Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց` իշխանությունը փոխանցելով Ռազմական խորհրդին

Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց` իշխանությունը փոխանցելով Ռազմական խորհրդին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, որն այդ երկրում իշխեց ավելի քան 29 տարի, հրաժարական է տվել: Այդ մասին պետական հեռուստատեսության եթերում հայտնեց Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը:

Նախագահի հեռանալու և հեղափոխության հաղթանակի մասին լուրն անսպասելի ուրախություն առաջ բերեց Թահրիր հրապարակում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ են հավաքված: «Ազատությո'ւն: Ազատությո'ւն: Եգիպտոսն ազա'տ է»,- վանկարկում են նրանք:

Փոխնախագահի խոսքով, նախքան հեռանալը Մուբարաքը երկրի իշխանությունը հանձնել է Զինված ուժերի գերագույն խորհրդին: Սպասվում է, որ մոտ ժամանակներս այդ խորհրդի ներկայացուցիչը ժողովրդին կդիմի հեռուստացույցի էկրանից:

Եգիպտոսի քաղաքացիների և Հոսնի Մուբարաքի վարչակարգի միջև դիմակայությունը շարունակվում էր սկսած հունվարի 25-ից, երբ Կահիրեում տեղի ունեցավ առաջին, ոչ այնքան բազմամարդ ցույցը: Վերջին տվյալների համաձայն, Հոսնի Մուբարաքն իր ընտանիքի հետ գտնվում է Շարմ-էլ-Շեյխում` իր նստավայրում: Նրա հետագա ծրագրերի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Ավելի վաղ նա հայտարարում էր, որ մտադիր է մինչև կյանքի վերջն ապրել Եգիպտոսում և չի պատրաստվում փախչել երկրից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---