Աննա Ֆոտիգա.

Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում

28 փետրվարի 2007
Աննա Ֆոտիգա
Արդեն 15 տարի է ինչ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել: Այդ ընթացքում Լեհաստանը դարձավ Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ, ակտիվորեն համագործակցում է Հարավային Կովկասի երկրների հետ: Հայաստանն ընդգրկվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրում: Հայ-լեհական հարաբերությունների հեռանկարների մասին այսօրվա իրողությունների եւ եվրակառույցներում համատեղ գործակցության պայմաններում PanARMENIAN.Net-ին է պատմում Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան:

Սերգեյ Մարկեդոնով.

Մոսկվային անհրաժեշտ է լրջորեն վերաիմաստավորել «էներգետիկ իմպերիալիզմի» իր քաղաքականությունը

17 փետրվարի 2007
Սերգեյ Մարկեդոնով
Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, դառնում է եւս մեկ գայթակղության քար Կովկասում մնալու փորձ կատարող Ռուսաստանի համար: Մինչ դեռ, համաձայնագրի ստորագրման մեջ մեղավոր է նաեւ հենց ՌԴ-ն: Տարածաշրջանում սկսել են ձեւավորվել քաղաքական-տնտեսական դաշինքներ, որոնք կարող են վերաճել ռազմականի: Իրավիճակը PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը:

Արփի Վարդանյան.

ԱՀՀ-ն հույսը չի կորցնում, որ ԱՄՆ ապագա նախագահներից մեկը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

26 հունվարի 2007
Արփի Վարդանյան
Հունվարի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Այս բանաձեւի ներկայացման հարցում մեծ դեր է խաղացել Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA)` ԱՄՆ-ի ամենաազդեցիկ լոբբիստական կազմակերպություններից մեկը: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ իր կարծիքն է PanARMENIAN.Net-ին ներկայացրել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Էրկուտ Էմչիօղլի.

Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններն անփոփոխ կմնան

17 հունվարի 2007
Էրկուտ Էմչիօղլի
2007 թվականը որոշ առումով բեկումնային կդառան Թուրքիայի համար: Երկրում կլինի նոր նախագահ եւ նոր խորհրդարան: Ավելին, այժմ երկրում վերաիմաստավորվում է ազգային ինքնագիտակցությունը եւ այն բանից, թե որ ուղիով կընթանա Թուրքիան` դեպի Արեւմուտք թե դեպի Արեւելք, կախված է ուժերի բաշխումը տարածաշրջանում: Թուրքական հասարակության ներկայիս վիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել ARI Movement կազմակերպության միջազգային հարաբերությունների գծով համակարգող Էրկուտ Էմչիօղլուն:

Վլադիմիր Զախարով.

Այսօր շատ բարդ իրավիճակ է ստեղծվել Հարավային Կովկասի երկրներում ՆԱՏՕ-ի առաջխաղացման հարցում

15 դեկտեմբերի 2006
Վլադիմիր Զախարով
ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործակցության գործողությունների ծրագրի ստորագրումը եւ Հայաստանի եւ ԵՄ միջեւ գործողությունների ծրագրի մեկնարկը աստիճանաբար բերում են տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղմանը: Միջազգային հանրության հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամաբ գնալով աճում է, չնայած չկարգավորված խնդիրների առկայությանը: Թե ինչպիսին է երեւում տարածաշրջանի ապագան Մոսկվայից, PanARMENIAN.Net-ին ներկայացնում է ՄՄՀՊԻ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը:

Ալեքսանդր Սկակով.

Հարավային Կովկասի «անորոշ» վիճակը չի կարող հավերժ լինել

30 հոկտեմբերի 2006
Ալեքսանդր Սկակով
Ռուսաստանը դեռ հանդիսանում է Հարվային Կովկասի տարածաշրջանում գլխավոր խաղացողներից մեկը եւ, բնականաբար, չի պատրատվում այդպես հեշտ հեռանալ: Ճիշտ է, Վրաստանի օգնությամբ տեղի է ունենում երկրի որոշակի դուրսմղումը Կովկասյան լեռնաշղթաից այն կողմ: Դաշտում պատրսատվում են հայտնվել Թուրքիան եւ Եվրամիությունը` չհաշված ԱՄՆ մեծացող ազդեցությունը: Տարածաշրջանի խնդիների մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) ԱՊՀ երկրների բաժնի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը:

Ստեֆան Դիմիտրով.

Բուլղարիան եւ Հայաստանը Բալկանների եւ Հարավային Կովկասի գլխավոր երկրներն են

13 հոկտեմբերի 2006
Ստեֆան Դիմիտրով
Սեւծովյան ավազանի երկրները միշտ բարեկամական հարաբերությունների մեջ են եղել Հայաստանի հետ: Ներկայումս, Ռումինիան եւ նրանից հետո նաեւ Բուլղարիան կանդամակեն Եվրամիությանը եւ մեր երկրների հարաբերությունները նոր ազդակ կստանան` արդեն եվրաինտեգրման շրջանակներում: Հայ-բուլղարական ներկա հարաբերությունների մասին PanARMENIAN.Net-ին պատմում է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիմիտրովը:

Հիլդա Չոբոյան.

Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական, այլ ոչ թե պատմական հարց է

20 սեպտեմբերի 2006
Հիլդա Չոբոյան
Եվրոպայի հայ համայնքները բավականին կազմակերպված ուժ են, որ գործում են ի նպաստ համազգային շահերի: Քաղաքական մակարդակով դրանք ներկայացնում են Եվրոպայի բոլոր հայ համայնքների շահերը: Տվյալ դեպքում խոսքը նրա մասին է, որ հարկավոր է հայ համայնքին հուզող հարցերը բարձրացնել որակապես այլ մակարդակի վրա եւ հասու դարձնել դրանք եվրոպական կազմակերպություններին: Եվրոպայի հայերի դերակատարման եւ խնդիրների մասին PanARMENIAN.Net-ին է պատմում Եվրոպայի Հայկական դաշնության (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը:

Շահան Կանդախարյան.

Լիբանանը միշտ զորակցում է հայ ժողովրդի պահանջներին

12 սեպտեմբերի 2006
Շահան Կանդախարյան
Լիբանանի շրջափակման վերացումը եւ ՄԱԿ-ի խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը Հարավային Լիբանանում կարող է ժամանակավորապես խաղաղություն եւ հանգստություն բերել Մերձավոր Արեւելք: Լիբանանի հայ համայնքը ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Լիբանանում ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի խնդրանքով մեկնաբանում է Լիբանանում լույս տեսնող ամենամեծ հայկական թերթի` «Ազդակի» գլխավոր խմբագիր Շահան Կանդախարյանը:

Ռոմուալդաս Ռաժուկս.

Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի աշխարհագրական առաջնայնությունն է

31 հուլիսի 2006
Ռոմուալդաս Ռաժուկս
Մոտակա ապագայում կհաստատվի ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագիրը (IPAP) Հայաստանի համար: Մասնակցությունն այս ծրագրին նախատեսում է եվրա-ատլանտյան անվտանգության ապահովում: Այն մասին, թե ինչպիսիք են Հարավային Կովկասի տարածաշրջանի ակնկալիքներն այդ ծրագրին մասնակցության առումով PanARMENIAN.Net-ին է պատմել Հարավային Կովկասի գծով ՆԱՏՕ-ի կապի սպա:
---