Ֆրանսիայի Տուր քաղաքում հուշարձան է կանգնեցվելՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին22 հոկտեմբերի 2007 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի Տուր քաղաքի քաղաքապետ Ժան Ժերմենը Տուրի կենտրոնական հրապարակում բացեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին պատգամավորներ, Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար Ռենո Դոնեդիո դը Վաբրը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տեղի հայկական միությունների ղեկավարներ, լրագրողներ, հարյուրավոր քաղաքացիներ: «Բացելով այսպիսի հուշարձաններ` ֆրանսիացի ժողովուրդը միաժամանակ հաստատում է իր հավատարմությունը հումանիստական մեծ գաղափարներին եւ իր համերաշխությունը հայ ժողովրդին: Խորհրդանշական է, որ այս հուշարձանը բացվում է Տուր քաղաքում` Ֆրանսիայի սրտում, որն առաջինը օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», իր շնորհակալական խոսքում ասաց դեսպան Է. Նալբանդյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |