Օբաման չհաճոյացավ ոչ հայերին, որ թուրքերին, ինչը և սպասելի էր2011-ին Հայոց ցեղասպանության թեման ԱՄՆ նախագահի վարչակազմի համար փակ է, նա առանց այդ էլ չափազանց շատ խնդիրներ ունի. ներքին քաղաքականություն, Իրան, Աֆղանստան, և այս ամենը նախընտրական քարոզարշավի ֆոնի վրա Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի հայտարարությունն օրինակ դարձավ, որ բոլորին սիրաշահելը շատ դժվար է, գրեթե անհնար: Հայկական համայնքը, որը չափազանց մեծ նշանակություն է տվել նրան, թե կարտասանի արդյոք Օբաման «ցեղասպանությունը» բառը, «խաբված» մնաց, թեև նախագահը 1915-ի ողբերգությունն անվանեց հենց այն բառով, ինչ օգտագործում են հայերը` «Մեծ Եղեռն»: 26 ապրիլի 2011 PanARMENIAN.Net - Թուրքիան նույնպես դժգոհ է Օբամայի ուղերձից, և նա իր հավակնություններն ունի. ինչո՞ւ է ԱՄՆ նախագահը դիմում միայն ԱՄՆ հայկական համայնքին և ինչու է նա պարտադիր խոսում սպանդի մասին: Անկարայի խոսքերով, Օբաման ընդհանրապես չպետք է հիշատակի Հայոց ցեղասպանության մասին: Այդ ժամանակ ինչո՞ւ է ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ հենց ապրիլի 24-ին դիմում հայ համայնքին: Տպավորություն է ստեղծվում, որ տերմինների շուրջ ողջ այդ խաղը կոչված է ուղղակի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մոռացության մատնելու համար: Չէ որ ինչպես էլ կոչվեն 1915-ի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը, էությունը դրանից չի փոխվում. հայ բնակչության զանգվածային ջարդեր եղել են, և ոչ ոք չի կարող հերքել այդ փաստը, թերևս միայն Ադրբեջանը, որն այս և Թուրքիայի հետ կապված ցանկացած այլ հարցում ցանկանում է Հռոմի Պապից ավելի սուրբ երևալ: Բաքուն հայ-թուրքական հարաբերություններում անելիք չունի և եթե նրա կարիքը զգացվեր, ապա Անկարան կկանչեր Ալիևին կամ մեկ ուրիշին: Սակայն Բաքուն համառորեն չի ցանկանում հաշտվել դրա հետ` երևակայելով իրեն համարյա Թուրքիային հավասար, որն իսկապես տարածաշրջանային տերություն է դառնում: Իր հավակնությունների ամրապնդման համար Ադրբեջանը համառորեն փորձագետներ և քաղաքագետներ է որոնում ողջ աշխարհով` իր նկրտումները հայ-թուրքական բանակցություններում հաստատելու համար: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանին, կարծում է Ջորջթաունի համալսարանի Թուրքիայի հետազատությունների ինստիտուտի տնօրեն Դևիդ Քեյթը: «Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները երկկողմանի են եղել, սակայն ապագայում այդ բանակցություններին պետք է միանա նաև Ադրբեջանը: Եթե երեք երկրները գան միևնուն հայտարարին, ապա կարելի կլինի հասնել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- ասել է Քեյթը: Նրա խղճին թողնենք նրա կարծիքը: Ճիշտ է, վերջին ժամանակները չգիտես ինչու ստացվում է, որ ադրբեջանական մամուլն այնքան է խրվել ապատեղեկատվության մեջ, որ գոյություն չունեցող կարծիքները վերագրում է լուրջ մարդկանց: Հետագայում մեծամասամբ փորձագետները ստիպված են լինում հերքել ապատեղեկատվությունը: Սակայն վերադառնանք հայ-թուրքական հարաբերություններին: Եթե այդքան անհրաժեշտ է երրորդ կողմի առկայությունը, ապա այդ կողմը կարող է լինել Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան: Հնարավոր է նաև` Գերմանիան: Բայց ոչ մի դեպքում Ադրբեջանը: Նույն հաջողությամբ Հայաստանը կարող է ցանկանալ մասնակցել ռուս-վրացական բանակցություններին այն պարզ պատճառով, որ Վրաստանի հետ նրան կապում է ընդհանուր սահմանը: Մի խոսքով, 2011-ին Հայոց ցեղասպանության թեման ԱՄՆ նախագահի վարչակազմի համար փակ է, նա առանց այն էլ չափազանց շատ խնդիրներ ունի. ներքին քաղաքականություն, Իրան, Աֆղանստան, և այս ամենը նախընտրական քարոզարշավի ֆոնի վրա: Ցավոք սրտի հայ համայնքի համար, նրա ձայները չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ համազգային ընտրություններում: Մի բան է կոնգրեսական ընտրելը, մեկ այլ բան` երկրի նախագահ: Օբաման ոչինչ չի կորցրել, մեղք չի գործել արդարության դեմ և հավանաբար շատերի համար անհասկանալի է, թե ինչու են հայերը նման մեծ ուշադրություն դարձնում ԱՄՆ նախագահի խոսքերին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Վաշինգտոնի կողմից ճանաչմանը կհետևի Անկարայի ճանաչումը, ապա դա, մեղմ ասած, միամիտ է: Թուրքիան չի կարող ճանաչել Ցեղասպանությունը, երկիրը կդադարի գոյություն ունենալ: Հազիվ թե այդ մասին չգիտեն սփյուռքում և Հայաստանում: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |