1990-ի «սև հունվարի» կազմակերպման ետևում կանգնած է եղել Հեյդար Ալիևը

Կենդանական ատելությունը, որը քարոզվում է Ադրբեջանում, վերջին հաշվով, չպետք է զարմացնի ոչ Հայաստանին, ոչ համաշխարհային հանրությանը

Ահա արդեն 21 տարի հունվարի 13-ից ադրբեջանական մամուլը բռնկվում է իսկական հիստերիայով «1990-ի Բաքվի դեպքերի» առիթով: Օրուելյան «ատելության հինգ րոպեն» ձգվել է 21 տարի, և, հավանաբար, դա Բաքվի համար սահման չէ, որը նախանձելի համառությամբ և հաստատակամությամբ շարունակում է միֆեր տարածել հայերի կողմից «ադրբեջանցիներին կոտորելու» մասին: Ալիևների կլանն ամեն գնով ցղանկանում է համոզել «ադրբեջանցիների անմեղության և միամտության» մեջ, որոնք իբր էթնիկական զտումների են ենթարկվել Հայաստանում և Բաքվում:

PanARMENIAN.Net - Տարեց տարի պատմվում են սրտաճմլիկ պատմություններ, թե ինչպես են Հայաստանում սպանել ադրբեջանցի երեխաներին, այրել տները և նման բաներ: Չկրկնենք անմտությունները, դրանք լավն են միայն ադրբեջանցիների համար, որոնք վերջին տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան մտնել քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիք: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնել Ալիների կլանին` սկզբից հորը, հետո` որդուն: Ադրբեջանում քարոզվող նման կենդանական ատելությունը, վերջին հաշվով, չպետք է զարմացնի ոչ Հայաստանին, ոչ համաշխարհային հանրությանը: Հայտարարություններն են այն մասին, որ ողջ աշխարհը «նշում է Բաքու խորհրդային զորքեր մտցնելու ողբալի ամսաթիվը», ուղղակի ծիծաղելի են, բայց Աստված մի արասցե ծիծաղել ուրիշի դժբախտության վրա: Ուղղակի հետաքրքիր է, թե դեռ որքան կմնա Իլհամ Ալիևը կմնա հայերի նկատմամբ ատելության վրա` չէ որ բռնապետերի ժամկետը հավերժ չէ: Ընդ որում, չնայած Ադրբեջան անունով անասելի տնտեսական հրաշքի մասին հաղթական սխրանքների վրա ծիծաղում են բոլորը, Ալիևի ապագան պրոբլեմատիկ է երևում: Նավթը բարիք է միայն քաղաքակիրթ երկրների համար, Արևելքի համար այն փչացնում է, ծնում հրեշ-բռնապետեր, որոնք ժողովրդին պահում են վախի և նսեմացման մեջ: Այս ամենն ամբողջությամբ վերաբերվում է Ադրբեջանին, որը պարտվել է պատերազմը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին խնդրում է ղարաբաղյան հակամարտությունը լուծել իր օգտին և հրաժարվում փոխզիջման գնալու ցանկացած հնարավորությունից:

1990-ի դեպքերը կանխորոշված էին, ցավոք սրտի, դրանք անխուսափելի էին: Եվ դրա համար մենք պետք է հատուկ շնորհակալություն հայտնենք Հեյդար Ալիևին, որը գործել է ՊԱԿ լավագույն ավանդույթների շրջանակներում: Իսկ ահա որդուն չի սովորեցրել ադեկվատ պատասխան տալ աշխարհում փոխվող իրավիճակին: Հավանաբար, փորձել է, բայց չի ստացվել` Իլհամը հակված է եղել, հիմա էլ հակում ունի ավելի շատ կանաչ մահուդի նկատմամբ, քան պետական հոգսերի:

Իսկ հիմա մի փոքր պատմություն: Իսկական, այլ ոչ թեԱլիևների կլանի կողմից հորինված: 1990-ի «սև հունվարի» կազմակերպման ետևում կանգնած է եղել Հեյդար Ալիևը, որն իշխանության էր ձգտում ցանկացած միջոցով, այդ թվում` սեփական ժողովրդի արյունը հեղելու:Ալիևին համար շահավետ էր լարվածության ավելացումը, զանգվածային կոտորածները և Բաքու զորք մտցնելը: Ահա թե ինչ է գրում Կիրիլ Ստոլյարովը Հեյդար Ալիևի դերի մասին. «Բաքվի ջարդերի կազմակերպման և իրականացման հատուկ դերը պատկանում է Հեյդար Ալիևին: Չնայած 66-ամյա հասակին և հրաժարականին` նա մնում էր ադրբեջանցիների գիտակցության վրա ազդող բավական ուժեղ կերպար: Հայտնի է, որ հենց նրա հետ նույն հունվարյան օրերին խորհրդակցել է Գորբաչովը, որին անհանգստացրել է ոչ թե Բաքվում հեղվող հայկական արյունը, այլ այն, որ Ադրբեջանում բավական հաջող իշխանության էր ձգտում Ադրբեջանի ժողովրդական ճակատը (ԱԺՃ)»: Իր «Փլուզում» գրքում «Ողբերգության ետնաբեմում» բաժնում Ստոլյարովը մեջբերում է խոսակցություն, որը տեղի է ունեցել Ալիևի և ջարդերի առաջնորդներից մեկի` Ն. Պանախովի միջև այն բանից հետո, երբ Մոսկվան որոշել է զորք մտցնել Բաքու:

Գրքում բերվում է Պանախովի հետևյալ վկայությունն այդ խոսակցության մասին. ի պատասխան այն հարցին, թե արդյոք չափազանց շատ թանկ գին չեն վճարում իշխանությունը զավթելու ԱԺՃ փորձի համար, Ալիևն ասում է. «Ինչ որ լինելու է, անխուսափելի է»: Իսկ հետո տեղեկացվել է. «Դիակներից վախեցե՞լ եք»: Եվ հետո հավելել իր լուսավոր թախիծով. «Անմեղ զոհերի արյունը միայն օգուտ կբերի ադրբեջանական ժողովրդին»:

Իսկ սա արդեն Զարդուշտ Ալիզադեն է. «Ջալիլաբադի ջարդերից և Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից ընտրական օրենքի նախագիծը քննարկելը չեղյալ համարելուց հետո մոտեցող ողբերգության ևս մի ակորդ հնչեց. ԱԺՃ Նախիջևանի բաժնի մասնակիցները քանդել են ԽՍՀՄ պետական սահմանը: 1990-ի հունվարի 6-7-ի համաժողովի ժամանակ Կառավարման անդամ Պանախովն առանձին պատվիրակներին որպես նվեր հանձնել է փշալարերի կտորներ, որոնք կտրվել են ԽՍՀՄ պետական սահմանից` որպես «ռուսական կայսրության» ռեժիմի ավարտի խորհրդանիշ»: Նա փորձել է իրեն վերագրել այս սխրագործության վաստակը, բայց չի իմացել, որ եթե այդ բոլոր գործընթացները տեղի են ունենում ԽՍՀՄ կոմկուսի և ՊԱԿ ղեկավարությամբ, ապա համակարգումն ու անմիջական ղեկավարությունն իր գործակալների միջոցով իրականացնում է Հեյդար Ալիևը: Իմանար, թե ով է եղել նրա գլխավոր մարդը ԱԺՃ-ում` Աբուլֆազ Ալիևը (հետագայում` Աբուլֆազ Էլչիբեյ), և որ Նեյմատ Պանախովն ընդամենը կամակատարի դեր: Չէր կարող Նեյմատը լինել լուրջ օպերացիայի գլխավոր կատարող:

Իսկ վերջում ականատեսների վկայությունները: «Կատաղած ամբոխը ծեծել է առնվազն 25 հոգու Բաքվի հայկական թաղամասում»: «Խուլիգանների խումբը հանցագործություններ է կատարել, հաղորդում է խորհրդային ՏԱՍՍ գործակալությունը` նկարագրելով հարձակումները որպես Ադրբեջանի հայ փոքրամասնության «ջարդեր»: Նախնական տեղեկությունների համաձայն, սպանվածների թիվը հասնում է 25-ի»:

Բաքվի կենտրոնական փողոցներից մեկը` Լենինի փողոցը, ողողված էր արյամբ: Բաքվում բնակվող ռուսները սարսափով են հիշում հայերի ջարդերը, որոնց վրա կրակել են, ցած նետել պատշգամբներից, ողջակիզել և նույն անդամատվել ադրբեջանցիների գազազած ամբոխի կողմից:

«Մենք այստեղ տեսել ենք ամենաանգութ մարդասպաններին: Հարձակվել են կանանց ու տղամարդկանց, երիտասարդների ու տարեցների վրա միայն այն պատճառով, որ նրանք հայ են եղել: Ադրբեջանում հայ լինելը նշանակում էր լինել նախօրոք մահվան դատապարտված»,- հեռախոսով պատմել է վետերան լրագրողը Բաքվից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---