Հույն ուղղափառ եկեղեցին դատապարտել է հայկական հուշարձանների ոչնչացումը

PanARMENIAN.Net - Հույն ողղափառ եկեղեցու սուրբ Սինոդը եւ Աթենքի ու համայն Հունաստանի արքեպիսկոպոս Խրիստոդուլոսը բողոք են հայտնել Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման կապակցությամբ: «Սրբատեղերի եւ հուշարձանների ավերումը մարդկության պատմության սեւ էջերից մեկն է: Նման գործողությունները խախտում են հանդուրժողականության եւ խաղաղ գոյակցության հիմնական սկզբունքները»,-ասվում է, մասնավորապես, Սուրբ Սինոդի հայտարարության մեջ, որը նաեւ մեղադրել է «գերտերություններին եւ միջազգային կազմակերպություններին անգործության եւ անտարբերության համար` անպաշտպան ժողովրդների իրավունքները պաշտպանելու գործում»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---