Բրյուսելում թուրք ծայրահեղականները ավերել եւ այրել են հայկական մի սրճարան

PanARMENIAN.Net - Բրյուսելում հոկտեմբերի լույս 22-ի գիշերը շուրջ 200 մարդ, որ «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղական խմբավորման անդամներ են, ավերել եւ այրել են «Բաբելոնյան պարտեզ» սրճարանը, որ պատկանում է մի իրաքահայի: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, «հարձակումից քիչ առաջ խուլիգանները պոկել են Բրյուսելում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտի ամերիկյան դրոշը եւ այրել են այն դեսպանատան առջեւ»: Թուրքական ծագում ունեցող բելգիացի լրագրող Մեհմետ Քոկսալը նկարահանել է այդ տեսարանը տեսախցիկով, որից հետո դաժանորեն ծեծվել է ցուցարարների կողմից, որոնք թշնամական եւ վիրավորական կարգախոսներ էին բղավում ԱՄՆ-ի հասցեին: Ցույցն ուղղակի առնչություն ունի քրդերի ւ թուրքերի բախմանը Թուրքիայի արեւելքում, որի արդյունքում զոհվել են 12 թուրք զինվորականներ եւ 32 քուրդ գրոհայիններ:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Եվրոպայի հայկական դաշնությունում, այդ պահին սրճարանում եղել է շուրջ 20 հոգի, որոնցից ոչ ոք չի տուժել: Սակայն հաղորդվում է մեկ վիրավոր ոստիկանի մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---