Շուն-կատուների հարկումն ու «վաճառել» գրելով վաճառքի արգելքը

Շուն-կատուների հարկումն ու «վաճառել» գրելով վաճառքի արգելքը

Հայաստանի (և ոչ միայն) ամենատարօրինակ օրենքները

Նոյեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ը կարող է 2020-ից հարկել դրամական փոխանցումները:

PanARMENIAN.Net - «Խոպանչիներին հարկելու» մեծ աղմուկ հանած ՊԵԿ-ի նախաձեռնությունը, կարծես, կասեցվում է, կամ չէր էլ նախատեսվում կյանքի կոչել՝ իշխանությունները պնդում են, որ որոշումը սխալ էր հասկացվել, կամ որ նման նախաձեռնություն չի էլ եղել։ Սակայն աղմուկը լավ առիթ է վերհիշելու Հայաստանում (և ոչ միայն) տարբեր ժամանակներում ընդունված անտրամաբանական օրենքներն ու արգելքները։

2015-ին ԱԺ-ն ընդունել է ինքնազբաղվածների 13 կատեգորիայի, այդ թվում կրկնուսույցների հարկման մասին օրենքը, ընդ որում՝ քաջ գիտացելով, որ վերջիններիս եկամուտը կայուն չէ։

2014-ին Երևանի քաղաքապետարանն արգելել էր գրել «վաճառվում է» բառը մեքենաների վրա: Քաղաքային իշխանությունները բացատրում էին որոշումը նրանով, որ, կայանելով նման մեքենաները «կարմիր գծերի» վրա, փաստացի, ապօրինի առևտուր է կազմակերպվում դրա համար չնախատեսված վայրերում, իսկ ավտոկայանատեղերի մի մասը փաստացի զավթում են մեքենա վաճառողները։

Իսկ 2011-ից ուժի մեջ է մտել տնային կենդանիներ պահելու համար 5000 դրամ տուրք վճարելու մասին որոշումը։ Այդ մասին գրեթե ոչ ոք չիգտեր մինչև 2015-ը, երբ Երևանում շուն ու կատու պահող մարդիկ սկսեցին ստանալ պետտուրքը վճարելու պարտավորության մասին ծանուցումներ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացատրում էր որոշումը միջազգային պրակտիկայով, որը, սակայն, Հայաստանում այդպես էլ փաստացի օրենքի ուժ չստացավ։

Տարօրինակ ու անտրամաբանական օրենքներ կան նաև արտասահմանում։ Բելգիայի Վալոնիա տարածաշրջանում 2007-ից գործում է «խորովածի հարկը»: Ցանկացած անձ, խորոված պատրաստելիս, պիտի 20 եվրո վճարի՝ այսպես են երկրում պայքարում գլոբալ տաքացման դեմ։

Էստոնիայում ֆերմերներին, որոնք կով են պահում, ստիպում են վճարել վերջիններիս օդն աղտոտող արտանետումների համար՝ տեղի օրենսդիրները համարել են, որ մեթանը վնասակար է մթնոլորտին: Նրանք հաշվել են, որ այդպես կարող են տարեկան մինչև 500 հազար եվրո վաստակել։

Բալեարյան կղզիներում 2000 թվականից բոլոր զբոսաշրջիկներն արևի հարկ են մուծում: Իբիցա, Մայորկա և կղզու այլ հանգստավայրեր այցելող զբոսաշրջիկն օրական 1 եվրո է վճարում արևի տակ գտնվելու համար: Այդ փողով կղզու իշխանությունները հետևում են լողափերի մաքրությանը:

Չինական Տյանցզինում 1996-ից հարկ է սահմանված համատեղ բնակվող զույգերի համար, որոնք չեն գրանցել հարաբերությունները՝ նրանք տարեկան 1000 յուան են մուծում: Հարկը սահմանել են տեղական իշխանությունները որպես պայքարի միջոց հանուն բարոյական նորմերի ու ավնադական արժեքների:

Իսկ Եգիպտոսում նշանակալի հարկ է համարվում պորտապարի հարկը՝ այն ամեն տարի երկրին 250-400 մլն դոլար է բերում:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Անվճար մարզվելու լավագույն app-երը
Աշխարհի խոշոր քաղաքներում շարժ չկա
Կյանքն առանց կորոնավիրուսի
Կյանքն առանց «կո»-ով սկսվող բառի
 Ուշադրության կենտրոնում
Մերկելը տնային կարանտինում է. Նրան պատվաստած բժիշկը կորոնավիրուսով էր վարակված

Մերկելը տնային կարանտինում է. Նրան պատվաստած բժիշկը կորոնավիրուսով էր վարակված Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի

 Բաժնի այլ նյութերը
Դավադրավիրուս COVID-19-ը բերել է դավադրապաշտության բումի ամբողջ աշխարհում
Աչքերը՝ մամայից, դիմակը՝ Gucci-ից Խոշոր ընկերությունները միանում են վարակի դեմ պայքարին
Անկախություն, $50 մլրդ-ի ներդրում, հողի զիջում ու ոչ մի բանակ Ինչ է առաջարկել Թրամփը պաղեստինցիներին