ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ԲՆԱԿՎՈՒՄ Է ՇՈՒՐՋ 7 ՀԱԶԱՐ ՀԱՅ

PanARMENIAN.Net - Ներկայումս, ոչ պաշտոնական տվյալներով, Բելգիայում բնակվում է շուրջ 7 հազար հայ: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հայկական մեծ համայնքներ կան Բրյուսելում, Անտվերպենում, Լիեժում: Բելգիայում հաստատված առաջին հայերի մասին տեղեկությունները վերաբերում են 11-րդ դարի սկզբներին: Աղբյուրի համաձայն, 1931թ, Բրյուսելի համալսարանին կից բացվել է հայագիտության ամբիոն, որը ղեկավարում էր Նիկողայոս Ադոնցը: 1978 թ. հրատարակվում է «Հայ» տեղեկագիրը` Ֆրանսերեն եւ հայերեն լեզուներով, իսկ 1999թ. ապրիլից լույս է տեսնում Հայ դեմոկրատների միության հրատարակած «Ջանք» ամենամսյա ամսագիրը` երկու լեզուներով: Բրյուսելում գործում է համեմատաբար նոր հայկական եկեղեցի: Բելգիայում հայերն աշխատում են տարբեր բնագավառներում` կան գրողներ, բժիշկներ, իրավաբաններ, արդյունաբերողներ, ոսկու եւ ադամանդի վաճառքով զբաղվող մարդիկ: Բելգիայում կա երեք հայկական ֆուտբոլի թիմ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---