Թուրքիայում նախընտրական քարոզարշավը ստուգում է քաղաքական գործիչների «զտարյունությունը»

Այդ քարոզարշավից ոչ մի լավ բան չի ստացվի, քանի որ Թուրքիայի բնակչությունն իրեն միայն թուրքեր է համարում, իսկ դրանից առաջ՝ օսմաններ: Ցանկացած այլ ծագում համարվում է «ոչ մաքուր»

Այս շաբաթ թուրքական մամուլում հայտնվել է երկու նորություն, որոնք արժանի են սևեռուն ուշադրության: Առաջինը՝ թույլ տալ հային, տվյալ դեպքում Լեո Սուրեն Հալեպլիին աշխատել պետական կառույցում և հայ լրագրողների անունների հրապարակումը, որոնք մահացել են 1915-ին Հայոց ցեղասպանության տարիներին: Հազիվ թե մեզ հետաքրքրեին այդ հաղորդագրությունները, եթե չլինեին երկրի խորհրդարանի ընտրությունների համար քարոզարշավի ահագնացող ծավալները:

PanARMENIAN.Net - Ցանկացած հայտարարություն, որը բխում է մեծամասնության թեկնածուներից, պետք է ընդունել հենց այդ համատեքստում: Ինչ վերաբերվում է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ապա, նա, ինպես միշտ, իր ամպլուայի մեջ է. աշխատում է հասարակության համար սկանդալի եզրին, մեղադրում է բոլորին, ում կարելի է և չի կարելի: Կրկին երդվում է թուրքական միությանը, Եվրամիությանը, արաբներին հավատարմության մեջ, բացի Իսրայելից: Բայց դրա համար կա բացատրություն. չի կարելի ձեռք բերել արաբական աշխարհի աջակիցությունը և լավ հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ: Դա հաջողվել է միայն Հոսնի Մուբարաքին և ինչ-որ առումով Արաբական պետությունների լիգային Ամր Մուսայի ղեկավարությամբ: Բայց ափսոս, ամեն ինչ անցել է, և հիմա Թուրքիան փորձում է գլխավոր դեր խաղալ արաբական Արևելքում՝ մոռանալով Սաուդյան Արաբիայի և դեռևս գործունակ Քադաֆիի մասին: Ընդ որում, Թուրքիայում հիանալի հասկանում են, որ «հեղափոխություն» ապրած արաբական երկրներին տանող ճանապարհն ընկած է Եգիպտոսի միջոցով: Հենց այդ նպատակով նախագահ Գյուլը մեկնել է Կահիրե: «Մենք կկիսվենք մեր փորձով, կպատմենք, ինչպես ենք բարեփոխումներ իրականացրել մեր երկրներում: Անցումային փուլը պետք է առավելագույնս բաց լինի, թափանցիկ և արդարացնի ժողովրդի սպասումները, և ժողովուրդը պետք է մասնակցի այդ գործընթացին»,- ասել է Գյուլը: Նա նաև նշել է այդ հարցում Թուրքիայի անկեղծությունը, որը տարածաշրջանի մաս է: «Մենք բարձր հեղինակություն ունենք և մեր կարծիքի հետ հաշվի են նստում: Տեղի ունեցածը ժողովրդական ապստամբություն է: Այն, ինչ անհրաժեշտ է անել այսօր՝ գործել ռացիոնալ և վճռական: Անհրաժեշտ է ապահովել ժողովրդավարություն և օրենքի գերակայություն»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Ինչպես միշտ, թուրքական պաշտոնատար անձնանց խոսքերը և գործողությունները բոլորովին հակադիր են: Ժողովրդավարությունը, իհարկե, լավ է, բայց ինչպես վարվել ԵԱՀԿ հերթական դժգոհության հետ լրագրողների հետապնդումների առիթով: Բոլորի աչքերին թոզ փչելու Թուրքիայի կարողությունը հայտնի է վաղուց՝ դեռ Օսմանյան կայսրության ժամանակներից: Կարելի է նույնիսկ ասել, որ վերջին 600 տարում ոչինչ չի փոխվել, միգուցե միայն արտաքին տեսքը՝ խալաթից ու նարգիլեից մինչև աշխարհի լավագույն մոդելավորողների հագուստներ:

Նույն քարոզարշավի շրջանակներում սկսվել է առաջատար կուսակցությունների առաջնորդներին «արատավորումը»: Այդպես, համենայն դեպս, թուրք քաղաքական գործիչներն ընկալում են իրենց ոչ թուրքական արմատների մասին հիշատակումները: Ամեն ինչ սկսվել է դեռ մի քանի առաջ, երբ պատգամավոր Ջահան Արիթմանը «մեղադրել» է նախագահ Գյուլին նրանում, որ նրա մայրը հայուհի է: Թուրքիայի բնակչությունը համարում է իրենց միայն թուրքեր, իսկ մինչ այդ՝ օսմաններ: Ցանկացած այլ ծագում համարվում է «ոչ մաքուր»: Մենք արդեն չենք հիշի, որ և երիտթուրքերը և Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը դյոնմե են եղել (մահմեդականություն ընդունած հրեաներ): Իսկ ահա հայ տատիկների մասին խոսելու հարկ չկա: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ թուրքերի նախնիների շարքում ադրբեջանցիներ չեն եղել: Փաստն ինքնըստինքյան ոչինչ չի նշանակում, եթե հաշվի չառնել այն, որ նրանք չեն եղել նաև Օսմանյան կայսրության տարիներին, երբ գերի և հարեմ էին վերցնում չերքեզներին, ալբանացիներին, սլավոնացիներին, բայց կովկասյան թաթարներ չեն եղել…Իսկ այն, որ Թուրքիայի վարչապետն ազգությամբ լազ է, նորություն չէ:

Տարօրինակ է, որ Եվրոպա մտնել փափագող երկիրը հոգ է տանում «զտարյունության» մասին: Եվրոպան արդեն նման բան տեսել է անցյալ դարի 30-ականներին: Արդեն լավ է այն, որ Թուրքիայում տեղը ունեցողն ընդամենը նախընտրական քարոզարշավ է, դեռևս:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---