«Եվրատեսիլը» Արևմուտքի համար շղարշ չդարձավ Ադրբեջանի հարցում

«Եվրատեսիլը» Արևմուտքի համար շղարշ չդարձավ Ադրբեջանի հարցում

Բաքվում Եվրախորհրդարանին մեղադրել են հայկական լոբբիին տուրք տալու համար, որը «բոլոր հնարավոր ուղիներով ջանում է արատավորել» Ադրբեջանին

Ադրբեջանի հույսերը, որ «Եվրատեսիլը» Բաքվի համար լայն կբացի, եթե ոչ աշխարհի, ապա գոնե Եվրոպայի դռները, չարդարացան: Պերճաշուք ճակատամասը եվրոպական աչքից չթաքցրեց Ալիևի բռնատիրական ռեժիմը: Ըստ որոշ տվյալների, Ադրբեջանը 3 միլիարդ դոլար է ծախսել, ինչը մայիսի 24-ին չխանգարեց Եվրախորհրդարանին Ադրբեջանի վերաբերյալ բանաձև ընդունել, որում ասվում է, որ բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Ադրբեջանում խոսքի ազատության և հանրահավքների իրավունքի ճնշմանը, պետք է անմիջապես դադարեցվեն:

PanARMENIAN.Net - Եվրապատգամավորները համոզված են, որ մայիսի 26-ին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթի անցկացումը Ադրբեջանի կողմից կլինի ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հավատարմության ցուցադրություն: Մեջբերելով իրավապաշտպանների և լրագրողների հասցեին ուղղված բռնության, հարձակման և սպառնալիքների մասին զեկույցները, Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել խոսքի ազատության և հանրահավաքների իրավունքի խախտումը և այս ոլորտում իր օրենսդրությունում` միջազգային նորմերին համաձայն, համապատասխան փոփոխություններ մտցնել:

Որոշման մեջ Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչ է պարունակվում, ըստ որի առաջարկվում է մեծ ջանքեր ներդնդնել արդարադատության, դատավարության, դատավճիռների կայացման և պատժի իրագործման ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար:

Եվրախորհրդարանի անդամները նաև քննադատել են զարգացման ծրագրերի անվան ներքո հազարավոր մարդկանց բռնի վերաբնակեցումը և ունեցվածքի էքսպրոպորցիան: Այս առնչությամբ Եվրախորհրդարանը նկատի ունի «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման համար Baku's Crystal Palace-ի հարևանությամբ հայտնված բնակիչների իրավունքների խախտումը:

Եվրապատգամավորները նաև կոչ են արել արտաքին հարաբերությունների գծով ԵՄ բարձրագույն ներկայացուցչ Քեթրին Էշթոնին, ինչպես նաև Եվրամիությանը և Եվրահանձնաժողովին «Եվրատեսիլի» անցկացումից հետո Ադրբեջանում իրականացնել մարդու իրավունքների առնչությամբ իրավիճակի մանրամասն մոնիթորինգ, իսկ ԵՄ երկրներին` դիտարկել պատժամիջոցների կիրառումը նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտման համար:

Բաքվի պատասխանն իրեն երկար սպասել չտվեց: Բնականաբար, Եվրախորհրդարանին մեղադրեցին հայկական լոբբիին տուրք տալու մեջ, որը « բոլոր հնարավոր ուղիներով ջանում է արատավորել» Ադրբեջանին: Ուղղակիորեն, հայկական լոբբին այս հարցում անելիք չունի` Ադրբեջանի իշխանությունները հենց իրենք են ամեն ինչ անում: Լսենք Բաքվի օրենսդիրներին. «Ես քննադատում եմ այն բանաձևը, որը Եվրախորհրդարանն ընդունել է մայիսի 24-ին»,-ասել է Միլլի Մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովը մայիսի 29-ին կայացած նիստի ժամանակ: Խոսնակը հայտարարել է, որ Ադրբեջանը ձգտում է համագործակցության, սակայն պատասխան քայլերի չի հանդիպում: Ըստ նրա, Եվրախորհրդարանում նման բանաձևի ընդունումն անհնար է հասկանալ: Եվ դա Բաքվում Evronest-ի նիստը շատ բարձր մակարդակով կազմակերպվելուց հետո: Օկտայ Ասադովը համարում է, որ սկսվել է հակաադրբեջանական քարոզարշավ և կոչ է արել պատգամավորներին իրենց վերաբերմունքն արտահայտել այդ բանաձևի նկատմամբ:

Պատգամավոր Ազայ Գուլիևը բանաձևում երկրի ղեկավարի անվան հիշատակումը գնահատել է որպես «կանխակալ մոտեցում»:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, ով մեկնաբանության մեջ Եվրախորհրդարանի այս որոշումը գնահատել է որպես հայկական լոբբիի գործունեության արդյունք, առաջարկել է վերանայել եվրոպական կառույցների հետ հարաբերությունները: Ըստ նրա, հայկական լոբբին անցել է գործողությունների, և օգտագործելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումը, ցանկանում է միջամտել ներքին գործերին: Միլլի Մեջլիսում ստեղծվել է աշխատանքային խումբ` կապված Եվրախորհրդարանի մայիսի 24-ին ընդունած բանաձևի առնչությամբ համապատասխան որշման նախապատրաստմամբ: Խումբը ղեկավարում է խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովը:

Ճիշտ է, Բաքուն հզոր դաշնակից ունի` ի դեմս ԱՄՆ-ի, որի համար միևնույն է` ինչ է կատարվում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ Ադրբեջանում. գլխավորը`էներգառեսուրսներն են ու Ռուսաստանից առանձնանալու Բաքվի ձգտումները: Ինչպես գրում է Forbes-ը, «Լրագրողներ առանց սահմանների-ն» Ադրբեջանին 162-րդ հորիզոնականում են տեղակայել: Վերջինս հետ է մնում միայն Սաուդյան Արաբիայից և Ուզբեկստանից, այսինքն` մոլորակի վրա ամենադաժան և բռնապետական ռեժիմներից: Economist Intelligence Unit-ն իր ժողովրդավարության ինդեքսում Ադրբեջանին հատկացրել է 140-րդ հորիզոնականը: Այս չափանիշների համաձայն, Ադրբեջանն անգամ ավելի ավտորիտար է, քան Բելառուսը, չնայած որ Արևմուտքը միաձայն բելառուսական ղեկավարության նկատմամբ անբարեհաճություն է ցուցաբերում` կառավարման չփոփոխվող միապետական և բռնապետական մեթոդների համար:

«Էական է այն, որ Ադրբեջանը ըստ բոլոր չափանիշների ոչ միայն ժողովրդակավարական իրավունքների և ազատության խախտող է, այլ երկիր, որը շատ ավելի լայն թափով է խախտում այդ իրավունքներն ու ազատությունները, քան Ռուսաստանը: Եթե ԱՄՆ քաղաքականությունն իսկապես ուղղված լիներ ժողովրդավարության առաջխաղացմանը, ազատությունների հաստատմանն ու օրենքի իշխանությանը, ապա կարող էինք հուսալ, որ Վաշինգտոնը բացառապես խիստ կուրս կվերցներ զազրելի միջնադարյան բռնապետության դեմ, ինչն արմատացած է Ադրբեջանում: Ադրբեջանը խոշոր նավթարդյունաբերական երկիր է, որը շատ արագ արձագանքում է Արևմուտքի աշխարհաքաղաքական հետաքրքրություններին: Ռազմավարական առումով նման կարևորություն ունեցող և դինամիկորեն զարգացող երկրի հետ բանական և նպատակահարմար է սերտ հարաբերություններ հաստատելը: Սակայն կրկին զազրելի երկերեսանիությունը ճնշում է մնացյալը: Նման բացահայտ ցինիզմ, իսկ ըստ էության, ժողովրդավարության փիար-քարոզարշավի հետ մեկտեղ ծայրահեզ իրատեսության քաղաքականություն, որը երկարաժամկետ հեռանկարների առումով գործում է ի վնաս ամերիկյան հետաքրքրություններին: Այս տարածաշրջանում մարդիկ իրենք են տեսնում, թե որքան ընտրողաբար է ԱՄՆ-ն կիրառում իր «արժեքները»: Ուստի շատերը ժամանակի ընթացքում կգան սխալ, սակայն բավականին ճշմարտանման եզրահանգման, որ Ամերկան իր քաղաքականությամբ հետաքրքրված է ոչ թե ժողովրդավարությամբ և ազատությամբ, այլ բացառապես իր իշխանության ընդլայնմամբ: Դա բացարձակապես այդպես չէ, քանի որ Պետդեպարտամենտի բազմաթիվ աշխատակիցներ, չխոսենք ոչ կառավարական կազմակերպություններում և վերլուծականա կենտրոններում աշխատող աշխատակիցների մասին, սրտանց ցանկանում են տեսնել, թե ինչպես են երկրներն ավելի ժողովրդավարական դառնում, իսկ ամերիկյան քաղաքականության նման արտակարգ անհետևողականությունը և վտանգավոր է, և անընդունելի»,-գրում է Forbes-ը:

Դժվար է վերոհիշյալին որևէ բան ավելացնել: Նշենք միայն, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Բաքուն ջանասիրաբար «հայկական հետք» է փնտրում համաշխարհային ԶԼՄ-ների բոլոր հրապարակումներում, որոնք արտացոլում են ժամանակակաից «մազութե սուլթանին» առնչվող իրականությունը: Միգուցե ժամանակն է մտացել սեփական իմիջի բարելավման մասին, այլ ոչ թե սեփական ժողովրդին հիմարեցնել թշնամիների կերպարներով, որոնց թվում, ինչպես բոլորին լավ հայտնի է, №1 հայերն են: Անգամ ծիծաղելի է` 9 միլիոնանոց Ադրբեջանը վախենում է 3 միլիոնանոց երկրից: Նշանակում է, վախենալու բան կա, իսկ ղարաբաղյան պատերազմում պարտություն տանելը ոչ մի բան չսովորեցրեց Ալիևի կլանին:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---