Հարավային Կովկասը 2012թ. ամեն ինչ գրեթե նույնն է, ինչ առաջ

Հարավային Կովկասը 2012թ. ամեն ինչ գրեթե նույնն է, ինչ առաջ

Հաջորդ տարի ՌԴ-ն կփորձի ամրապնդել իր դիրքերը ամբողջ Կովկասում, չնայած դա բավականին դժվար կլինի

2012թ ոչ մի հատուկ բանով չառանձնացավ. Սիրիայի քաղաքացիական պատերազմը շարունակվում է, արաբական աշխարհը նախկինի պես հանգիստ չէ, Մերձավոր Արևելքի շրջանում շարունակվում է ազդեցության ոլորտների համար պայքարը, և թե երբ այն կավարտվի, հայտնի չէ ոչ ոքի:

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը կարող է վերափոխվել. միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակը: Իվանիշվիլիին Forbes-ի վիճակագրությունում զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 153-րդ հորիզոնականը: Իվանիշվիլին գործարար է, ի տարբերություն Սահակաշվիլիի, ով փաստացի Վրաստանը վերածել է թյուրքական աշխարհի, մասնավորապես` Թուրքիայի և Ադրբեջանի, գերին: Հուսանք, որ Վրաստանի նոր կառավարությունը չի հետևի Սահակաշվիլիի քայլերին:

Ադրբեջանում ամեն ինչ նախկինի պես է. չնայած մամուլում տեղ գտած փառաբանող հոդվածներին, ինչ արդեն իսկ անպարկեշտ է, Իլհամ Ալիևի դիրքերն այնքան էլ կայուն չենԼ ՌԴ-ի և bp-ի հետ հարաբերությունների վատանալուց հետո, Բաքուն կարող է հանդես գալ որպես հերթական արաբական երկիր` իր բոլոր հետևանքներով: Հիմա Ալիևին շատ պետք կլիներ փոքրիկ, հաղթանակ բերող պատերազմ, ընդ որում, կապ չունի, թե ում հետ: Սակայն, ցավոք, Ադրբեջանի ԶՈւ-ի վիճակը, չնայած մեծ քանակությամբ գնվող ռազմատեխնիկայի, հաղթանակի երաշխիքներ չի տալիս: Ապարդյուն են նաև Ալիևի հույսերը` Իրանի դեմ ԱՄՆ ռազմական օպերացիայի վերաբերյալ: Կարող է ստացվել Սիրիայի պարագայում, սակայն Բաքվին այնտեղ չեն թողնի և առաջինը, ով դա կանի, Թուրքիան է:

Անցնող տարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչինչ չի փոխվել, չնայած ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների` ինչ-ինչ նոր առաջարկների մասին հայտարարությունների: Սակայն, եթե մինչև 2012թ օգոստոստոս դեռևս բանակցությունների որոշակի հույսեր կային, ապա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, բանակցային նորմալ գործընթացը կասեցվել է: Ընդհանուր առմամբ, նմանատիպ որևէ բանը սպասելի էր, ոչ թե Սաֆարովի ազատազրկումը, այլ առհասարակ, որև բան, որը կդադարեցներ բարձր մակարդակում հանդիպումները: Պետք է ընդգծել է, որ ՀՀ նախագահը երբեք էլ առանձնապես չի ձգտել Իլհամ Ալիևի հանդիպումների, արդարացիորեն ենթադրելով, որ խոսելու բան չկա: Ալիևը պետք է պայմանավորվի ԼՂՀ նախագահի հետ և մոտ ապագայում հենց այդպես էլ կլինի:

Առայժմ միջազգային հանրության դիրքորոշումները Ադրբեջանի նախագահի հարցում ամորֆ են, և եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա այն հանցավոր է: Ալիևը մի ամբողջ ազգ ադրբեջանի թշնամի է կոչել: Իսկ միջազգային հանրությունը պարզապես «մեղորեն մատ է թափ տալիս»: Նույն կերպ էլ այն վարվեց Սաֆարովի արտահանձնման ժամանակ` քննադատական «հերթապահ» արտահայտություններ շռայլելով:

Իսկ Հայաստանը մինչ այդ պատրաստվում է նախագահական ընտրությունների: Ի դեպ, 2013-ին նախագահական ընտրություններ տեղի կունենան Հարավայի Կովկասի բոլոր 3 երկրներում: Եթե Հայաստանի և Ադրբեջանի պարագայում արդյունքերը կարելի է մոտավորապես կանխատեսել, ապա Վրաստանի դեպքում դա մի փոքր բարդ կլինի: Կարելի է կարծել, որ Իվանիշվիլին կգտնի հարմար թեկնածու, առավել ևս, որ ապագա նախագահը ակնհայտորեն կանի այն, ինչ նրան կասի վարչապետը: Եթե վարչապետը

Հաջորդ տարի ՌԴ-ն կփորձի ամրապնդել իր դիրքերը ամբողջ Կովկասում, չնայած դա բավականին դժվար կլինի: Այժմ Մոսկվայի համար ամենակարևորը Վրաստանին «վերադարձնելն» է: Հետո կարելի է Ադրբեջանի հետ հարցրեը պարզաբանել, մասնավորապես` ՌԼԿ-ի, ղարաբաղյան հակամրատության, խողովակաշարերի հարցում: Թուրքիայի, Իրանի, «արաբական գարնան» ավարտի մասին, մյուս անգամ:

Կարինե Տերժ-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ադրբեջանը Թուրքիայից ակնկալում է բացատրություններ Վան-Երևան չվերթի բացման վերաբերյալ
ԱՀԿ զարգացման վերաբերյալ որոշումը Ադրբեջանում Գաբալայի ՌԼԿ-ի փակման հետ կապված պատմության շարունակությունն է
Վրաստանի նախագահին հասկանալ կարելի է. այն ամենը, ինչ նա «դասավորում էր» իր մահմեդական հարևանների համար, աչքի առջև փլուզվում է
Partner news
 Ուշադրության կենտրոնում
Արցախում շարունակվում են Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները

Արցախում շարունակվում են Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին

 Բաժնի այլ նյութերը
Մարտի 1-ի զոհերի հիշատակին զուգահեռ Հայաստանը կանգնած է հետընտրական փորձառության առաջ Իշխանությունների կողմից պետք է իրականացվի հետաքննություն` պարզելու համար, թե ովքեր են խախտել ընտրական օրենսգիրքը և խոչընդոտներ ստեղծել իրենց իսկ թեկնածուի համար
Բաքվի ինչի՞ն է պետք Ղարաբաղյան Մեծ պատի կառուցումը Պատի բարձրությունը, որի շինարարությունը սկսվել է 2011թ, կլինի 3 մետր: Շինարարության հիմնական գաղափարը սահմանամերձ գյուղերի պաշտպանությունն է
Հայաստան-Արցախ անվտանգ օդային միջանցքը կարող է անխափան աշխատել. երաշխիքը մեր ՀՕՊ ուժերն են Ստեփանակերտի օդանավակայան. Թռիչքների հետաձգման պատճառներն ու Բաքվի սպառնալիքները