Կարանտինը՝ մեգապոլիսներումԱշխարհի խոշոր քաղաքներում շարժ չկա Կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարելու համար աշխարհի խոշոր քաղաքները կարանտինի մեջ են: Մեծ քաղաքների ակտիվ կյանքին փոխարինելու եկած կարանտինից կադրերը պոստապոկալիպտիկ ֆիլմերի մասին են հիշեցնում: 28 մարտի 2020 PanARMENIAN.Net - National Geographic Russia-ն առանձնացրել է մի քանի խոշոր քաղաքների կարանտինային կյանքից դրվագներ՝ նկարահանված դրոնով: Կորոնավիրուսի տարածման առաջին ու ամենամեծ «չինական օջախը»՝ Ուհանը, դեռ շարունակում է մնալ փակ ու կարանտինի տակ: Հոլովակը նկարահանվել է փետրվարի 6-ին, սակայն քաղաքում կարանտինային դրությունը չի փոխվել: Չինաստանի իշխանությունները պլանավորում են քաղաքի տրանսպորտային բլոկադան հանել ապրիլի 8-ին:
Լոս Անջելեսի փողոցներում դեռ կարելի է տեսնել հատուկենտ անցորդների, սակայն չկա քաղաքին բնորոշ զբոսաշրջային շարժը: Վերջին տվյալներով՝ այստեղ կորոնավիրուսի հաստատված 1400 դեպք ու 26 մահ կա:
Մարտի 17-ից կարանտինի մեջ է ամբողջ Ֆրանսիան, բացառություն չէ նաև Փարիզը: Ֆրանսիայում 32,964 դեպք, 1,995 մահ կա։
Նյու Յորքում արդեն հաստատվել է վիրուսի մոտ 27 հազար դեպք և, չնայած դրան, քաղաքն ամբողջական կարանտինի մեջ է միայն մարտի 22-ից: Սովորական օրերին Times Square-ն օրական 400,000 այցելու է ունենում. կարանտինի շրջանում այն դատարկ է:
Մոտ մեկ շաբաթվա վաղեմության հոլովակում Լոնդոնի փողոցներում դեռ կարելի էր մարդկանց տեսնել: Մեծ Բրիտանիայում տոտալ կարանտին հայտարարվեց մարտի 23-ից: Այստեղ վարակակիրների թվում են նաև արքայազն Չարլզը և վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է: Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ աշխարհում 598,000 վարակակիր կա: Վիրուսից մահացել է մոտ 28,000 մարդ, վերականգնվել՝ 131,000-ը: Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |