Բաքուն կրկին խոսում է «անպարտելի» ադրբեջանական բանակի մասին, որը «կհասնի մինչև Երևան»Ադրբեջանցի քաղաքագետները երբեք իրենց նեղություն չեն տվել իրենց մտքերը տրամաբանությանը համապատասխանեցնելու Ինչպես և ակնկալվում էր, Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի շեմին Բաքուն կրկին սկսել է խոսել սպառնալիքների ու վերջնագրերի լեզվով: Կրկին շրջանառության մեջ են դրվում հայտարարությունները «անպարտելի» ադրբեջանական բանակի մասին, որը կհասնի մինչև Երևան՝ օգտագործելով ռազմական բյուջեի գերազանցությունը: Ըստ ալիևյան քարոզչության հիմնական բանախոսներից մեկի՝ Մուբարիզ Ահմեդօղլուի, Ադրբեջանն այսօր լիովին պատրաստ է պատերազմի: 23 նոյեմբերի 2010 PanARMENIAN.Net - «Մեր բանակը շատ ավելի ուժեղ է հայկական բանակից, անկախ նրա վիճակից, և մեր միակ թշնամին Հայաստանն է: Աստանայի գագաթնաժողովը բեկումնային պահ կդառնա, այն անջրպետը, որից հետո նոր դաշտ կբացվի ադրբեջանական մանևրի համար: ԵԱՀԿ գագաթնաժողովի որոշումից է կախված Ադրբեջանի ընտրույթունը: Սակայն Երևանի վերջին քայլերը մատնանշում են, որ Հայաստանը ընտրում է պատերազմը, ուրեմն, Ադրբեջանը կանկացնի այդ պատերազմը՝ վերջնական ու հաղթական»,-ասել է Ահմեդօղլուն: Այսինքն, եթե Աստանայում ասեն, որ Հայաստանը ագրեսոր է և օկուպանտ, ապա նա միանգամից կհաշտվի ու ետ կտա Բաքվին հողերը՝ հայտնի չէ, թե ինչի համար: Քաղաքագետը դրանով չի սահմանափակվում և կրկին անգամ սկսում է հեքիաթներ պատմել աղքատ Հայաստանի մասին, որին միայն պատերազմ է հարկավոր գոյատևելու համար: Ավելին, նա բոլորովին ամոթ չզգալով, ուղղակի վիրավորանքների է դիմում: Նշենք միայն այն հայտարարությունը, թե զորավարժությունները անց են կացվում …զինվորներին կերակրելու համար: Ավելի մեծ անհեթեթություն դժվար է հորինել: Սակայն ադրբեջանցի քաղաքագետները երբեք իրենց նեղություն չեն տվել իրենց մտքերը տրամաբանությանը համապատասխանեցնել: Այստեղից էլ բխում է նաև իրավիճակի լարումը, հիստերիան ու նոր սերունդը, որն արդեն պատրաստ է պատերազմելու Ալիևների կլանի նավթային եկամուտների համար: «Ճշմարտությունն այն է, որ ոչ մի հայ առաջնորդ չի կարող հայկական պատմության համար հիմնավորել ռազմական ճանապարհով գրաված տարածքների վերադարձը Ադրբեջանին, ուստի Հայաստանում այլ ճանապարհ չկա, բացի Ադրբեջանի հետ պատերազմից: Հայերը զրկված են բարձր մշակույթից ու տրամաբանությունից, գիտակցելու համար քաղաքակիրթ, միջազգային կանոններով ապրելու անհրաժեշտությունը, որը բացառում է ագրեսիան ու օտարի հողերի գրավումը: Հենց այդ տրամաբանությամբ, պարտվելով նոր պատերազմում, հայ հանրությունը կհանգստանա և նոր որոշումներ կկայացնի»,-հայտարարել է քաղաքագետը: Հետևելով Ահմեդօղլուի տրամաբանությանը, ստացվում է, որ Ադրբեջանը, տանուլ տալով առաջին ղարաբաղյան պատերազմը, այդպես էլ նոր որոշումներ չկայացրեց և մտադիր է ռևանշի դիմել: Ամենահետաքրքիրն այն է, որ այն ամենն, ինչ ասում է Բաքուն, արտացոլում է իրերի իսկական վիճակն Ադրբեջանում, որը մինչ օրս ոչինչ չի արել թեթևացնելու համար մարդկանց կյանքը ջրածածկ շրջաններում, որոնք մինչ օրս տանիք չունեն գլխի վերևում, ոչ էլ ապրուստի միջոց: Սակայն, դա չի հետարքրում Ալիևին, նրան հարկավոր է միայն հիստերիա բարձրացնել Աստանայից առաջ և քարտ-բլանշ ստանալ համաշխարհային հանրությունից, որը նրան ոչ ոք չի տա: Հենց դրանով են թելադրված արքունական քաղաքագետների հայտարարությունները: Իսկ քանի որ Բաքվում այլ քաղաքագետներ ուղղակի չկան, ապա կարելի է ասել, որ նրանք իրենց հացն են վաստակում հակահայկական քարոզչությամբ: Դա ծանր գործ չէ, խրամատներում սառչել պետք չէ, գնդակից փախչել՝ նույնպես: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին |