Վրաստանը թուրքական լայնամասշտաբ զավթման շեմին է

Վրաստանը թուրքական լայնամասշտաբ զավթման շեմին է

Թուրքիայիում արմատական ուժերը հայտարարում են այն մասին, որ Աջարիան, իբրև թե, հանդիսանում է դարավոր թուրքական տարածք, որը 100 տարի առաջ օկուպացրել է Վրաստանը

Վրաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է երեք կետերի վրա. ինչ կասի ԱՄՆ-ն, ինչպես կդրսևորեն իրենց Ադրբեջանն ու Թուրքիան, հակառուսական ելույթներ: Ընդ որում, ինչ վերաբերում է վերջիններին, ապա երբեմն թվում է, թե դրանք ոչ այնքան արտահայտում են վրացական հասարակության իրական վիճակը, որքան Սահակաշվիլիի անձնական անբարյացկամությունը 2008թ օգոստոսի խայտառակության նկատմամբ:

PanARMENIAN.Net - Չէ որ, ինչ էլ ասի Արևմուտքը, ինչքան էլ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պաշտպանեն Վրաստանին, այնուամենայնիվ, Թբիլիսին պետք է խոստովանի, որ և պատերազմը, և պարտությունը դարձել են այն ավանտյուրայի տրամաբանական ավարտ, որը, ընդհանուր առմամբ, սթափեցրեց Կովկասի որոշ` չափից ավելի «տաք գլուխները»: Ճիշտ է, ժամանակավորապես սթափեցրեց և ոչ բոլորին:

Այս համատեքստում ընդգծենք Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի իսկապես անսպասելի հայտարարությունը, որը հրապարակվել է ուկրաինական §Զերկալո նեդելի¦ օրաթերթում: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, որի կարգավորմանը վերջերս պատրաստ են մասնակցել բոլորը, ով չի ալարում, և պատասխանելով այն հարցին, թե ինչ է անելու Թբիլիսին` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում` Վաշաձեն ասել է. «Աստված զերծ պահի նոր պատերազմից. այն կթաղի հարավկովկասյան բոլոր երեք պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը»: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ ջանքերը շուտաթույթ հանգուցալուծման կհանգեցնեն: «Սակայն երրորդ ուժն ակտիվորեն աշխատում է այն ուղղությամբ, որ Մինսկի խումբը ոչ մի առաջընթաց էլ չգրանցի, իսկ շփման գծում լարվածությունը հնարավորինս երկար պահպանվի»,-ասել է նա:

«Երրորդ ուժ» ասելով` վրացի քաղաքական գործիչները միանշանակորեն նկատի ունեն Ռուսաստանին, և ոչ մի կերպ ԱՄՆ-ին, ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին: Սակայն նախքան խորհուրդներ տալը և Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում «խցկվելը», Վրաստանին չէր խանգարի սեփական հակամարտությունների մասին մտածել: Կորցնելով Աբխազիան և Հարավային Օսեթիան, Թբիլիսին իր վարքով կարող է կորցնել նաև Աջարիան: Ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիայի խոսքով, Վրաստանի իշխանությունները վերջին երկու տարիների ընթացքում երկրի քաղաքացիություն են տրամադրել արդեն 25 հազար թուրքերի, ովքեր բնակվում են Աջարիայում. «Այդ արմատական ուժերը կարող են ընտրությունների միջոցով իշխանության գալի Թուրքիայում, ինչից հետո կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: Դա ներկայիս իշխանությունների կողմից միանգամայն գիտակցված կերպով է իրականացվել, քանի որ այդ 25 հազար թուրքերը, որոնք երկքաղաքակցիություն ունեն, գործող վրացական օրենսդրության համաձայն իրավունք ունեն մասնակցելու հոկտեմբերին կայանալիք մեր խորհրդարանական ընտրություններին»,-պարզաբանել է Բագատուրիան: Ընդդիմադիրի կարծիքով, Վրաստանի այդ 25 հազար նոր քաղաքացիները` որպես երախտագիտության նշան, կքվեարկեն գործող «Միասնական ազգային շարժում» կուսակցության օգտին:

Պատգամավորը նաև պնդում է, որ Թուրքիայիում արմատական ուժերը հայտարարում են այն մասին, որ Աջարիան, իբրև թե, հանդիսանում է դարավոր թուրքական տարածք, որը 100 տարի առաջ օկուպացրել է Վրաստանը: Հիշեցնենք, որ խոսքը 1921թ կնքված Մոսկվա-Ղարս պայմանագրի մասին է, ըստ որի Թուրքիան իրավունք ունի իր զորքերը Աջարիա մտցնելու: Պայմանագրի համաձայն, Թուրքիան և Ռուսաստանն իրենց իրավունք են վերապահում զորքերը Աջարիա և Նախիջևան` համապատասխանաբար, Վրաստանի և Ադրբեջանի ինքնավար մարզեր, մտցնելու այն դեպքում, երբ այլ երկրներ ռազմական ներխուժում իրականացնեն այդ շրջաններ:

«Այդ պրոպագանդայի նկատմամբ մեր ղեկավարության դավադիր լռությունը խայտառակ և վտանգավոր է, քանի որ այդ արմատական ուժերը կարող են ընտրությունների միջոցով իշխանության գալ Թուրքիայում, որից հետո տեղի կունենա այն, ինչ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի պարագայում»,-ասել է Բագատուրիան: Նա ընդգծել է, որ իերնց քաղաքացիներին պաշտպանելու պատրվակով` Աջարիա կարող են ներխուժել թուրքական զորքերը:

Վրացի սթափ քաղաքական գործիչների մտավախություններն անհիմն չեն: Այսօր արդեն Թուրքիան ակտիվորեն յուրացնում է Աջարիան և միայն կույրը կարող է չնկատել այնտեղ թուրքական դրոշների և ընկերությունների առատությունը: Ի դեպ, Թուրքիայում դրոշների կիրառումը լայն տարածում ունի և այն, որ Բաթումիում դրանց թիվը տարեց տարի աճում է, տրամաբանորեն, պետք է անհանգստացներ Վրաստանին: Սակայն Միխայիլ Սահակաշվիլին պարզապես չի ցանկանում տեսնել, թե ինչպես է իր երկիրը վերածվում վիլլայեթներից մեկի: Իսկ այն, որ դա կարող է տեղի ունենալ, գրեթե իրական է:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---