: Դրա մասին տեղյակ է ԱՄՆ կառավարությունը, սակայն նրանք նախընտրում է անտեսել այդ փաստը: Իրանի հետ` չնայած Արևմուտքի համար «անհարմար» նախագահի և միջուկային ծրագրի, ցանկալի չի ընդհարվելը: Նավթի և գազի բացահայտված հանքերով Իրանը զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը:

Վերադառնանք հայ-իրանական հարաբերություններին: Դրանք, ընդհանուր առմամբ, նորմալ են և միտված են բարելավվելուն, ինչը շատ կարևոր է, քանի որ Հայաստանը տրանսպորտային փակուղում է գտնվում: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին Վրաստանի վատ վերաբերմունքը մեր նկատմամբ. նրանք մեր նյարդերի հետ են խաղում: Դա է վկայում է Վերին Լարսի անցակետի մշտական փակված լինելու փաստը: Կոպիտ ասած, Թբիլիսիի վարքը շատ ավելի վատ է, քան Բաքվինը, ինչը անհասկանալի է, քանի որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նման կոնֆլիկտ չունի Վրաստանի հետ: Չնայած դրա, այդ երկրի իշխանությունները դիմում են ամեն քայլի, որպեսզի Ջավախքում իրավիճակը վերահսկողությունից դուրս գա: Դա տեղի չի ունենա վաղը կամ վաղը չէ մյուս օրը, սակայն, եթե Վրաստանի ԱԳՆ ղեկավարը Երևանում այնպիսի հայտարարություն անի, ինչպիսին է օրինակ, “Վրաստանի քարտեզում Ջավախք անունով շրջան չկա”, իսկ մեր ԱԳՆ -ն լռի, քանի որ անելանելի վիճակում է գտնվում, ապա ամեն ինչ հնարավոր է: Այժմ Վրաստանը իրեն երեխայի պես է պահում, որին “չարություն անելու” թույլտվություն են տվել, նա էլ “չարություն է անում”: Հուսանք, որ այդ չարությունները անհետեվանք չեն մնա:

Իրանը ինքնբավարար երկիր է և հայ համայնքի իրավունքների ոտնահարելու կարիք չունի:

Ընդհակառակը, հայերը ըստ երկրի Սահմանադրության, միակ կրոնական փոքրամասնությունն են, որոնք պառլամենտում ներկայացուցիչներ ունեն: Եթե հիշենք պատմությունը, ապա Պարսկական Կայսրությունը, նվաճելով հայկական տարածքները, միշտ վերաբնակեցրել է հայերին և ստիպել աշխատել Կայսրության օգտին: Համաձայնվեք, դա ավելի լավ է, քան կոտորածը..

Այս առումով, հիշեցնենք Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի խոսքերը, որ Իրանի արտաքին քաղաքականությունը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների հետ հարաբերություններ զարգացնելուն և այդ համատեքստում Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում: Հուսով ենք, որ մոտ ապագայում այդպես էլ կլինի:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---