Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է ընտրությունների անցկացման համար տրամադրվող ԱՄՆ-ի օգնությունից

Բաքվում այդպես էլ չեն ցանկանում հասկանալ, կամ գուցե չեն կարող, որ չի կարելի երկար հիմարացնել աշխարհին թվերով եւ կեղծ զեկույցներով

Առաջին հայացքից, Ադրբեջանի պահվածքը արտաքին քաղաքականության ասպարեզում օրեցօր անկանխատեսելի է դառնում, թեկուզ եթե վերցնենք միայն նախագահի գործադիր աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի հայտարարությունը: «ԱՄՆ-ի կողմից միջոցների տրամադրումը Ադրբեջանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար միջամտություն է երկրի ներքին գործերին»,-վերջերս հայտարարել էր Մեհտիեւը Բաքվում կայացած մամլո ասուլիսում: Նշված ծրագրերն ուղղված են օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության շահերի, անկախ մամուլի զարգացման, մարդու իրավունքների ապահովմանը` այսինքն այն ամենին, ինչի հետ Բաքուն լուրջ խնդիրներ ունի:
PanARMENIAN.Net - Սակայն դա դեռ ոչինչ, շատ ավելի հետաքրքրական է Մեհտիեւի արտահայոտթւունը. «ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի արտահայտությունները Ադրբեջանի հասցեին չափազանց անլուրջ են: Ստացվում է, որ Վրաստանում եւ Հայաստանում հասարակական-քաղաքական իրավիճակը եւ այլ հարցեր շատ լավ են դասավորվում, եւ միայն Ադրբեջանն է տարածաշրջանի հետամնաց պետությունը»: Բաքվում այդպես էլ չեն ցանկանում հասկանալ, կամ գուցե չեն կարող, որ չի կարելի երկար հիմարացնել աշխարհը թվերով եւ սարքովի զեկույցներով` լրագրողները նստած են, ընդդիմություն չկա, եւ մարդու իրավունքների մասին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հիշում է միայն այն ժամանակ, երբ նրան հիշեցնում են այդ մասին: Ճիշտ է այդ դեպքում եւս նա չգիտես ինչու գործում է իր սովորոկան սխեմայով` «ինքդ ես հիմար»: «Հիմար» ասելով, նրանք, անշուշտ, հայերին ի նկատի ունեն: Սակայն դա արդեն առանձին խոսակցության թեմա է, բայց Բաքուն վերջերս ուղղակի ստիպում է հայկական կողմին պատասխանել ադրբեջանական մամուլում տարածվող կեղծիքներին: Միթե՞ Իլհամ Ալիեւն ու իր ապարատն այնքան պարզամիտ են, որ կարծում են, թե իրենց կարծիքին պետք է ողջ աշխարհն ականջալուր լինի, ներառյալ ԱՄՆ-ն, միայն այն պատճառով, որ այս փուլում Ադրբեջանը մի փոքր հետաքրքրում է մեծ տերություններին: Սակայն կարելի է նաեւ այլ կերպ մեկնաբանել Մեհտիեւի արտահայտությունները` երեք միլիոնը քիչ է, ավելին տվեք: Մի խոսքով, սակարկություն:

ԱՄՆ-ի դեսպանատունը Բաքվում անմիջապես պատասխանեց Ռ.Մեհտիեւին: Այն, որ նախագահ Բուշը հիշատակել է Ադրբեջանը այն երկրների թվում, որտեղ ամենից շատ դատապարտված լրագրողներ կան, հիմնված է կոնկրետ թվերի վրա եւ դրանք ստույգ են: Այդ թվերը վերաբերում են 2007 թվականին; Տարեվերջին լրագրողների մի մասն ազատվեց եւ այժմ իրավիճակը մի փոքր այլ է: Ուստի, ԱՄՆ-ի նախագահի գնահատականները 2007թ. համար ճիշտ են»,-ասել է հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ջոնաթան Հենիկը: Անդրադառնալով չարաբաստիկ 3 միլիոնին` Հենիկն ընդգծել է, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում պարտավորվել է ազատ եւ անկախ ընտրություններ անցկացնել եւ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին այդ ուղղությամբ, ինչպես մյուս երկրներին: «Պետք չէ ինչ-որ պարսավելի բան տեսնել նրանում, որ ԱՄՆ-ն 3 մլն դոլար է հատկացրել ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: Այստեղ հաշվի է առնվում քվեարկության թափանցիկության ապահովումը, բոլոր կազմակերպություններին ընտրությունները դիտարկելու հնարավորություն ընձեռնելը, ինչպես նաեւ էգզիթփոլերի անցկացումը: Մենք ֆինանսական օժանդակություն չենք ցուցաբերում կոնկրետ քաղաքական կազմակերպություններին, այլ ընդամենը նպաստում ենք ընդհանուր առմամբ ժողովրդավարացման գործընթացին երկրում»,-հայտարարել է նա, հաղորդում է 1news.az-ը:

Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում իր ուղին, անկախ ժողովրդավարությունից կամ կառավարման այլ ձեւից: Սակայն յուրաքանչյուր երկիր պարտավոր է հարգել համաշխարհային հանրությունը եւ չպարտադրել մյուսներին խաղի իր կանոնները: Սակայն այդ ճշմարտությունները Բաքվի համար չեն: Որդեգրելով հիստերիկ հակահայկական քարոզչության ճանապարհը, աջակցություն ստանալով Թուրքիայի կողմից եւ գրեթե չվերահսկվող եկամուտներ ստանալով` ադրբեջանական վերնախավը ցանկանում է, որպեսզի ողջ աշխարհը միայն իրեն լսի: Ի դեպ, ասենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լրատվության 90 տոկոսը եթե ոչ սուտ է, ապա շատ մոտ է դրան: Հատկապես դա վերաբերում է տարբեր մեկնաբանություններին եւ կարծիքներին, որ հայտնում են արտերկրի փորձագետները: Եվ նրանք չգիտեն, հավանաբար, որ իրենց խոսքերը, հանված համատեքստից, կմատուցվեն որպես «այսինչի կարծիք, որը լիովին պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարը»; Ի դեպ, այդ մասին այնքան է խոսվել, որ արդեն անհետաքրքիր է դարձել: Այլ բան է վտանգավոր` հարեւան երկրները, որ կամա թե ակամա ստիպված են խաղալ Բաքվի կանոններով, կարող են մասնակցել կեղտոտ խաղին եւ..եւ այդ դեպքում տարածաշրջանի կործանումն անխուսափելի է: Գուցե ԱՄՆ-ին դա հարկավոր է Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունները կարճ զսպակապի վրա պահելու համար: Սակայն պետք չէ մոռանալ, որ Ամերիկայի ապագա նախագահը կարող է դեմոկրատ լինել: Ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները չեն փովի, դրանք ուղղակի նորովի կմատուցվեն: Նրանում, որ Ադրբեջանը կհարմարվի նաեւ նոր պայմաններին, ոչ ոք չի կասկածում, սակայն կբավարարի արդյոք նրա ունակությունը կամ նավթը` սա արդեն այլ հարց է: Ընդ որում առաջինն շատ ավելի բարդ է...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---