Մտածիր ինչպես Մասկը

Մտածիր ինչպես Մասկը

7 գիրք, որ կերտեցին SpaceX-ի ու Tesla-ի հիմնադրին

SpaceX-ի, Tesla-ի ու համաշխարհային այլ հայտնի ու խոշոր կազմակերպությունների հիմնադիր Իլոն Մասկն իր հաջողության գաղտնիք է համարում բազմազան գրքեր կարդալը՝ էպիկական ֆանտաստիկ ստեղծագործություններից մինչև հրթիռների կառուցման մասին գրականություն։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը հավաքել է Մասկի ամենասիրելի գրքերի 7-յակը, որոնք նա խորհուրդ է տվել տարբեր տարիների, տարբեր առիթներով ու մեկ նպատակով՝ զարգացնել երևակայությունն ու հմտությունները։

Դուգլաս Ադամս, «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց» (The Hitchhiker’s Guide to the Galaxy)

Գիտաֆանտաստիկա՝ կատակերգության լեզով․ այս գրքում սուպերհամակարգիչը կարողանում է գտնել կյանքի իմաստին վերաբերող հարցի պատասխանը։ Պարզվում է՝ 42 թիվն է։ Մասկը կարդացել է գիրքը 14 տարեկանում՝ դեռահաս տարիքի ճգնաժամի ժամանակ, ու հասկացել՝ ինչով է ուզում զբաղվել։ Տիեզերք ուղարկված Tesla Roadster-ի վրա կարելի էր տեսնել «Խուճապի մի մատնվիր» (Don't Panic!) գրությունը, որը եղել էր նաև այս գրքի որոշ հրատարակությունների շապիկին։

2015-ին Իլոն Մասկն ասել է, որ գիտաֆանտաստիկայի ժանրի տիեզերանավերից ամենաշատը սիրում է հենց այս գրքի «Ոսկե սիրտը» տիեզերանավը, որը Տիեզերքում շարժվում է «անհավանականության տեսության» համաձայն։

Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին, «Մատանիների տիրակալը» (The Lord of the Rings)

Միլիարդատերը մի առիթով նշել է, որ այս գիրքն օգնել է իրեն ձևակերպել ապագայի տեսլականը։

Մասկի մանկությունն անցել է Հրվ. Աֆրիկայում, հենց այդ ընթացքում էլ նա կարդացել է գիտաֆանտաստիկ բազմաթիվ գրքեր։

«Իմ կարդացած գրքերում հերոսները միշտ ցանկացել են փրկել աշխարհը»,- պատմում է նա։

Այս գիրքը ոչ միայն Մասկի, այլև համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունների տարբեր թոփերում է։

Ուոլտեր Այզեքսոն․ «Բենջամին Ֆրանկլին․ Ինքնակենսագրություն» (The Autobiography of Benjamin Franklin)

Մասկը մեկ անգամ չէ, որ ասել՝ ԱՄՆ հիմնադիր-նախագահ Բենջամին Ֆրանկլինն իր հերոսն է։ Նա առաջիններից էր, որ ապացուցել է, որ կայծակն էլեկտրականության լիցքեր ունի։ Միլիարդատիրոջ խոսքով՝ այս ինքնակենսագրականում կարելի է տեսնել, որ Ֆրանկլինը ձեռներեց է եղել։

«Նա սկսել է զրոյից և եղել սովորական երեխա, որը փախչում էր տնից»,-ասել է Մասկը։

Ջեյմս Գորդոն, «Կոնստրուկցիա․ կամ ինչու չեն կոտրվում իրերը» (Structures: Or Why Things Don’t Fall Down)

Մինչ Space X-ի ստեղծումը Մասկը ծագրավորմամաբ է զբաղվել, ապա որոշել ուսումնասիրել հրթիռների պատրաստման հիմքերը։ Հենց այս գիրքն է օգնել նրան այդ գործում։

«Սա շատ-շատ համապատասխան գիրք է, եթե ձեզ հարկավոր է կոնստրուկցիաների նախագծման ձեռնարկ»,- կիսվել է Մասկը։

Եթե հիշենք, որ նա պատրաստվում է Տիեզերք ուղարկել Falcon 9 հրթիռը և Crew Dragon տիեզերանավը, ապա կասկած չկա՝ գիրքը Մասկին օգնել է։

Նիք Բոսթրոմ, «Արհեստական ինտելեկտ․ Փուլերը, սպառնալիքները, ռազմավարությունը» (Superintelligence. Paths, Dangers, Strategies)

Մասկը բազմիցս զգուշացրել է անկառավարելի արհեստական ինտելեկտի հնարավոր վտանգների մասին և նշել, որ անհրաժեշտ է շատ զույշ լինել դրա հետ։ Ըստ նրա՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիան ավելի վտանգավոր է, քան միջուկային զենքը։

Եւ ռիսկերը պատկերացնելու համար նա առաջարկում է կարդալ այս գիրքը, որը համարձակ հետաքննություն է այն մասին, թե ինչ կլինի, եթե արհեստական ինտելեկտը մի օր գերազանցի մարդու հնարավորությունները։

Այզեկ Ազիմով, «Հիմնադրում» եռագրություն, (Foundation)

Գիրք՝ Մասկի պատանեկությունից։ Այն պատմում է երևակայական գալակտիկայի կայսրության մասին, որը կազմված է մարդկանցով բնակեցված միլիոնավոր մոլորակներից։ Այս և հեղինակի շատ այլ գործեր զգալի ազդեցություն են ունեցել Մասկի կարիերայի վրա։ Ըստ նրա՝ այս գիրքը սովորեցնում է, որ քաղաքակրթությունը ցիկլային զարգացում է ունեցել:

Մաքս Թեգմարկ․ «Կյանք 3.0․ Ինչպիսին պետք է լինի մարդկությունը արհեստական բանականության դարաշրջանում», (Life 3.0: Being Human in the Age of Artificial Intelligence)

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Թեգմարկն այս գրքում պատմում է այն մասին, թե ինչպես է պետք Al-ն օգտագործել բարիքի համար և ինչ է պետք անել, որ տեխնոլոգիական առաջընթացը համապատասխանի մարդկության ապագա նպատակներին։

Ընթերցեք նաև․ Կարդալ միլիարդատիրոջ պես․ 5 գիրք ամռան համար՝ Բիլ Գեյթսից

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---