Ալիևի կլանի հետ Յորքի դքսի բարեկամությունը կրում է զուտ նավթային բնույթ

Ալիևի կլանի հետ Յորքի դքսի բարեկամությունը կրում է զուտ նավթային բնույթ

Արևմուտքին նստեցնելով նավթային ասեղի վրա` Ծոցի միապետերը, ինչպես նաև մյուս երկրները, որտեղ շատ նավթ կա, սկսեցին թելադրել խաղի իրենց կանոնները

Յորքի դուքս Էնդրյուի բազմամյա, անգամ սկանդալային կապերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վաղուց դարձել են բրիտանական մամուլի ուշադրության առարկան: Ինչպես գրում է Independent-ը, վերջերս արքայազն Էնդրյուն պաշտոնապես Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչն էր առևտրի և ներդրումների հարցերով:

PanARMENIAN.Net - Սակայն ըստ պարբերականի, մասնավոր օդանավերի վրա առատաձեռն ծախսերը, որոնք ֆինանսավորվում էին հարկատուների գրպանների հաշվին, բազմաթիվ դատապարտելի բարեկամական հարաբերությունները անհասկանալի վարկանիշ ունեցող առաջնորդների և դատապարտված մանկապիղծների հետ, ստիպեցին արքայազն Էնդրյուին հրաժարական տալ:

«Ադրբեջան կատարած նրա այցերից մեկի ծախսերը ներառել է մասնավոր օդանավի վարձակալություն, ինչն արժեցել է 60 հազար ֆունտ: Վերջին 5 տարիների ընթացքում արքայազն Էնդրյուն նախագահ Ալիևին այցելել է 8 անգամ: Համաձայն Բուքինգհեմյան պալատի աղբյուրների, Ադրբեջանի և մարդու իրավունքները խախտելու մեջ մեղադրվող այլ երկրների հետ նրա գործերը վերջին տարիների ընթանում էին բրիտանական կառավարության ուղղությամբ»,-գրում է Independent-ը: Անգամ պաշտոնաթող ժամանակ Յորքյան հերցոգը շարունակում է զեկույցներ պահանջել անմիջականորեն Բաքվում բրիտանական դեսպանից ` Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին: Վերջինիս հետ նա առերես հանդիպում է ունեցել` հրավիրելով նրան պալատ:

Ալիևի կլանի հետ Յորքի դքսի բարեկամությունը կրում է զուտ նավթային բնույթ, ինչում, ընդհանուր առմամբ, կասկածներ չկան: Մեծ Բրիտանիան միշտ էլ «փառաբանվել է» այնտեղ գտնվելու կարողությամբ, որտեղ նավթ կա. բավական է հիշել Օսմանյան կայսրության բաժանումը, ինչի արդյունքում Անգլիան ստացավ գրեթե բոլոր նավթակիր շրջանները: Այդ տարածքներում վերջինս հաստատեց իր կարգերը` որպես «անկախության համար պայքար»: Այդ շրջանները ներառում են Իրաքը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ: Մյուս տարածքները, որտեղ նավթ չկար, անցան Ֆրանսիային:

Սակայն Յորքի դքսի միակը չէ, ով բարեկամություն է անում Ալիևի և ոչ միայն նրա հետ: Արևմուտքին նստեցնելով նավթային ասեղի վրա` Ծոցի միապետերը, ինչպես նաև մյուս երկրները, որտեղ շատ նավթ կա, սկսեցին թելադրել խաղի իրենց կանոնները: Նավթն ԱՄՆ-ի և այլ երկրների համար հարստության աղբյուր և «կենսակարևոր շահերի» համար պատերազմ սկսելու առիթ է դարձել: Այդպես էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո, այդպես շարունակվում է նաև այսօր:

Այն, որ նավթն է Մերձավոր Արևելքի բոլոր դժբախտությունների և «հեղափոխությունների» պատճառը, ապացուցում են սիրիական իրադարձությունները: Նոյեմբերի 5-ին ընդդիմության գրոհայինները հաղորդել են Դեյր-էզ-Զոր նահանգում նավթային հանքավայրի գրավման մասին: Գրոհի արդյունքում զոհվել, վիրավորվել և պատանդ է վերցվել կառավարական զորքերի մոտ 40 զինծառայող: Սիրիայում նավթ շատ կա, որպեսզի գրոհայինները ևս կարողանան նախապայմաններ թելադրել Արևմուտքին: Նման փորձ կատարեց Լիբիան, սակայն արդյունքում ստացավ շարունակական միջցեղային պատերազմ, Բենգազիի առանձնանալու պահանջ: Չենք խոսում արդեն ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսի սպանության մասին: Կարող է ստացվել այնպես, որ նա բարեկամական հարաբերությունների մեջ էր որոշ լիբիական քաղաքական գործիչների հետ, ովքեր կապված են նավթի հետ:

Վերադառնալով Յորքի դուքսին` հիշեցնենք, որ վերջրերս Բաքվում «դժգոհ» են bp գործունեությունից և Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի երկրորդ դեմքի` Քեմալետդին Հեյդարովի որդի Տալեհ Հեյդարովի կողմից գլխավորվող այսպես կոչված, Բրիտանիայում ադրբեջանական լոբբիին մնում է միայն լավագույն բարեմաղթանքներ հղել: Աշխարհում գնալով ավելի շատ են բարձրաձայնում «խավիարայիյն դիվանագիտությունը» շարունակելու անհնարինության և աշխարհում ամենադաժան և բռնատիրական ռեժիմներից մեկին աջակցելու անհնարինության մասին:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---