Ֆրանտիշեկ Միկլոշկո. Մենք ԵՄ-ից պահանջում ենք տեր կանգնել ու սատարել քրիստոնեական ճակատը պահող արցախյան ուժերին

PanARMENIAN.Net - Հայերի այսօրվա ռեակցիան իր թուրք և ադրբեջանցի հարևանների քաղաքականության նկատմամբ պետք է ճիշտ ընկալել. «20-րդ դարում հայ ժողովուրդը դիմակայել է իրեն բաժին ընկած ճակատագրին և փրկվել ամբողջովին բնաջնջման արհավիրքից: Դրա ամենասարսափելի սիմվոլը 1915թ-ին կայացած Ցեղասպանությունն էր. 1.5 մլն հայ ոչնչացվեց միայն նրա համար… որ հայ են…»: Այս մասին հայտարարել է Սլովակիայի Ազգայնի Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն սեպտեմբերի 10-ին Եվրոպայի Էկոնոմիկական ֆորումի /Կրինիցա/ «Հարավային Կովկաս. ինչպես կազմակերպել արդյունավետ տարածաշրջանային քաղաքականություն» խորագրով նստաշրջանում ունեցած ելույթում:

«Ադրբեջանի տարածքում է այսօր պատմական Նախիջևանը` հին հայկական մի տարածք, որտեղ մեկուկես հազարամյակ պահպանվել էր խաչքարների մի յուրահատուկ գերեզմանոց, մի յուրահատուկ մշակութային կոթող: 2005թ-ին եկան ադրբեջանցիները` զինվորներով, բանվորներով` հսկա մետաղյա մուրճերով զինված, և ոչնչացրեցին համամարդկային, մշակույթային և պատմական մեծ արժեք ունեցող այդ կոթողը: Այ սա արդեն մշակույթային ցեղասպանության մի ահավոր նմուշ է»,-ասել է Միկլոշկոն:

Ըստ Միկլոշկոյի «արցախահայությունն անընդհատ զգացել է իր մշակութային և ֆիզիկական ոչնչացման վտանգը» և ահա սա է պատճառը, որ մենք ԵՄ-ից պահանջում ենք տեր կանգնել ու սատարել քրիստոնեական ճակատը պահող արցախյան ուժերին», հայտնում է ԵՀՄՖ-ի նախագահությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---