Իսրայելը զինու՞մ է ԱդրբեջանինԱրաբական ԶԼՄ-ների տվյալներով, Թել-Ավիվի ու Բաքվի ներկայացուցիչների միջեւ կայացած գաղտնի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջան հարյուր իսրաելական տանկերի ու երեսուն ռազմական ինքնաթիռների առաքման վերաբերյալ: Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»: 15 դեկտեմբերի 2001 PanARMENIAN.Net - Այսպիսով, «Մուարիի» տեղեկատվությամբ, վերջերս Անկարայում կայացել են գաղտնի բանակցություններ Իսրայելի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ: Թերթը տվյալներ ունի այն մասին, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Թել-Ավիվից Բաքու «Մերքավա» մակնիշի հարյուր տանկի եւ երեսուն օգտագործած ռազմական ինքնաթիռների առաքման վերաբերյալ: Բացի այդ, հրապարակման հեղինակը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ-ի ռազմական ակադեմիաներում Ադրբեջանի զինված ուժերի 70 սպաների ուսուցումը հնարավոր է եղել իրականացնել հենց Ամերիկայում հրեական լոբբիի շնորհիվ: Հայտնի է նաեւ դարձել, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիր է կնքվել ԱՊՀ երկրների ռազմաարդյունաբերական համալիրների մարկետինգ անցկացնելու մասին: Ուսումնասիրության նպատակն է կովկասյան եւ միջինասիական երկրներ իսրայելական սպառազինման ներմուծման հեռանկարների գնահատումը: Խոսքը Իսրայելի ռազմաարդյունաբերական համալիրի` Թուրքիայում հավաքվող արտադրանքի մասին է: Արաբական մամուլում հրապարակվել են մի շարք հոդվածներ այն մասին, թե Թել-Ավիվը համաձայնել է, որ Թուրքիայում հավաքած իսրայելական տանկեր ու ինքնաթիռները ներմուծվեն Ադրբեջան եւ ԱՊՀ հարավային այլ պետություններ, որոնց արտաքին քաղաքական կողմնորոշումը համընկնում է Թուրքիայի եւ Իսրայելի շահերին: Ձեւականորեն ներկրող կհամարվի Թուքիան, թեեւ նրա դերը, ըստ երեւույթին, կսահմանափակվի «Արտադրված է Թուրքիայում» դրոշմի խփելով: Նա էլ կսահմանի գները: Դժվար չէ կռահել, որ դաշնակից-Ադրբեջանի դեպքում այդ գները միանգամայն սիմվոլիկ կլինեն: Սակայն կարեւորն այն է, որ միջնորդված առաքումներն Ադրբեջանին հնարավորություն կտան չբացահայտել Իսրայելի հետ համագործակցությունը, որը ակնհայտորեն հավանության չի արժանանա մյուս իսլամական երկրների մայրաքաղաքներում: Ահա այդ առթիվ ինչ է գրում Բաքվի «Էխո» թերթը. «Միայն իսլամական երկրների ներսում պառակտման վտանգը թույլ չի տալիս Բաքվին բացահայտորեն համակրանք ցուցաբերել Թել-Ավիվին»: Լրիվ հասկանալի է ադրբեջանցիների անհանգստությունը` հաշվի առնելով իսլամական պետությունների մեծամասնության եւ Իսրայելի, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերությունները: Բաքուն թանկ է գնահատում Իսլամական Կոնգրեսի Կազմակերպության աջակցությունը, որը, տեղեկացված չլինելով հրեաների եւ ադրբեջանցիների ստվերային համագործակցության մասին, հնազանդորեն հաստատում է Վիլայեթ Գուլիեւի առաջարկած բոլոր հակահայկական բանաձեւերը: Այս տարվա մայիսին ԻԿԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիսի մասնակիցները առանց մտածելու հավանություն տվեցին ադրբեջանական պատգամավորության կողմից ներկայցված երկու փաստաթղթի: Եթե նրանք իմանային Թել-Ավիվի հետ Բաքվի գաղտնի խաղերի մասին, ապա ենթադրվում է, որ փաստաթղթերի ընդունմանը կողմ քվեարկելուց առաջ, լրջորեն կմտածեին: Եւ ու՞մ դեմ է Իսրայելը զինում ադրբեջանցիներին: Դժվար թե` Հայաստանի, քանի որ Թել-Ավիվի եւ Երեւանի միջեւ հաստատվել են միանգամայն նորմալ հարաբերություններ: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը այնպիսի երկրների հարեւանն է, որոնց շահերը բեւեռորեն հակասում են Իսրայելի շահերին: Առաջին հերթին դա վերաբերում է Իրանին: Բաքվի երկերեսության մասին գիտեն Թեհրանի իշխանությունները: Բայց եւ այնպես, Թեհրանի եւ Բաքվի հարաբերություններում որոշակի ջերմություն է նկատվել: Դեկտեմբերի վերջին նախատեսվում է Հեյդար Ալիեւի պաշտոնական այցը Իրանի մայրաքաղաք: Ինչպես հայտնի է, այցը պետք է կայանար օգոստոսին, բայց հետաձգվեց կողմերի միջեւ վիճարկվող Կասպից ծովում նավթավայրերի շուրջ հակամարտության պատճառով: Անցյալ շաբաթ Ադրբեջանում Իրանի դեսպանը Ալիեւին հայտնեց, որ « Թեհրանում նրան անհամբերությամբ սպասում են»: Սրան նա ավելացրեց, որ «Իրանը կընդունի Ադրբեջանի անկախությունը եւ ՄԱԿ-ում ղարաբաղյան հարցի քվեարկության ժամանակ կպաշտպանի Ադրբեջանին»: Կարելի է կարծել, որ այս ձեւակերպումն այլ կերպ կհնչեր, եթե Թեհրանի համապատասխան ծառայությյունները հասցնեին մարսել ու վերլուծել Ադրբեջանի եւ Իսրայելի զինվորական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ Անկարայում կայացած գաղտնի բանակցությունների մասին Բեյրութից իրենց հասած տեղեկությունները:Թեհրանի իշխանությունները այս ինֆորմացիայից համապատասխան հետեւություններ արեցին քիչ ավելի ուշ: Դեկտեմբերի տասին «The Tehran Tims» թերթը, որը հանդիսանում է երկրի ղեկավարության պաշտոնական տեսակետի արտահայտողը, հրապարակել է հոդված, որտեղ սուր քննադատության է ենթարկում Ադրբեջանր արտաքին քաղաքական կուրսը եւ մեղադրում է Բաքվին սիոնիստների հետ կապեր ունենալու մեջ: Նման իրավիճակում դժվարէ չհամաձայնվել ադրբեջանական ԶԼՄ-ների հետ, որոնք պնդում են, թե «Թեհրանի եւ Բաքվի միջեւ սառը պատերազմը դեռ չի ավարտվել»: Քաղաքագետ Էլդար Նամազովն, օրինակ, մինչեւ այժմ չի հավատում, որ Հեյդար Ալիեւի այցը Իրան կկայանա: Չի բացառվում, որ Ադրբեջանին իսրայելական զինամթերքի գաղտնի մատակարարման մասին տեղեկությունները որոշակի դեր կխաղան Ալիեւի մեկնելու վերջնական որոշում կայացնելու հարցում: Կան այլ գործոններ, որոնք նույնպես չեն նպաստում, որ Ադրբեջանի հավատը ամրապնդվի Թեհրանի բարեկամական տրամադրվածության հանդեպ: Այդպիսի գործոններից է, օրինակ, Իրանի հյուսիսում բնակվող թուրքալեզու անջատողականների առաջնորդ Մահմուդալուն հասցեագրված Ադրբեջան այցելելու հրավերը: Բացի այդ, հաշվի պետք է առնել նաեւ պաշտոնական Բաքվի ցուցադրական դեմարշը պաշտոնական դեմարշը, որը դրսեւորվեց Ղազախստանի հետ Կասպից ծովի բաժանման սկզբունքների մասին «սեպերատիվ» համաձայնագրի ստորագրմամբ: Իսրայելի ռազմական տեխնիկայի Բաքու գաղտնի առաքումների մասին տեղեկությունն անտարբեր չթողեց նաեւ Աշխաբադը, որն, ինչպես եւ Թեհրանը, չի հանդուժի Կասպից ծովի ջրային վիճելի տարածքները զավթելու Ադրբեջանի վարած քաղաքականությունը: Թուրքմենիայի նախագահ Սապարմուրադ Նիազովի հետ բանակցություններից հետո Իրանի Արտաքին գործերի նախարարության Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մեղդի Սաֆարին հայտարարել է, որ «Իրանը եւ Թուրքմենիան միեւնույն լուծն են քաշում»: Այդ լուծն ամնեւին էլ Ադրբեջանին ձեռնտու ուղղությամբ չի ձգելու: Պարզ է, որ Աշխաբադին չի կարող չանհանգստացնել Ադրբեջանի ստվերային սպառազինումը: Գաղտնի առաքման մասին տեղեկություններին բավականին լուրջ վերաբերվեցին նաեւ Մոսկվայում: Սպառազինման ոլորտի ռուսական փորձագետները չեն թաքցնում իրենց անհանգստությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետագա ռազմականացումը կհանգեցնի Եվրոպայում ընդհանուր սպառազինությունների քվոտաների եւ ֆլանգային սահմանափակումների մասին պայմանավորվածությունների խախտմանը: Մասնավորապես, օրերս նման մտավախություն է հայտնել ռուսական «Նեզավիսիմայա Գազետա» թերթը, որը գրում է, որ դիտարկվող գործընթացը կարող է « կդրդի հին կոնֆլիկտների սրմանը եւ նորերի առաջացմանը»: Չգիտես ինչու, ամենաանտարբերը Իսրայելի հասարակական կարծիքն է: Այստեղի ԶԼՄ-երը չեն նկատում, որ Իսրայելի կառավարության որոշ չհաշվարկված քայլերը արհեստականորեն բացասական տրամադրվածություն են հրահրում Թել-Ավիվի հանդեպ մի ամբողջ շարք պետությունների մոտ: Հատկանշական է, որ Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարման մասին բանակցությունները կայացան դեռեւս չորս ամիս նրանից հետո, երբ Բաքվում տեղի ահաբեկչական «Ջեյշուլահ» կազմակերպության անդամները կրկին պղծեցին հրեական գերեզմանատունը` ավերելով շուրջ 50 գերեզման: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |