Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները24 ապրիլի 2024 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ չի կարելի անտեսել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունները» և հանձնարարել է գրավոր հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան այդ կապակցությամբ։ «Կցանկանայինք ՀՀ ԱԺ նախագահին հարցնել՝ այդ ո՞ւմ անունից է նա նման սյուժեներ հնչեցնում։ Հաստատ ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը կապված է դարավոր բարեկամությամբ։ Մենք չենք կարող անուշադրության մատնել նման ռուսատյաց ելույթները․․․ Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարան, որի անունից ելույթ էր ունենում նա, պարզելու՝ կիսում են արդյուք այնտեղ այդ հավաքում արտահայտված գնահատականները»,– ասել է Մատվիենկոն, գրում է ՏԱՍՍ–ը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում, որին Հայաստանն առաջին անգամ է մասնակցում, հայտարարել է, որ ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Նա նաև հայտարարել է, որ մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից: Ըստ նրա, Հայաստանի դեմ Ռուսաստանի և Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, և որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է: Մատվիենկոն հույս է հայտնել, որ ՀՀ խորհրդարանը նույնպես գնահատական կտա և կհարցնի, թե «ով է նրան իրավունք տվել Հայաստանի անունից նման հայտարարություններ անել»։ «Մենք անուշադրության չենք մատնի նման հակառուսական ելույթները։ Ուղղակի ամոթ էր մեր գործընկերոջ փոխարեն, որը հատեց արդեն բոլոր կարմիր գծերը»,–ասել է նա։ Իր հերթին ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի գծով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ «սխալ կլիներ անտեսել ՀՀ ԱԺ նախագահի ելույթը և միանգամայն անընդունելի արտահայտությունները՝ անցնելով բոլոր ընդունելի և անընդունելի սահմանները»։ «Նրա հայտարարությունը Ռուսաստանի հարձակման, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին մենք դիտարկում ենք որպես «համերաշխություն Կիևի նացիստական ռեժիմի հետ»։ «Ստացվում է, որ Սիմոնյանն արդեն մեր ինքնիշխանությունն է կասկածի տակ դնում՝ անտեսելով ՌԴ–ին միանալու նոր սուբյեկտների հանրաքվեով հաստատված կամքը»,–ասել է Կարասինը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |