ԱՆԱՏՈԼԻ ՉՈՒԲԱՅՍԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է. «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԵՆ, ՔԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ»24 հուլիսի 2000 - 17:00 AMT PanARMENIAN.Net - 24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Հայաստանում, որտեղ բնակչության մեկ շնչի եկամուտը ցածր է ռուսաստանյան չափանիշներից, բնակչությունը էլեկտրաէներգիայի մեկ կիլովատի համար վճարում է 5 ցենտ, ինչը 5 անգամ գերազանցում է Ռուսաստանի սակագները: Իսկ տնտեսական աճի ցուցանիշները Հայաստանում, այնուհանդերձ, ավելի բարձր են, քան Ռուսաստանում»: Այսօր «Նովայա Գազետա» թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է «ՌԱՕ ԵԷՍ» ռուսաստանյան ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը: «Ինչու՞ են հայերը սկսել գիտակցաբար վճարել լույսի համար: Որովհետեւ, այն ժամանակ, երբ Հայաստանում տալիս էին ընդամենը 30 րոպե լուս, իսկ մետրոն աշխատում էր օրական 30 րոպե, նրանք շատ բան հասկացան: Այժմ դուրս գալով ծանր ճգնաժամից` նրանք պահպանում են իրենց էներգետիկան», - հայտարարել է Անատոլի Չուբայսը: --0-- ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |