![]() Աչքերը՝ մամայից, դիմակը՝ Gucci-իցԽոշոր ընկերությունները միանում են վարակի դեմ պայքարին Կորոնավիրուսը, ինչպես նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, պատերազմ է, որում աշխարհը գործ ունի անտեսանելի թշնամու հետ: Վարակի աճի տեմպերն այնքան արագ են, որ աշխարհի շատ երկրների ռեսուրսներ չեն հերիքում այն հաղթահարելու համար: ![]() PanARMENIAN.Net - Նույնիսկ ամենահարուստ պետություններում չեն բավականացնում բժշկական սարքավորումներն ու պարագաները՝ հատկապես արհեստական շնչառության սարքերը, դիմակները և այլ կարևոր պարագաներ: Պետություններին օգնության են հասնում խոշոր և ոչ այնքան ընկերությունները՝ լծվելով աշխարհը փրկելու գործին: Դրանք տրամադրում են գումար, ռեսուրսներ, աշխատուժ, իսկ որոշները սկսում արտադրել անհրաժեշտը: Այսպես՝ Amazon-ը 100,000 պահեստի բանվոր և վարորդ կվերցնի աշխատանքի՝ բոլոր առցանց պատվերները հասցնելու համար: Ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն առաջարկել է առանց աշխատանքի մնացած՝ ռեստորանների և ակումբների աշխատակիցներին ժամանակավորապես անցնել այդ աշխատանքի: Microsoft-ը Սիեթլի բժիշկների համար գնել է 15,000 պաշտպանիչ ակնոց, համազգեստ և ինֆրակարմիր ջերմաչափ: Facebook-ը բժիշկներին 720 հազար դիմակ է նվիրել իր պահեստներից: Apple-ը միլիոնավոր դիմակներ է նվիրելու ԱՄՆ-ի և Եվրոպայի հիվանդանոցներին: Ընդհանուր առմամբё ընկերությունն արդեն հատկացրել է 15 մլն դոլար՝ հիվանդներին օգնելու և համաճարակի հետևանքները մեղմելու համար: Իլոն Մասկի Tesla ընկերությունը կզբաղվի արհեստական շնչառության սարքերի արտադությամբ: Ամերիկյան ավտոարտադրողներից այդ խնդրով կզբաղվեն նաև Ford և General Motors ընկերությունները: Արհեստական շնչառության սարքերի պակասը հատկապես լուրջ խնդիր է առաջացրել Իտալիայում, որն առաջատարն է կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշով: Իտալական ավտոարտադրողներ Ferrari և Fiat Chrysler-ը պատրաստ են օգնել իրենց հայրենակիցներին և արտադրել անհրաժեշտ սարքավորումները: Բրիտանացի միլիարդատեր Ջեյմս Դայսոնը, ով ստեղծել է հանրահայտ Dyson փոշեկուլները, ևս արտադրելու է արհեստական շնչառության սարքեր: Ֆրանսիական LVMH-ն օծանելիքի արտադրությամբ զբաղվող գործարանները կօգտագործի ձեռքերի ախտահանիչ միջոցներ ստեղծելու համար: Ախտահանիչ միջոցները կարտադրվեն Dior, Givenchy և Guerlain-ի համար արտադրվող պարֆյումի գործարաններում: LVMH-ն Ֆրասիայի կառավարությանն անվճար կփոխանցի այդ միջոցները: Նմանատիպ արտադրանքի արտադրությամբ կզբաղվի նաև L'Oréal ընկերությունը: Այն նաև ներդրել է 1 միլիոն եվրո կամավորներին հիգիենայի պարագաների հավաքածուներով ապահովելու համար: Inditex նորաձևության ընկերությունը, որին պատկանում են Zara, Massimo Dutti, Pull&Bear, Bershka, Stradivarius և Oysho բրենդերը, բժիշկներին իր օգնությունն է առաջարկել։ Ընկերությունն իր արտադրական կարողությունները կուղղի դիմակների և հատուկ հագուստի արտադրությանը: Prada նորաձևության տունն օգնել է Միլանի հիվանդանոցներին ձեռք բերելու բժշկական սարքավորումներ։ Բացի այդ, Prada-ն սկսել է 80 հազար բժշկական զգեստի և 110 հազար դիմակի արտադրություն: COVID-19-ի դեմ պայքարին միացել է նույնիսկ PornHub-ը: Կայքը բոլոր երկրների բնակիչներին անվճար պրեմիում աքաունթներ է տրամադրել, որպեսզի մնան տանը և ունենան զբաղմունք: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |