Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը«Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են» Ադրբեջանի պետական պաշտոնյան՝ Ադրբեջանի սփյուռքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Թողրուլ Ալլահվերդիլին, թվիթերում բացեիբաց պահանջում է, որ «ոմանք իրենց դատարկ գլուխները մեկընդմիշտ մտցնեն՝ ոչ միայն Սյունիքը, այլև ամբողջ Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են: Աշխարհի ադրբեջանցիների 6-րդ կոնգրեսը Ադրբեջանը կկազմակերպի Թավրիզում կամ Երևանում»: 20 ապրիլի 2022 PanARMENIAN.Net - Աշխարհի ադրբեջանցիների համաժողովները կազմակերպվում են 5 տարին մեկ անգամ և Ադրբեջանի պաշտոնյայի սանձարձակ սպառնալիքը ուրվագծում է Ադրբեջանի գործողությունները առաջիկա 5 տարվա համար: Նաև ցուցադրելով Բաքվի իշխող վերնախավում պատերազմից հետո տիրող անզուսպ ոգևորությունը:
Շուշիում պատրաստվում են անցկացնել այս տարվա՝ 5-րդ համաժողովը: Ինչի պատճառով էլ սկսվել է Իրան–Ադրբեջան նոր սկանդալը: Կամ շարունակվում է հինը։ Ադրբեջանցիների հավաքը Իրանում անվանել են հակաիրանական: Իրանական մեդիահարթակներից մեկը գրել է․ «Բաքուն փորձում է Ղարաբաղի տարածաշրջանն օգտագործել որպես հենակետ անջատողական քաղաքականության և Իրանին հարվածելու համար: Դա բազմիցս կանխատեսվել էր 2020 թվականի պատերազմից առաջ և հետո»։ Իրանի այսպիսի արձագանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհի ադրբեջանցիներ կոչվածի մեջ Բաքուն տեղավորում է նաև Իրանի տարածքի թյուրքախոս իրանցիներին: Եվ փաստացի Իրանի քաղաքացիների առաջնորդ է հռչակում Իլհամ Ալիևին:
Ավելին՝ համաժողովի մասին հոլովակը քարտեզով է, որի վրա Սյունիքի մի մասը՝ Զանգեզուրի միջանցք կոչված հատվածը, ներկայացվում է Ադրբեջանի տարածքում, ինչի հետևանքով Հայաստանը սահման չունի Իրանի հետ: Սա զայրացրել է Իրանի քարոզչական հարթակներին, որոնք պաշտպանում են Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի կարմիր գիծն է: Թվիթերում հոխորտացող Ադրբեջանի պաշտոնյային իրանցիները զգուշացրել են՝ զսպել երևակայությունը, որովհետև Արաքսից հյուսիս ընկած Ադրբեջանն արհեստածին է, իրական և միակ Ադրբեջանը Իրանի տարածքում է, և կասկած չկա, որ ապագայում այդ նույն պաշտոնյան կմասնակցի աշխարհի իրանցիների համաժողովին: Անի Ավետյան Ամենաընթերցվողը բաժնում Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել Բաժնի այլ նյութերը Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին Երբ Արցախում տանկերն են թխում Թիկունքի կամավորների փորձն ու գործը | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |