Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Անիեր-սյուռ-Սեն քաղաքի քաղաքապետարանի հարևանությամբ տեղադրված խաչքարի առջև տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն։

Միջոցառման ընթացքում խաչքարի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր, Իլ-դը Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Մարի-Դո Այշլիմանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները, Անիեր-սյուռ-Սենի փոխքաղաքապետերը, քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի (ANACRA) անդամները, Ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչները, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Ելույթներով հանդես են եկել Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։

Արարողության ավարտին հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---