Բրայզա. Հաջողակ միջնորդը պետք է ծանոթ լինի հակամարտության կողմերի հայացքներին եւ գաղափարներին

PanARMENIAN.Net - Չի կարելի հաջողակ միջնորդ լինել, ծանոթ չլինելով հակամարտության կողմերի ղեկավարության գաղափարներին եւ հայացքներին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ հանդիպումից հետո. նա ժամանել է ԼՂՀ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցելության շրջանակներում:



Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե իր ամանորյա շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացառել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, ինչը փաստորեն անհնարին է դարձնում համաձայնությունների ձեռքբերումը, ամերիկացի միջնորդը նշել է. «Ադրբեջանի այդ դիրքորոշումը մեզ վաղուց է հայտնի: Մենք բոլորս դա գիտենք: Սակայն մեր խնդիրը նրանում է, որպեսզի բանակցությունների ընթացքում փոխզիջում գտնվի սկզբունքների միջեւ»: Մեթյու Բրայզան հանդես է եկել հօգուտ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին աջակցելու անհրաժեշտության Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի պահպանման եւ ամրապնդման հարցում, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---