Իրանական նավթի և գազի համար պայքարը կարող է վերածվել «թեժ փուլի»

Իրանի վրա հարձակումը քաոս կստեղծի տարածաշրջանում, և այդ մասին հիանալի գիտեն Վաշինգտոնում և Մոսկվայում

Տարածաշրջանում իրավիճակի զարգացման բոլոր սցենարներից, ներառյալ պատերազմը, ամենաիրականը, որքան էլ դա ցավալի է, ամերիկյանն է, այսինքն` Իրանի վրա հարձակումը: Հարձակման համար առիթ կա` իրանյան միջուկային ծրագիրը, թեև դժվար է պատկերացնել առավել անհաջող առիթ պատերազմի համար: Իսկապես, ունի՞ արդյոք Թեհրանը միջուկային ծրագիր, թե ոչ, այդքան կարևոր չէ, առավել ևս, որ արբանյակից կարելի է տեսնել, թե այնտեղ իրականում ինչ են ձեռնարկում այաթոլլաները: Նրանք կարող են անել ամեն ինչ` սկսած իրենց ռեժիմը մերձավոր իսլամական երկրներում, առաջին հերթին, Իրաքում տարածելուց և վերջացրած իսկական միջուկային ռումբի ստեղծումով:

PanARMENIAN.Net - Այն, որ աշխարհը կառավարում են նավթը և փողերը, հաստատման կարիք չունի: Դրա հետ կապված այն ամենն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի նավթաբեր տարածաշրջանում, դառնում է Արևմուտքի սևեռուն ուշադրության և նույնիսկ «մտահոգության» առարկան: Այս պատմությունը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ Ռոտշիլդները և Ռոքֆելերները սկսել են հարստություն կուտակել, որը ներկա պահին կազմում է տրիլիոնավոր դոլարներ, բայց չի մտնում Top-Forbs-ի մեջ, որովհետև դա անձնական կարողություն է: Հենց այդ երկու ընտանիքներն են կանգնած Օսմանյան կայսրության բաժանման, Սաուդյան Արաբիայի ստեղծման, Իրաքի և Իսրայելի պետության ստեղծման ետևում: Եթե հավատալ որոշ կողմնակի տվայլների, ապա հենց Ռոքֆելերների ընտանիքն էր վերահսկում Բաքվի նավթը: Այս ողջ նախապատմությունը պետք է ամենից առաջ այն դրույթը հաստատելու համար, որ Իրանի հետ պատերազմը, եթե այդպիսին այնուամենայնիվ ծագի, կլինի բացառապես նավթին և գազին տիրելու համար, որոնց քանակով, ըստ հետախուզված տվյալների, Իրանը զբաղեցնում է աշխարհում չորրորդ տեղը:

Իրանի վրա հարձակումը քաոս կստեղծի տարածաշրջանում, և այդ մասին հիանալի գիտեն Վաշինգտոնում և Մոսկվայում: Բայց, հավանաբար, այդ քաոսը պետք է ԱՄՆ-ին և ՌԴ-ին սեփական նպատակներին հասնելու համար. ղարաբաղյան հակամարտության կարգավորում, ռուս-վրացական հարաբերությունների կանոնավորում և Հյուսիսային Կովկասում կարգուկանոնի հաստատում: Ինչպես տեսնում ենք, պատերազմը պետք է գերտերություններին, ինչպես նաև Իրանին, որը ցանկանում է ԱՄՆ-ին ատամ ցույց տալ: Սակայն, արդյոք այդքան ուժե՞ղ է Իրանը ռմբակոծությունների դիմակայելու համար: Շատ հնարավոր է, որ այս անգամ ԱՄՆ-ը կհրաժարվի վերերկրյա օպերացիայից` հիշելով իրաքյան և աֆղանական ճահիճը, որից ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ: Ճիշտ է, Բարաք Օբաման պատրաստվում է Իրաքից դուրս բերել զորքերը, ապագայում նաև Աֆղանստանից, բայդ խնդիրը դրանով չի լուծվի` երկու երկրներն էլ ավերակների են վերածվել և լավագույնը, որը կարելի է նրանց համար մտածել, իսլամական դիկտատուրան է: Ցավոք սրտի, դա դեռ միակ իրական ելքն է: Ահա այստեղ Իրանը կարող է հայտարարել իր մասին` չնայած նրան, որ Թուրքիան փորձում է իրեն վերագրել տարածաշրջանում խաղաղապահի դերը: Անկարային այդ դերը չի հաջողվի մի շարք հանգամանքների պատճառով և ամենագլխավոր պատճառը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակն է, որն իսկապես կարող է ցնցել երկիրը, եթե ոչ հիմա, ապա 15-20 տարի անց: Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ն հենց ներքաղաքական անկայունության պատճառով չի ընդունում Թուրքիային , որովհետև բոլոր պատրվակներն աշխարհագրական դիրքի, կրոնի և քաղաքակրթության մեջ տեղի վերաբերյալ ոչ մի քննադատության չեն դիմանում: Վաշինգտոնին այդ առումով հեշտ է խորհուրդ տալ Եվրոպային` ԱՄՆ-ին և Եվրոպային բաժանում է օվկիանոսը: Կա ևս մի բան` ՆԱՏՕ-ն, որի նկատմամբ իրեն իրավունքներ է վերապահում Թուրքան, որն ԱԳՆ ղեկավարի շուրթերով հայտարարում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, այլ դաշինքի սեփականատեր: Նման հայտարարությունները չեն կարող չզգոնացնել և հազիվ թե դուր գան դաշինքի ղեկավարությանը:

Ուրեմն, ի՞նչ է սպասում տարածաշրջանի երկրներին Իրանի միջուկային ծրագրի ռազմական լուծման դեպքում: Ամենից առաջ, միլիոնավոր փախստականներ և նրանց հետ կապված մարդասիրական աղետ: Բայց դա հետո կլինի, իսկ սկզբից Իրանը կսկսի ռմբակոծել ադրբեջանական և վրացական օդանավակայանները, որտեղից թռչելու են ամերիկյան ռմբարկուները: Բաքուն այդ իրարանցման մեջ կփորձի լուծել ղարաբաղյան հակամարտությունն իր օգտին, Թբիլիսին կցանկանա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Մի խոսքով, տարածաշրջանը կվերածվի կաթսայի, որում կայրվեն գազանավթային համալիրներում ներդրված միլիարդավոր միջոցներ: Եվ այս ամենը երկու երկրների համառության պատճառով, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել, այսինքն` Իրանի և ԱՄՆ-ի: Ճիշտ է, ոչ ոք չի երաշխավորում, որ Սպիտակ տան վարչակազմը հավասարը հավասարի նման կկարողանա խոսել այաթոլլաների հետ, բայց եթե աշխարհը ցանկանում է խուսափել պատերազմից, որը կարող է փոխանցվել մյուս տարածաշրջաններին, ապա հարկ կլինի պայմանավորվել:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---