Չեզոք Շվեյցարիան ակտիվորեն «յուրացնում» են ղազախստանցիները, այդ թվում՝ «հալածյալ ժողովրդավարները»

Չեզոք Շվեյցարիան ակտիվորեն «յուրացնում» են ղազախստանցիները, այդ թվում՝ «հալածյալ ժողովրդավարները»

Ղազախստանի ամենահայտնի քաղաքացիներից մեկը, որը ապաստան է գտել Ժնևյան լճի ափին, Վիկտոր Խրապունովն է ընտանիքի հետ

Վերջերս Շվեյցարիան ակտիվորեն բնակեցնում են բավականին ապահովված քաղաքացիներ Ղազախստանից: Շատերն ընտրել են այս երկիրը որպես իրենց մշտական բնակության վայր ոչ միայն տեղի բնության գեղեցկությամբ հրապուրված, այլ նաև պետության չեզոք կարգավիճակի պատճառով: Նրանց մեծ մասն ընտրում է Շվեյցարիան որպես երկրորդ հայրենիք՝ դա դիտարկելով որպես հայրենիքում քրեական պատասխանատվությունից խուսափելու միջոց:

PanARMENIAN.Net - Ղազախստանի ամենահայտնի քաղաքացիներից մեկը, որը ապաստան է գտել Ժնևյան լճի ափին, Վիկտոր Խրապունովն է ընտանիքի հետ; Մինչև վերջերս, մինչ 2008 թվականը, Խրապունովը 7 տարի եղել է Ղազախստանի խոշորագույն քաղաքի՝ Ալմաթիի քաղաքապետը, որից հետո նշանակվել է երկրի շրջաններից մեկի նահանգապետ, զբաղեցրել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: Ղազախստանից հեռացել է 2008 թվականի գարնանը:

Հարկ է նշել, որ Շվեյցարիան նա պատահաբար չի ընտրել՝ այդ երկրի հետ նա կապված էր երկար տարիներ: Նրա կինը՝ Լեյլան, որը հաջողակ գործարար էր դեռ հեռավոր 90-ականներին, երբ ի դեպ, նրա ամուսինը զբաղեցնում էր Ամլաթիի քաղաքապետի պաշտոնը, էներգետիկայի ու էլեկտրիֆիկացիայի նախարարի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնները, առևտրային կապեր էր հաստատել Շվեյցարիայի հետ: Նա զբաղվում էր բարձրորակ շվեյցարական ապրանքների ներկրմամբ Ղազախստան: Վիկտոր Խրապունովի երեխաները՝ Իլյասն ու Էլվիրան, սովորել են Ժնևում: Այստեղ էլ երկուսն էլ սկսել են հաջող մասնագիտական գործունեություն ծավալել: Այսօր Իլյաս Խրապունովը գլխավորում է «Swiss Development Group» ընկերությունը, որն, իբր, հիմնել է 2007 թվականին: Ընկերությունը զբաղվում է մեծ շինարարությամբ:

Այսօր Խրապունովներին Շվեյցարիայում ճանաչում են որպես շատ հարուստ մարդկանց: Ըստ շվեյցարական «Bilan» ամսագրի, դեռ 2009թ, Վիկտոր Խրապունովը Շվեյցարիայի ամենահարուստ 300 անձանց թվում էր:

Սակայն, եթե հավատանք քրեական գործի նյութերին, որոնք բավականին մանրակրկիտ կերպով նկարագրվում են ղազախստանյան ԶԼՄ-ներում, Խրապունովները հիմնական կապիտալը կուտակել են այն շրջանում, երբ ընտանիքի ղեկավարը քաղաքապետի պաշտոնում էր: Հայրենիքում նա մեղադրվում է խոշոր չափերի կաշառք վերցնելու, փողերի լվացման, խարդախության և կազմակերպված հանցավորության, պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Դե, այն ամբողջ ցուցակով, որն ավանդաբար որպես մեղադրանք է ներկայացվում խոշոր չափերի գողության հակված պաշտոնյաներին:

Խրապունովի գլխավոր մեղքը, որի մասին Ղազախստանում գործնականում բոլորը գիտեն, Ալաթաուի եզակի նախալեռնային շրջաններում, Ալմաթիի մերձակայքում, հողերը վաճառքի հանելն է: Այդ տարածքն անվանում են երկրորդ Շվեյցարիա` հիանալի լեռներ, հարյուրավոր տարիների կյանք ունեցող Տյան Շանի եղևնիներ, հիանալի տարածքներ լեռնադահուկային մարզաձևերով զբաղվելու համար: Ալմաթիի մոտ, ի դեպ, գտնվում է աշխարհի ամենաբարձրլեռնային սահադաշտը` Մեդեոն, և եզակի լեռնադահուկային Շիմբուլակը: Նրանց շուրջ, ներառյալ գրեթե բոլոր փոքր գետերի ափերը քաղաքում և նրա շուրջ, Վիկտոր Խրապունովը հեշտությամբ ծախում էր հողերը, դուրս բերելով դրանք պետական ռեեստրից համար: Ընդ որում այդ հողերի մեծ մասը արգելված կատեգորիային են պատկանում, քանի որ գտնվում են պահպանության գոտում:

Արդեն Շվեյցարիա մեկնելուց և հայրենիքում նրա դեմ քրեական գործ հարուցելուց հետո Խրապունովը սկսեց ակտիվորեն հայտարարել, որ ինքը եղել է (նրա կայքի նյութերից): Իսկ ողջ ապօրինի շինարարությունը բնապահպանական տարածքներում ցուցում է եղել վերևից>>:

Թեև, հարցազրույցներից մեկում Խրապունովը ակամայից խոստովանեց, թե, իրոք որ, ամեն ինչ ստորագրել է, որպեսզի հետո ոչ ոք չկարողանա թերություն գտնի: Ջեռքի հետ էլ իր համար է մի տնակ ձևակերպել. : (5 մլն դոլարով. Հեղ.): Ի դեպ, տունն այդ կառուցվել է հենց այն արգելավայրում, որտեղ շինարարության թույլտվությունը ստորագրել է անձամբ Խրապունովը:

Եվս մեկ օրինակ: Խրապունովը սեփական զարմիկին է վաճառել հանգստի գոտին սիմվոլիկ գումարով, որը գտնվում է չորս հեկտար հողատարածքի վրա, որը դուրս է բերվել ազգային պարկի տարածքից:

Հողի վաճառքի հետ կապված խարդախություններից բացի, Խրապունովին է նաև Ալմաթիի վերակառուցումը. զանգվածային բնակելի և գրասենյակային կառուցապատման համար հողամասերը հատկացվել են նրա կողմից առանց հաշվի առնելու Ալմաթիի կլիմայական ու երկրաբանական առանձնահատկությունները, որը գտնվում է սեյսմիկ ակտիվության գոտում: Արդյունքում քաղաքում խախտվել է բնապահպանական համակարգը, օդի աղտոտվածության աստիճանը հասել է կրիտիկական մակարդակի: Սակայն սա լիրիկական զեղում է:

Խրապունովի դեմ հարուցվել է 20 քրեական գործ: Մեկը վերաբերում է Ալմաթիի նոր օդանավակայանի կառուցմանը, որի ընթացքում հափշտակվել է մոտ 10 մլն ԱՄՆ դոլար: Ի դեպ, Ալմաթիի օդանավակայանի վարկային պատմությունը այնքան խճճված է, որ նման փոխառությունների ընդհանուր քանակը Ակիմատի և այլ պետական կառույցների երաշխիքներով էլ ոչ ոք չի ստանձնի:

Եվս երկու գործ` Ակիմատի կողմից Ալմաթիին անհատույց 54 հողամասերի փոխանցումը արտաքին գովազդի համար: Ընդ որում այդ հողամասերն մինչ օրս պատկանում են երկու ընկերությունների, որոնց հիմնադիրների թվում են նաև Լեյլա Բեկետովան և Վիկտոր Խրապունովի որդին` Իլյաս Խրապունովը:

Իսկ հիմա Վիկտոր Խրապունովը, ազնիվ աչքերով նայելով լրագրողների վրա և իր կայքի էջերից, հայտարարում է, որ եղել ու մնում է աղքատ, ազնիվ նախկին պաշտոնյա: Իբր, թե կինն է հարուստ, իսկ ինքը աղքատ է: Իբր, թե այդ նա է` կինն է հարուստ, որը հաջողակ ձեռներեց է ԶԼՄ-ների, անշարժ գույքի ու պերճանքի առարկաների ոլորտում և որը հաշիվ ունի շվեյցարական բանկում:

Խրապունովը նշել է, թե ինքը չունի և չի ունեցել հաշիվ շվեյցարական բանկում, իսկ ընտանիքի բարեկեցությունը հիմնականում իր կինն է կուտակել` հաջող ձեռներեցը (ըստ պարբերականի, Լեյլա Խրապունովան հիմնել է առաջին մասնավոր հեռուստաալիքը Ղազախստանում, իսկ ավելի ուշ ձեռնարկություններ է կառավարել անշարժ գույքի ոլորտում): Խրապունովի որդին` Իլյասը, ըստ Ալմաթիի նախկին քաղաքապետի, հաջողությամբ աշխատում է անշարժ գույքի ոլորտում: Ի դեպ, նա ամուսնացած է մեկ այլ հայտնի ղազախստանցի` խարդախ գործերով հայտնի Մուխտար Աբլյազովի, դստեր հետ: Շվեյցարացի միլիոնատերերի թվին է պատկանում նաև Խրապունովի դուստրը` Էլվիրա Խրապունովա-Բելդիմանին: Նա հայտնի է նրանով, որ երկրից հոր փախուստից մեկ տարի առաջ, դեռ 2007 թվականին, տուն է գնել Կոլոնյիում` Ժնևի հեղինակություն վայելող արվարձանում, Ժնևյան լճի ձախ ափին առանձնատուն է գնել, որի արժեքը կազմում է 32 միլիոն ֆրանկ: 2009թ. վարկանիշում Խրապունովի կարողությունը գնահատվում էր մոտ 400 միլիոն ֆրանկ (288,5-384 մլն դոլար):

Այժմ Խրապունովների զույգը հալածյալ ժողովրդավարների դերում է ներկայանում: Քանի որ, ինչպես Խրապունովն է ինքն իրեն կոչում իր սեփական կայքում, նա Ղազախստանի և շարունակում է ծառայել :

Դե իսկ ողջ ժողովրդավարությունը նրա մոտ հանգում է միայն մեկ բանի` գտնել որևէ մեկին, ում վրա կարելի է բարդել սեփական մեղքերը: Դեռևս` ապարդյուն: Անցյալ տարվանից նա իր տիկնոջ հետ հետախուզման մեջ է Ինտերպոլի գծով, որն, ի դեպ, թեև հիանալի իրազեկված է նրանց գտնվելու վայրի մասին, չգիտես ինչու չի շտապում ձերբակալել նրանց: Կամ քողարկում է դա Խրապունովների իրավաբանական հասցեի չիմացությամբ, կամ էլ` ֆինանսական հատուցում է ստանում որոնվողների կողմից: Ով իմանա…

 Ամենաընթերցվողը բաժնում
Իլհամ Ալիևին հիմա տարբեր հարցերում Անկարայի աջակցությունն է պետք
ԱՊՀ երկրներից բացի «անջատման» հիվանդությունը համակել է նաև Արևմուտքի երկրներին՝ Իսպանիային, Կանադային, Մեծ Բրիտանիային
Սիրիական պատվիրակությունը մտադիր չէ քննարկել Ժնևի կոմյունիկեի կետերը, քանի դեռ պայմանավորվածություն չկա ահաբեկչության դեմ պայքարի հարցում
«Դեմոկրատ» Մուխան, համատեղության կարգով հաջողակ խաբեբան ու խարդախ մարդը, գլխավորում է իրավապաշտպան հիմնադրամի լրահոսի թոփ վարկանիշը
 Ուշադրության կենտրոնում
Տարեսկզբից ադրբեջանական բանակում 12 զինվոր է մահացել, որից 8-ը՝ ոչ մարտական պայմաններում

Տարեսկզբից ադրբեջանական բանակում 12 զինվոր է մահացել, որից 8-ը՝ ոչ մարտական պայմաններում 2014 թվականի 2 ամսում Ադրբեջանի ԶՈւ շարքերում արդեն 12 զինվոր է մահացել, 17-ը՝ վիրավորվել

 Բաժնի այլ նյութերը
Կրոնի ազդեցությունը Հարավային Կովկասում քաղաքական իրադարձությունների վրա Հետխորհրդային տարածքի երկրներից շատերում Ուղղափառ եկեղեցին նոր ու անսովոր մարտահրավերների առջև է կանգնել
Ղրիմի թաթարներն օգնության են կանչում Թուրքիային ու Ադրբեջանին Մայդանը հրահրում է Ուկրաինայի եթե ոչ փլուզումը, ապա ֆեդերալիզացիան, ինչն, անկասկած, լավագույն ելքը չէ իրավիճակից
Ղազախստանը մտադիր է մինչև 2050 թ. ընդգրկվել աշխարհի 30 ամենազարգացած երկրների ցանկում Աստանան մտադիր է օգտագործել իր բնական առավելությունները, նպատակ ունենալով կառուցել կյանքի ամենաբարձր ցուցանիշներով երկիր