Սաղմի բջիջները կարող են փոխել մոր առողջական վիճակը

Սաղմի բջիջները կարող են փոխել մոր առողջական վիճակը

Ինչպես է հղիությունն ազդում առողջության վրա

Զարգացող պտուղը ոչ պակաս ազդեցություն է ունենում մոր օրգանիզմի վրա, քան մոր օրգանիզմի ազդեցությունն է զարգացող պտղի վրա: Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են, որ պտղի բջիջները հաճախ ընկերքի միջոցով անցնում են մոր օրգանիզմ, որտեղ էլ մնում են ծննդաբերությունից հետո: Այդ բջիջների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ:

PanARMENIAN.Net - ԱՄՆ Արիզոնայի համալսարանի մասնագետները կատարել են ծննդաբերությունից հետո մոր օրգանիզմում մնացած պտղի բջիջների մետա-անալիզ և պարզել են, որ դրանք կարող ենք դրական ազդել առողջական վիճակի վրա, սակայն, կարող են նաև բազմաթիվ լուրջ հիվանդությունների զարգացման խթան հանդիսանալ, ինչպիսիք են հոդաբորբը, վաղաժամ մենոպաուզան, դեպրեսիան և նույնիսկ վահանաձև գեղձի քաղցկեղը: Ըստ բժիշկների, դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ հիվանդություններն ի հայտ կգան ծննդաբերությունից անմիջապես հետո` իրականում կարող են տասնամյակներ անցնել մինչ առաջին ախտանիշների հայտնվելը:

Բազմաթիվ հետազոտություններն արդեն վաղուց ապացուցել են, որ հղիությունը շատ մեծ ազդեցություն է ունենում կնողջ առողջության վրա: Դա հիմնականում տեղի է ունենում այն պատճառով, որ պտղի բջիջները ընկերքի միջոցով անցնում են մոր օրգանիզմ և մնում են այնտեղ ծննդաբերությունից հետո: Նման բջիջները կոչվում են ֆետալ կամ պտղային բջիջներ, իսկ դրանց առկայությունը մոր հյուսվածքներում` ֆետալ միկրոքիմերիզմ: Միկրոքիմերիզմ եզրույթը սերում է հին Հունաստանի առասպելական էակների` քիմերների անվանումից, որոնք միավորում էին առյուծի, այծի և օձի հատկությունները: Ֆետալ միկրոքիմերիզմը տարածված է բոլոր ընկերքային կաթնասունների, այդ թվում մարդու մոտ:

Ըստ հետազոտության հեղինակ, Արիզոնայի համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի աշխատակից Էմի Բոդդի, «սաղմնային բջիջները կարող են դրսևորվել որպես ցողունային` վերածվելով էպիթելային, սրտի, լյարդի և այլ օրգանների բջիջների: Դա վկայում է, որ այդ բջիջները շատ ակտիվ են և լուրջ ազդեցություն են ունենում մայրական առողջության վրա: Նրանք կարող են նույնիսկ ուղեղ ներթափանցել և այնտեղ վերածվել նեյրոնների»: Ծննդաբերությունից հետո ֆետալ բջիջները ներթափանցում են վնասված հյուսվածքների մեջ`արագացնելով վերքերի ապաքինումը (օրինակ, կեսարյան հատման դեպքում):

Այդ բջիջները կարող են պահպանվել հյուսվածքներում տասնամյակներ շարունակ: Ընդ որում ազդեցությունը երկակի է` օրգանիզմի պաշտպանական հատկություններն ամրանում են և միաժամանակ օրգանիզմն ավելի ընկալունակ է դառնում տարբեր հիվանդությունների, այդ թվում ուռուցքային, աուտոիմունային հիվանդությունների, ռևմատիկ հոդաբորբի հանդեպ:

Սաղմնային բջիջները հայտնաբերվել են ընտրված կանանց ավելի քան կեսի կրծքագեղձում: Եթե հաշվի առնենք, որ կաթնասունները էվոլյուցիայի են ենթարկվել մոտ 160 մլն տարվա ընթացքում, ապա կարելի է ենթադրել, որ հենց այդ բջիջներն են մասնակցում կաթնագեղձի ձևավորմանը: Կաթի արտադրությունը էներգածախսատար գործընթաց է և հատուկ կանոնակարգում է պահանջում: Վատ լակտացիան հավանաբար կապված է կրծքի հյուսվածքներում ֆետալ բջիջների պակասի հետ, իսկ դրանց առատությունն ավելի լավ է պաշտպանում կաթնագեղձը քաղցկեղից: Միևնույն ժամանակ որոշ տվյալներ վկայում են, որ քաղցկեղի ռիսկն աճում է հետծննդաբերական շրջանում պտղի բջիջների ավելցուկի դեպքում:

Հղիության շրջանում կարևոր կանոնակարգող դերակատարություն ունի վահանաձև գեղձը: Այստեղ էլ վերջին դերը չեն կատարում ֆետալ բջիջները` ազդելով մորից պտղին ջերմափոխանցման վրա:

Բացի այդ, ֆետալ բջիջները կարող են ազդել կնոջ զգացմունքների, վարքի ու ֆիզիկական վիճակի վրա: Միկրոքիմերիզմը յուրատեսակ ադապտիվ ռազմավարություն է մոր և նրա սերնդի էվոլյուցիոն գոյատևման ընթացքում: Օրգանիզմների դրական և բացասական փոխգործակցությունը գիտնականները դիտարկում են որպես կենսաբանական փոխգործակցություն, որն առայժմ միայն տեսական հիմնավորում ունի:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---