Ալեքսանդր Մաշկեւիչ.

Հայ հանրության եւ սպյուռքի աջակցությունն ավելի կամրապնդի հրեական պետությունը

28 հուլիսի 2006
Ալեքսանդր Մաշկեւիչ
Հարցազրույց Եվրասիական Հրեական վեհաժողովի (ԵԱՀՎ) նախագահ Ալեքսանդր Մաշկեւիչի հետ

Բրայան Արդունի.

Թուրք հանրության շրջանում սեփական պատմության հանդեպ հետաքրքրության աճի միտում է նկատվում

5 հուլիսի 2006
Բրայան Արդունի
Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) ԱՄՆ-ի հայկական երկու ամենաազդեցիկ լոբբիստական կազմակերպություններից մեկն է, ում գործունեությունն ուղղված է համազգային խնդիրների լուծմանը: Դա բարեգործական օգնությունն է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, համագործակցությունը հայկական ՈԿԿ-ի հետ եւ, բնականաբար, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: PanARMENIAN.Net-ի հարցերին է պատասխանում ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Անրի Կյունի.

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը շահավետ է բոլորի, եւ առաջին հերթին` Հայաստանի համար

1 հունիսի 2006
Անրի Կյունի
2006 թվականը հայտարարված է Ֆրանսիայում Հայաստանի տարի: Երկու երկրներին միավորւմ են վաղեմի բարեկամական հարաբերություններ, ինչին մեծապես նպաստում է նաեւ Եվրոպայի ամենամեծ հայ համայնքներից մեկը: Ֆրանսիան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ միասին ակտիվորեն մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա վիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին:

Սերգեյ Մարկեդոնով.

Այսօրվա դրությամբ որեւէ նախադրյալներ չկան 2006 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

19 մայիսի 2006
Սերգեյ Մարկեդոնով
Հարավային Կովկասի տարածաշրջանում գնում է ազդեցության ոլորտների վերաբաշխում` Ռուսաստանը ակտիվորեն դուրս է մղվում ԱՄՆ -ի եւ Եվրամիության կողմից: Ինչպե՞ս կարող է փոխվել աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ինչպե՞ս կարող են հանգուցալուծվել էթնիկ հակամարտությունները տարածաշրջանում: PanARMENIAN.Net-ի խնդրանքով իրավիճակը մեկնաբանում է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրներով զբաղվող բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը:

Վլադիմիր Կազիմիրով.

Ժամանակաշրջանի եւ պայմանների կոնկրետ հաշվարկը զինված հակամարտությունների հանգուցալուծման գրավականն է

18 մայիսի 2006
Վլադիմիր Կազիմիրով
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը վերջերս ակնհայտ է դարձել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերը գնալով ավելի ինտենսիվ են դառնում եւ ակնհայտ է, որ միջնորդները փորձում են որեւէ լուծում գտնել հենց 2006 թ.: PanARMENIAN.Net-ի խնդրանքով իրավիճակը մեկնաբանում է ԵԱՀԿ ՄԽ 1992-1996 թթ. ռուս համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:

Ռեւազ Գաչեչիլաձե.

Վրաստանը ընդհանրապես հետաքրքրված չէ Հայաստանի մեկուսացման մեջ

28 ապրիլի 2006
Ռեւազ Գաչեչիլաձե
Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները երկու երկրների կողմից անկախության ձեռքբերումից հետո փոխվել են: Երկու հարեւանների միջեւ հաստատվել են բարեկամական հարբերություններ, սակայն Երեւանի եւ Թբիլիսիի դիրքորոշումները մի շարք ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում ոչ միշտ են համընկնում: Ինչպիսի՞ն է հայ-վրացական հարաբերությունների դրությունը այսօր: PanARMENIAN.Net-ի հարցերին պատասխանում է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն:

Ջոն Էվանս.

Հայաստանի ապագայի համար կենսական նշանակություն ունեն ազատ եւ արդար ընտրությունները

27 ապրիլի 2006
Ջոն Էվանս
Հայաստանի մասնակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծարգրին նոր փուլ հանդիսացավ հայ-ամերիկյան հարաբերություններում: ԱՄՆ-ն հաստատ համոզված է, որ ղարաբաղյան խնդիրը խաղաղ լուծում կունենա: ԱՄՆ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում եւ զարգացնում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն այնուամենայնիվ, 2006 թվականին եւս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ուղերձում կրկին «ցեղասպանություն» չանվանեց 1915 թվականի իրադարձությունները: PanARMENIAN.Net-ի այս եւ այլ հարցերին պատասխանել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը:

Լեոնիդ Իվաշով.

Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը միանգամայն իրական է

17 ապրիլի 2006
Լեոնիդ Իվաշով
Հարավային Կովկասը միշտ եղել է աշխարհի տերությունների բախման կենտրոն: Լեռնային Ղարաբաղի եւ վրաց-աբխազական հակամարտությունների առնչությամբ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը աստիճանաբար դուրս է մղվում տարածաշրջանից: Ինչպիսի՞ն է իրավիճակն իրականում: PanARMENIAN.Net-ը խնդրել է իր հարցերին պատասխանել Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի (ԱՔԽԱ) առաջին փոխնախագահ, գեներալ-գնդապետ, պատմական գիտությունների դոկտոր Լեոնիդ Իվաշովին, որը ռուսական բանակի Գլխավոր շտաբի պետն է եղել մինչեւ 2001 թվականը:

Միխաիլ Մեյեր.

Հայաստանը խաղաքարտ էր դարձել բոլշեւիկների եւ անգլիացիների նավթային խաղում

1 ապրիլի 2006
Միխաիլ Մեյեր
Գրեթե մեկ դարի վաղեմության իրադարձությունները մինչ այժմ գրավում են պատմաբանների ուշադրությունը: Հնչում են 20-դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում, Խորհրդային Ռուսաստանում եւ Հայաստանում կատարվածի տարբեր վարկածներ: Շատ հնարավոր է, որ տարածաշրջանի քարտեզը կարող էր միանգամայն այլ լինել: PanARMENIAN.Net-ը մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով դիմել է հայտնի ռուսաստանցի թուրքաբան, Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, ՄՊՀ պրոֆեսոր Միխաիլ Մեյերին:

Վիկտոր Կրիվոպուսկով.

Ռուսաստանի Դաշնությունը անհատական պատասխանատվություն է կրում Ղարաբաղյան հարցի կարգավորման համար

31 մարտի 2006
Վիկտոր Կրիվոպուսկով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին վերջին ժամանակներում բավական շատ է խոսվում եւ գրվում: 2006 թվականը արդեն հայտարարված է «վերջնական կարգավորման տարի»: Այդ պատճառով, առավել կարեւոր է հակամարտության անմիջական մասնակցի կարծիքը, որը ամանսկիզբից գտնվել է Ստեփանակերտում եւ մանրամասնորեն տեղյակ է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող հակամարտության բոլոր մանրամասներին: Pan ARMENIAN.Net գործակալությունը դիմել է 1990-1991 թթ. ԼՂԻՄ Հետաքննչական-օպերատիվ խմբի շտաբի ղեկավար, այժմ Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովյին հարցաձրույցի խնդրանքով:
---